Ալեքսանդր Դվորնիկով
Ալեքսանդր Դվորնիկով | |
---|---|
ռուս.՝ Александр Владимирович Дворников | |
![]() | |
օգոստոսի 22, 1961 (63 տարեկան) - | |
Ծննդավայր | ԽՍՀՄ, ՌԽՖՍՀ, Պրիմորիեի երկրամաս, Ուսսուրինսկ |
Քաղաքացիություն | ![]() |
Զորատեսակ | մոտոհրաձգային զորքեր |
Ծառայության տարիներ | 1979 - մեր օրեր |
Կոչում | ![]() |
Հրամանատարն էր | 5-րդ համազորային կարմիր դրոշի շքանշանակիր բանակ; Կենտրոնական ռազմական շրջան; Սիրիայում գործող ՌԴ ԶՈւ խմբավորում; Հյուսիսային ռազմական շրջան |
Պաշտոն | ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատար |
Մարտեր/ պատերազմներ | Ռուսաստանի ռազմագործողությունը Սիրիայում |
Կրթություն | ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա, Մոսկվայի բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարան և Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա |
Պարգևներ |
Ալեքսանդր Վլադիմիրովիչ Դվորնիկով (ռուս.՝ Дворников Александр Владимирович), օգոստոսի 22, 1961, Ussuriysk, ԽՍՀՄ), ռուս ռազմական հրամանատար, 2016 թվականի սեպտեմբերի 20-ից Հարավային ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ (2014 թ.), Ռուսաստանի Դաշնության հերոս (2016 թ․)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Վլադմիրի Դվորնիկովը ծնվել է 1961 թվականի օգոստոսի 22-ին Պրիմորիեի երկրամասի Ուսսուրինսկ քաղաքում։ 1978 թվականին ավարտել է Ուսսուրիյսկի սուվորովյան ռազմական ուսումնարանը և ընդունվել Մոսկվայի բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարան։ Ավարտելով այն 1982 թվականին ծառայության է անցել Արևելյան ռազմական շրջանում դասակի հրամանատարի, այնուհետև վաշտի հրամանատարի, իսկ հետո գումարտակի շտաբի պետի պաշտոններում[3]։
1991 թվականին ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, ինչից հետո ծառայության է անցել Գերմանիայում խորհրդային զորախմբի (ԳԽԶԽ, ГСВГ - ru:Группа советских войск в Германии) զորամասերից մեկում որպես գումարտակի հրամանատարի տեղակալ։
1992 թվականից մինչև 1994 թվականը եղել է 154-րդ հատուկ մոտոհրաձգային գումարտակի հրամանատարը։
1995 թ.-ից մինչև 2000 թվականները եղել է գնդի շտաբի պետ, այնուհետև Մոսկվայի ռազմական շրջանի (ՄՌՇ) մոտոհրաձգային գնդի հրամանատար։
2000 թ.-ից մինչև 2003 թվականները ծառայել է Հյուսիսկովկասյան ռազմական շրջանում շտաբի պետի, իսկ հետո մոտոհրաձգային դվիզիայի հրամանատարի պաշտոններում։
2005 թվականին ավարտել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան և նշանակվել Սիբիրյան ռազմական շրջանում 36-րդ բանակի շտաբի պետ։
2008-2010 թվականներին եղել է Հեռավորարևելյան ռազմական շրջանում 5-րդ բանակի հրամանատարը։
2011 թվականի հունվարից մինչև 2012 թվականի ապրիլը եղել է Արևելյան ռազմական շրջանի (ԱՌՇ) զորքերի հրամանատարի տեղակալ։
2012 թվականի ապրիլից Կենտրոնական ռազմական օկրուգի (ԿՌՇ) զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ։ 2012 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 2012 թվականի դեկտեմբերի 24-ը ժամանակավոր կատարել է Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարի պարտավորությունները։ 2012 թվականի դեկտեմբերի 24-ից Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարիի առաջին տեղակալ, շտաբի պետ։
Սկսած 2015 թվականի աշնանը դարձել է Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունների հրամանատարը[4]։
2016 թվականի մայիսի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովին շնորհել է Ռուսաստանի Դաշնության հերոսի շքանշան։
![]() |
![]() |
![]() |
![]() |
41-րդ բանակ ԿՌՇ 2013 թվականի հոկտեմբերի 10 |
Դվորնիկովը (ձախից երկրորդը) ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Սիրիա, 2016 թվական | Դվորնիկովը մարտական դրոշի հանձնման արարողությանը, 2014 թվականի սեպտեմբերի 8 | Ռուսաստանի հերոսի Ոսկե աստղի հանձնման արարողությանը։ Մոսկվա, Կրեմլ, 2016 թվականի մարտի 17 |
2016 թվականի հունիսից կատարում է Հարավային ռազմական շրջանի հրամանատարի պարտականությունները։ 2016 թվականի սեպտեմբերի 20-ին նշանակվել է Հարավային ռազմական շրջանի հրամանատար[5]։
Շքանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուսաստանի Դաշնության հերոս (2016)[6]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի մեդալ
- Արիության շքանշան
- Զինվորական վաստակի համար շքանշան
- ՌԴ և ԽՍՀՄ մեդալներ (պետական ու գերատեսչական)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանի ռազմագործողությունը Սիրիայում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.dw.com/en/does-russian-commander-in-ukraine-deserve-his-bloody-reputation/a-61451448
- ↑ https://www.nzz.ch/english/russias-butcher-of-syria-chosen-to-lead-attack-on-ukraine-ld.1679618
- ↑ Кадетские биографии - Дворников Александр Владимирович
- ↑ Источник: назначен новый командующий российской группировкой войск в Сирии
- ↑ Александр Дворников назначен командующим войсками ЮВО - Известия
- ↑ Награждённые государственными наградами Российской Федерации
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օգոստոսի 22 ծնունդներ
- 1961 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ռուսաստանի Դաշնության հերոսներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվածներ
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Գեներալ-գնդապետներ
- Ռուս ռազմական գործիչներ