Ալեքսանդր Պավլենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ալեքսանդր Պավլենկո
Alexandr Pavlenko.jpg
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 20, 1985(1985-01-20)[1] (34 տարեկան)
Ծննդավայր Օրջոնիկիձե, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 64 կիլոգրամ
Պատանեկան կարիերա
1993-1999 Ուկրաինա ՄՊՄԴ (Օրջոնիկիձե)
1999 Ռուսաստան Դինամո (Մոսկվա)
2000 Ռուսաստան Ակադեմիկա
2001 Շվեյցարիա Լոզան

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001-2010 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 110 (11)
2007  Ռուսաստան Շիննիկ 38 (7)
2009-2010  Ռուսաստան Ռոստով 35 (6)
2011-2013 Ռուսաստան Թերեք 41 (5)
2013-2014 Ռուսաստան Կռիլյա Սովետով 11 (1)
2014 Ռուսաստան Տոսնո 17 (3)
2015 Ռուսաստան Լուչ-Էներգիա 9 (1)
2015-2016 Ռուսաստան Շիննիկ 26 (2)
2016-2017 Ռուսաստան Ուրալ 19 (1)
2018 Ռուսաստան Տոմ 11 (2)
Ազգային հավաքական
2011 Ռուսաստան Ռուսաստան-2 2 (0)
Մարզչական կարիերա
2018—2019 Ռուսաստան Անժի մարզիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 1 հունիսի, 2018:

Ալեքսանդր Եվգենևիչ Պավլենկո (ռուս.՝ Александр Евгеньевич Павленко, հունվարի 20, 1985(1985-01-20)[1], Օրջոնիկիձե, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլով զբաղվել սկսել է 8 տարեկանում։ 14 տարեկանում դարձել է Մոսկվայի «Դինամո» ակումբի երիտասարդական թիմի խաղացող, հետագայում տեղափոխվել է «Ակադեմիա» ակումբ, իսկ այդտեղից՝ Շվեյցարիայի «Լոզան» ակումբ։ 16 տարեկան հասակում պայմանագիր է կնքել Մոսկվայի «Դինամո» ակումբի հետ և հենց 2001 թվականին կատարել է նորամուտը Ռուսաստանի առաջնությունում՝ օգոստոսի 18-ին «Ֆակել» ակումբի դեմ խաղի (5:0) 70-րդ րոպեին փոխարինելով Վլադիմիր Բեսչաստնիխին։ 2002 թվականի ապրիլին հրավիրվել է Ուկրաինայի մինչև 17 տարեկանների պատանեկան հավաքական[2]:

Մասնակցել է XXVIII և XXIX Օլիմպիական խաղերի նախընտրական մրցաշարերին: 2007 թվականին վարձավճարով տեղափոխվել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի «Շիննիկ» ակումբ: Մարտի 28-ին կատարել է նորամուտը «Մետալուրգ-Կուզբաս» ակումբի դեմ խաղում (5:0)՝ աչքի ընկնելով խփած գոլով: Օգնել է թիմին դուրս գալ Պրեմիեր լիգա, որից հետո վերադարձել է «Սպարտակ»: Չի մասնակցել 2008 թվականի Եվրոպայի առաջնությանը միջին գծի գերծանրաբեռնվածության պատճառով[3]: 2009 թվականի օգոստոսի 27-ին մեկ տարի ժամկետով վարձավճարով տեղափոխվել է «Ռոստով»[4]: Սեպտեմբերի 19-ին՝ «Կուբան» ակումբի դեմ խաղում (3:3), խփել է «Ռոստովի» 500-րդ գոլը Ռուսաստանի առաջնության բարձրագույն դիվիզիոնում[5]: 2010 թվականի հունվարին վերադարձել է «Սպարտակ», չնայած նրան, որ երկու ակումբներն էլ[6][7] և ինքն էլ[8] դեմ չէին վարձավճարային պայմանագրի ժամկետի երկարացմանը: Փետրվարի 25-ին նորից վարձավճարով տեղափոխվել է «Ռոստով» ակումբ[9]: Պավլենկոն ինքը հայտարարել է, որ իր համար կարևոր է խաղալ, և որ «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինն իրեն հասկացրել է, որ իրեն չի տեսնում հիմնական կազմում չնայած նրան, որ (Պավլենկոյի կարծիքով) նա ավելի թույլ չէ, քան մրցակիցները[10]: 2011 թվականի փետրվարի 2-ին դարձել է «Թերեք» ակումբի խաղացող[11]՝ տեղափոխման համար ակումբը վճարել է 2 միլիոն դոլար[12]: 2013 թվականի օգոստոսի 31-ին տեղափոխվել է «Կռիլյա Սովետով» ակումբ: Ակումբի՝ Պրեմիեր լիգայից դուրս մնալուց հետո կարիերան շարունակել է «Տոսնո» ակումբում[13]: 2015 թվականի փետրվարի 26-ին պայմանագիր է կնքել «Լուչ-Էներգիա» ակումբի հետ[14]: 2016 թվականի հուլիսի 25-ին «Ուրալ» ակումբի հետ կնքել է երկամյա պայմանագիր[15]:

2018 թվականի փետրվարի 22-ին հայտնի է դարձել, որ Պավլենկոն մինչև մրցաշրջանի ավարտը պայմանագիր է կնքել «Տոմ» ակումբի հետ: 2018 թվականի մարտի 4-ին կատարել է նորամուտը Յարոսլավլի «Դինամո» ակումբի դեմ խաղում՝ փոխարինելով Ալեքսեյ Պոմերկոյի: Առաջին գոլը խփել է 2018 թվականի մարտի 10-ին՝ գրավելով Պետերբուրգի «Դինամո» ակումբի դարպասը:

2018 թվականի ամռանը սկսել է «Անժիի» կազմում: Նոր խաղացողներ գրանցելու արգելքի պատճառով ակումբը չի կարողացել Պավլենկոյին հայտարարել որպես իր ֆուտբոլիստ[16][17]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սպարտակ»
«Շիննիկ»
  • Առաջին դիվիզիոնի հաղթող – 2007
«Ուրալ»
  • Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2016/17

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Մարինա։ 2015 թվականի մայիսի 5-ին ծնվել է դուստրը՝ Լիդիան[18]։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի փետրվարի 26-ի դրությամբ
Մրցաշրջան Ակումբ Լիգա Առաջնություն Գավաթ Եվրագավաթ Այլ
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Մրցաշար Խաղեր Գոլեր
2001 Սպարտակ (Մոսկվա) Բարձրագույն դիվիզիոն 5 0 0 0 1 0
2002 Սպարտակ (Մոսկվա) ՌՖՊԼ 5 0 2 0 4 0
2003 Սպարտակ (Մոսկվա) ՌՖՊԼ 21 2 5 0 4 2
2004 Սպարտակ (Մոսկվա) ՌՖՊԼ 23 0 2 1 6 0 ՍԳ 1 0
2005 Սպարտակ (Մոսկվա) ՌՖՊԼ 14 2 1 0
2006 Սպարտակ (Մոսկվա) ՌՖՊԼ 12 1 4 2 0 0
2007 Սպարտակ (Մոսկվա) ՌՖՊԼ 0 0 1 0 0 0 ՍԳ 1 0
2007 Շիննիկ Առաջին դիվիզիոն 38 7 1 0
2008 Սպարտակ (Մոսկվա) ՌՖՊԼ 20 6 1 0 7 1
2009 Սպարտակ (Մոսկվա) ՌՖՊԼ 10 0 1 0
2009 Ռոստով ՌՖՊԼ 9 3 0 0
2010 Ռոստով ՌՖՊԼ 24 3 2 2
2011/12 Թերեք ՌՖՊԼ 34 5 3 1 հվք.(ընկ.) 2
2012/13 Թերեք ՌՖՊԼ 7 0 2 0
2013/14 Կռիլյա Սովետով ՌՖՊԼ 11 1 0 0
2014/15 Տոսնո ՖԱԼ 17 3 1 1
2014/15 Լուչ-Էներգիա ՖԱԼ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. Юношеская сборная Украины отправляется на чемпионат Европы (превью турнира, состав команды)
  3. До EURO-2008 — 9 дней: не унывать!
  4. ««Спартак» отдал в аренду Павленко»։ Արխիվացված է օրիգինալից 2009-08-30-ին։ Վերցված է 2010-02-27 
  5. «Павленко забил 500-й гол «Ростова» в элите»։ Արխիվացված է օրիգինալից 2009-09-23-ին։ Վերցված է 2010-02-27 
  6. ««Спартак» не против продления аренды Павленко»։ Արխիվացված է օրիգինալից 2009-12-28-ին։ Վերցված է 2010-02-27 
  7. ««Ростов» хочет продлить у «Спартака» аренду Павленко»։ Արխիվացված է օրիգինալից 2009-12-16-ին։ Վերցված է 2010-02-27 
  8. «Шикунов: Павленко очень хочет перейти в «Ростов»»։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-31-ին։ Վերցված է 2010-02-27 
  9. «Павленко проведёт сезон-2010 в «Ростове»»։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-28-ին։ Վերցված է 2010-02-27 
  10. «Павленко: я не прочь повторить путь Погребняка»։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-02-ին։ Վերցված է 2010-02-27 
  11. «Павленко стал футболистом «Терека»»։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-05-ին։ Վերցված է 2011-02-09 
  12. «Контракт Павленко с «Тереком» рассчитан на три с половиной года»։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-05-ին։ Վերցված է 2011-02-09 
  13. Бывший полузащитник «Спартака» Павленко перейдёт в «Тосно»
  14. «Павленко перешел в «Луч-Энергию»»։ onedivision.ru։ 25.02.2015 
  15. Павленко перешел в «Урал»
  16. Адиев рассказал об изменении в тренерском штабе «Анжи», 5 февраля 2019
  17. Александр Павленко: «Пока рано говорить, что я завершил карьеру футболиста», 5 февраля 2019
  18. Поздравляем