Ալեքսանդր Սպենդիարյան (պատկերագիրք)
Ալեքսանդր Սպենդիարյան անգլ.՝ Alexander Spendiaryan (illustrated book) | |
---|---|
![]() Պատկերագրքի շապիկը | |
Տեսակ | պատկերագիրք |
Բնօրինակ լեզու | հայերեն և անգլերեն |
Խմբագիր | Մարինե Օթարյան, Աստղիկ Հարությունյան, Հասմիկ Համբարյան |
Երկիր | ![]() |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակված է | Անտարես |
Հրատարակման տարեթիվ | 2022 |
ԳՄՍՀ | 978-9939-1-1446-0 |
«Ալեքսանդր Սպենդիարյան» պատկերագիրք, ձայնասկավառակով (երկլեզու` հայերեն, անգլերեն)[1] պատկերագիրք, որը նվիրված է հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, մանկավարժ, հասարակական գործիչ, դիրիժոր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի (1871-1928) ծննդյան 150-ամյա հոբելյանին։ Հրատարակել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրով։ Տպագրվել է 2022 թվականին, «Անտարես» հրատարակչատանը։ Կազմող-խմբագիր՝ Մարինե Օթարյան, կազմողներ՝ Աստղիկ Հարությունյան, Հասմիկ Համբարյան, գլխավոր խմբագիր՝ Հասմիկ Գուլակյան, թարգմանիչ՝ Գոհար Մելիքյան, ձայնասկավառակի պրոդյուսեր՝ Սարգիս Բալբաբյան[2]։
Պատկերագրքի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերագրքում զետեղված են Ալեքսանդր Սպենդիարյանի կյանքին ու ստեղծագործական ժառանգությանն առնչվող 800-ից ավելի արժեքավոր վավերագրեր Հայաստանի և արտերկրի տարբեր արխիվներից ու թանգարաններից, որոնց զգալի մասը հրապարակված է առաջին անգամ։ Դրանք լուսանկարներ են, փաստաթղթեր, նամակներ, հուշեր, գրախոսականներ, համերգների ազդագրեր ու ծրագրեր, գեղանկարներ, հոդվածներ, թանգարանային ցուցանմուշներ, կոմպոզիտորի հիշատակի հավերժացմանը վերաբերվող փաստեր ու վկայություններ։ Պատկերագրքում տեղ է գտել նաև Ալեքսանդր Սպենդիարյանի սիմֆոնիկ և գործիքային ժանրի 10 ստեղծագործությունների նոր կատարումների ձայնագրություններով ձայնասկավառակ։ «Ալեքսանդր Սպենդիարյան» պատկերագրքի շնորհանդեսը կայացել է 2022 թվականի հունիսի 14-ին[2]։
Ձայնասկավառակի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձայնասկավառակի ձայնագրությունը իրականացվել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ նախաձեռնությամբ։ Ձայնասկավառակում տեղ են գտել Սպենդիարյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (ՀՊՍՆ) կատարմամբ, դիրիժոր Վահագն Պապյանի ղեկավարությամբ և գործիքային ստեղծագործությունները՝ Արմինե Գրիգորյանի (դաշնամուր), Մարիաննա Շիրինյանի (դաշնամուր), Կարեն Շահգալդյանի (ջութակ), Սևակ Ավանեսյանի (թավջութակ) կատարմամբ։ Ստեղծագործությունները հնարավոր է լսել նաև պատկերագրքում զետեղված QR-կոդերի միջոցով[3]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալեքսանդր Սպենդիարյան, Էտյուդ հրեական թեմաներով սիմֆոնիկ ստեղծագործություն։
- Ալեքսանդր Սպենդիարյան, «Սգո պրելյուդ» սիմֆոնիկ ստեղծագործություն։
- Ալեքսանդր Սպենդիարյան, «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկեր։
- Ալեքսանդր Սպենդիարյան, «Օրորոցային» սիմֆոնիկ նվագախմբի համար։
- Ալեքսանդր Սպենդիարյան, Վալս ջութակի և դաշնամուրի համար[4]։
- Ալեքսանդր Սպենդիարյան, «Օրորոցային» ջութակի և դաշնամուրի համար[5]։
- Ալեքսանդր Սպենդիարյան, Մեղեդի ջութակի և դաշնամուրի համար[6]։
- Ալեքսանդր Սպենդիարյան, Ռոմանս ջութակի և դաշնամուրի համար[7]։
- Ալեքսանդր Սպենդիարյան, Ռոմանս սոլ մինոր թավջութակի և դաշնամուրի համար[8]։
- Ալեքսանդր Սպենդիարյան, Ռոմանս ֆա մաժոր թավջութակի և դաշնամուրի համար[9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Օթարյան Մարինե, Հարությունյան Աստղիկ, Համբարյան Հասմիկ (2022)։ Գուլակյան Հասմիկ, ed.։ Ալեքսանդր Սպենդիարյան (պատկերագիրք) [Alexander Spendiaryan Illustrated Book] (Հայերեն, անգլերեն)։ Երևան: Անտարես։ ISBN 978-9939-1-1446-0
- ↑ 2,0 2,1 «Շնորհանդես. «Ալեքսանդր Սպենդիարյան. պատկերագիրք՝ ձայնասկավառակով»»։ Ռադիո Արևիկ (hy-AM)։ Վերցված է 2023-05-13
- ↑ LLC Helix Consulting։ «Կայացավ «Ալեքսանդր Սպենդիարյան. ձայնասկավառակով պատկերագրքի» շնորհանդեսը»։ www.panorama.am (անգլերեն)։ Վերցված է 2023-05-13
- ↑ «А. Spendiaryan - Waltz for violin and piano/ Ա. Սպենդիարյան - Վալս ջութակի և դաշնամուրի համար»։ Alexander Spendiaryan House-museum։ 2022
- ↑ «А. Spendiaryan-Lullaby for violin and piano/Ա. Սպենդիարյան-Օրորոցային ջութակի և դաշնամուրի համար»։ Alexander Spendiaryan House-museum։ 2022
- ↑ «А. Spendiaryan - Melody for violin and piano / Ա. Սպենդիարյան - Մեղեդի ջութակի և դաշնամուրի համար»։ Alexander Spendiaryan House-museum
- ↑ «A. Spendiaryan - Romance for violin and piano/Ա. Սպենդիարյան - Ռոմանս ջութակի և դաշնամուրի համար»։ Alexander Spendiaryan House-museum։ 2022
- ↑ «A. Spendiaryan - Romance in G minor / Ա. Սպենդիարյան Ռոմանս սոլ մինոր»։ Alexander Spendiaryan House-museum
- ↑ «A. Spendiaryan - Romance in F major / Ա. Սպենդիարյան Ռոմանս ֆա մաժոր»։ Alexander Spendiaryan House-museum
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- "Alexander Spendiaryan: illustrated book"/«Ալեքսանդր Սպենդիարյան. պատկերագիրք»
- Շնորհանդես. «Ալեքսանդր Սպենդիարյան. պատկերագիրք՝ ձայնասկավառակով»
- Տեղի է ունեցել «Ալեքսանդր Սպենդիարյան. պատկերագիրք ձայնասկավառակով» երկլեզու գրքի շնորհանդեսը
- Կայացավ «Ալեքսանդր Սպենդիարյան» երկլեզու պատկերագրքի շնորհանդեսը
- «Այն, ինչ արել է Սպենդիարյան մտավորականն ու ամենաբարձր չափանիշներով արվեստագետն արժանի է հիացումի». Խզմալյան
- «Ալեքսանդր Սպենդիարյան» պատկերագրքի շնորհանդեսը
- ՅՈՒՆԵՍԿՕ–ի «նվերը»՝ շքեղ պատկերագիրք Սպենդիարյանի 150-ամյակին․ «Հայագիտակ»
- The presentation of "Alexander Spendiaryan: illustrated book with CD"
- Առավոտը Շանթում-Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն - Մարինե Օթարյան
- Առավոտ լուսո․ Մարինե Օթարյան, Սարգիս Բալբաբյան