Jump to content

Ալեքսանդր Ղազբեգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Ղազբեգի
ალექსანდრე ყაზბეგი
Ծննդյան անուն
վրաց.՝ ალექსანდრე ჩოფიკაშვილი
Ծնվել էհունվարի 8 (20), 1848[1] կամ հունվարի 20, 1848(1848-01-20)[2]
ԾննդավայրՍտեփանծմինդա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[3]
Վախճանվել էդեկտեմբերի 22, 1893(1893-12-22)[1][2] (45 տարեկան)
Վախճանի վայրԹիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[3]
Գրական անունმოჩხუბარიძე և მოხევე
Մասնագիտությունգրող, դրամատուրգ, բանաստեղծ, թարգմանիչ և դերասան
Լեզուվրացերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ուշագրավ աշխատանքներQ25542732? և The Patricide?
 Alexander Kazbegi Վիքիպահեստում

Ալեքսանդր Ղազբեգի (վրաց.՝ ალექსანდრე ყაზბეგი, հունվարի 8 (20), 1848[1] կամ հունվարի 20, 1848(1848-01-20)[2], Ստեփանծմինդա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[3] - դեկտեմբերի 22, 1893(1893-12-22)[1][2], Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[3]), վրացի գրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդր Ղազբեգիի հուշարձանը Ստեփանծմինդայում

Ծնվել է Դորիի նահանգի կառավարչի ընտանիքում։ Հոր մահից հետո վարել է կալվածատիրական մեծ տնտեսությունը, գյուղացիներին ազատել է հարկերից, հրաժարվել իշխող ֆեոդալի իր դիրքերից և 7 տարի հովվություն է արել սարերում։ 1879 թվականից ապրել է Թիֆլիսում, աշխատել «Դրոեբա» թերթում, որտեղ 1881 թվականին տպագրել է իր «էլգուջա» վեպը՝ պատկերելով պատվի ու ազատության համար մարտնչող լեռնցիների։ Վեպի առանձին հրատարակության տպաքանակը բռնագրավել և այրել է ոստիկանությունը։ Այնուհետև լույս են տեսել Ղազգեցիի «էլիսո» (1882), «Հայրասպանը» (1882), «Ցիկո» (1883), «Թշվառը» (1884), «Զորի նահապետ Դոչա» (1884), «Հովիվը» (1885) վիպակները։ Զրկանքներն ու հետապնդումները Ղազբեգիին հասցրել են հոգեկան ծանր հիվանդության։ Մահացել է միայնության ու կարիքի մեջ։ Ղազբեգին XIX դարի վրացերեն արձակի խոշոր վարպետներից է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ղազբեգի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 22