Ալեքսանդր Մանասյան (փիլիսոփա)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Մանասյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1940[1] (84 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան (1962) |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1985) |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Աշխատատու | Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ և Երևանի պետական համալսարան |
Անդամություն | ՀՀ ԳԱԱ[2] |
Ալեքսանդր Սարգսի Մանասյան (սեպտեմբերի 7, 1940[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1989): ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2006)[3]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Մանասյանը ծնվել է 1940 թվականի սեպտեմբերի 7-ին, Բաքու քաղաքում։ 1962 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ 1962-1965 թվականներին եղել է Բաքվի «Կոմունիստ» հայերեն հանրապետական թերթի լրագրող, 1966-1970 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի սեկտորի ասպիրանտ։ 1992-2003 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, 2003 թվականից՝ Երևանի պետական համալսարանի տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնների վարիչ։ 1988-1991 թվականներին եղել է «Արցախ» հայրենակցական միության, 1991-1995 թվականներին՝ «Ընդդեմ իրավական կամայականության» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ[4]։ Մանասյանը գլխավորում է «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» հասարակական կազմակերպությունը[5]։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1971 թվականին ԵՊՀ-ում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Գիտական գիտելիքի զարգացման պրոբլեմը» թեմայով, 1986 թվականին՝ դոկտորական ատենախոսություն՝ «Գիտական գիտելիքի օբյեկտիվության մեթոդաբանական սկզբունքները և գիտության միասնությունը» թեմայով[6]։
Աշխատությունները վերաբերում են գիտության փիլիսոփայության ու մեթոդաբանության բնագավառին, գիտական իմացության մեջ օբյեկտիվի և սուբյեկտիվի փոխհարաբերությանը, գիտելիքի օբյեկտիվության ներգիտական սկզբունքներին (պատճառականություն, պարզություն, համաչափություն և այլն)։ Զբաղվում է նաև Ղարաբաղյան հիմնահարցի պատմաքաղաքական և միջազգային իրավունքների հիմքերի վերլուծությամբ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վաչագան Բարեպաշտ» մեդալ, Արցախի Հանրապետություն, 2000
- Սուրբ Դավիթ Անհաղթի անվան մեդալ
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալ. Ղևոնդյան, Ալ. Մանասյան։ Լեռնային Ղարաբաղ. ինչպես է դա եղել... Երևան, 2010, էջ 160։
- Ղարաբաղյան հիմնախնդիր։ Փաստարկներ և փաստաթղթեր, Երևան, 2004։
- Ղարաբաղյան ազատամարտը հայոց քաղաքական գիտակցության հայելում, Երևան, 2003։
- Գիտություն և աշխարհայացք, Երևան, 1977։
- Проблема развития научного знания, Е., 1973.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.sci.am/membersview.php?id=315&langid=2
- ↑ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ
- ↑ 3,0 3,1 «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 602։
- ↑ Ալեքսանդր Մանասյանը 75 տարեկան(չաշխատող հղում)
- ↑ «Ալեքսանդր Սարգսի Մանասյանի մասին ԵՊՀ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 5-ին.
![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Մանասյան (փիլիսոփա)» հոդվածին։ |
|