Հասմիկ Գուլակյան
Հասմիկ Գուլակյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 8, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Իջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան և Մոսկվայի պետական համալսարան |
Մասնագիտություն | լրագրող, խմբագիր և հրապարակախոս |
Հասմիկ Վլադիմիրի Գուլակյան (ապրիլի 8, 1957, Իջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, խմբագիր, հրապարակախոս։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հասմիկ Գուլակյանը ծնվել է 1957 թվականի ապրիլի 8-ին Իջևանում։ 1976-1979 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, երրորդ կուրսից հետո տեղափոխվել է Մոսկվայի պետական համալսարան, որն ավարտել է 1982 թվականին[1]։ 1983–2002 թվականներին աշխատել է Հանրային ռադիոյում, միաժամանակ՝ մի շարք թերթերի խմբագրություններում, 2004 թվականին եղել է «Շրջադարձ» ամսագրի խմբագիր (Գևորգ Յազըճյանի հետ), 2005 թվականին՝ «Գոլոս Արմենիի» թերթի հայերեն տարբերակի պատասխանատու քարտուղար։ 2006 թվականին սկսել է աշխատել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում (2013 թվականից՝ գլխավոր խմբագիր), 2009 թվականից (դրա հետ միաժամանակ)՝ «Հայկական հանրագիտարանային հրատարակչության» պատասխանատու քարտուղար։ 2002 թվականին «Վէմ» ռադիոկայանում սկսել է վարել «Ակունք» հեղինակային ռադիոհանդեսը։
Լույս են տեսել Գուլակյանի «Դարը՝ մեր մեջ, մենք՝ դարի» (հ. Ա–Դ, 2006–07), «Ազգայնականություն. ինչո՞ւ է այն անհրաժեշտ» (2008), «Հայագիտության և հայապահպանության հարցեր» (հ. Ա–Բ, 2010) հրապարակախոսական նյութերի ժողովածուները, «Անկախություն… Անկախությո՞ւն… կամ ո՛ւմ է ձեռնտու Հայաստանը՝ առանց հայերի (Տագնապ)» (2013) հրապարակախոսական խոհագրությունը, «Նարեկ Հովսեփյան. Առեղծվածային ակնթարթ» (2013) գրական դիմանկարը։ Կազմել և խմբագրել է «Աշխարհի ժողովուրդների հեքիաթներ» (հ. 1–3, 2008–09), Նարեկ Հովսեփյանի «Նոյյան աղավնու վերադարձը» (առաջաբանը և հատարակությունը՝ Գուլակյանի, 2014) և այլ ժողովածուներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |