Անտարես (մեդիա հոլդինգ)
Անտարես | |
---|---|
Տեսակ | հրատարակչություն և ընկերություն |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1992 |
Հիմնադիր | Արմեն Մարտիրոսյան |
«Անտարես», հայկական հրատարակչության, տպարանի, գովազդային գործակալության համալիր ընկերություն։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Անտարես» հոլդինգը հիմնադրվել է 1992 թվականին Երևանում։ Հիմնադիր-տնօրեն է Արմեն Մարտիրոսյանը, գլխավոր խմբագիրը՝ Արքմենիկ Նիկողոսյանը[1]։
Ընկերությունը հրատարակում է գեղարվեստական, գիտական, մանկական, դպրոցական, թարգմանչական գրքեր, բուկլետներ, ամսագրեր, թերթեր, «Գրանիշ» գրական հանդեսը, «Գրեթերթ» երիտասարդական պարբերականը, «Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագիրը։
«Անտարես» մեդիա հոլդինգը հրատարակում է «Պարտադիր ընթերցանություն», «Ինչո՞ւ և ինչպե՞ս», «Աղմուկ հանած գրքեր», «Արգելված գրքեր», «XXI», «XX դարի արձակ», «Նոբելյան մրցանակակիրներ» և այլ մատենաշարեր։ Մեդիա հոլդինգն արժանացել է գրքի հայերեն և միջազգային ցուցահանդես-տոնավաճառների մի շարք մրցանակների։
Հրատարակչությունը նաև կազմակերպում է գրական մրցանակաբաշխություն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արմենիա Sputnik (20211009T2235+0400)։ «Հայաստանում նոր դասագրքեր են ստեղծվել, որոնք նաև «խոսում են» աշակերտների հետ»։ Sputnik Արմենիա (ամհարերեն)։ Վերցված է 2023-05-14
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |