Ալեքսանդր Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Ալեքսանդր Ավագյան
Ծնվել էնոյեմբերի 12, 1944(1944-11-12)
ԾննդավայրԿիև, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 26, 1988(1988-07-26) (43 տարեկանում)
Մահվան վայրՄեջիբոժ, Լետիչևի շրջան, Խմելնիցկիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՄ. Պ. Դրագոմանովի անվան ազգային մանկավարժական համալսարան
Մասնագիտությունհնէաբան, քարանձավագետ, երաժիշտ և բանաստեղծ

Ալեքսանդր Բենիամինի Ավագյան (նոյեմբերի 12, 1944(1944-11-12), Կիև, ԽՍՀՄ - հուլիսի 26, 1988(1988-07-26), Մեջիբոժ, Լետիչևի շրջան, Խմելնիցկիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ծագումով հայ ուկրաինացի հնէաբան, քարանձավագետ, երաժիշտ և բանաստեղծ։ Ուկրաինական քարանձավագիտության համահիմնադիրներից է, հին ուկրաինական քարանձավային կառույցների գիտական համակարգման առաջին հեղինակը։

Հնէաբանություն և քարանձավագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին ավարտել է Կիևի մանկավարժական ինստիտուտի պատմական բաժինը։

1981 - 1984 թվականներին աշխատել է Ուկրաինական ԽՍՀ ԳԱ Հնէաբանության ինստիտուտի ճարտարապետահնէաբանական խմբում, 1985 - 1988 թվականներին աշխատել է գիտավերականգնողական մասնագիտացված նախագծային ինստիտուտում։

Հակոբյանը ուկրաինական քարանձավագիտության հիմնադիրներից է, հին ուկրաինական քարանձավային կառույցների գիտական համակարգման առաջին հեղինակը։ Լավրի և Զվերինեցկի քարանձավերի հնէաբանական հետազոտությունների, Կիևի Կիրիլովյան եկեղեցու Մովչանսկի միաբանության (Սումսկի շրջան), Օստրոժսկի ամրոցի, (Ռովենսկի շրջան), Լիվադիյսկի պալատի (Յալտա) ստորգետնյա շինությունների կազմակերպիչն ու ղեկավարը։

Կատարել է պեղումներ Կիևում՝ Պոդոլում, Խմելնիցկու մարզի Ստարոկոնստանտինովում, Վիննիցկու շրջանի Տուլչինում, Վոլինի Սվյատոգորոդսկոյ միաբանությունում, Բախչիսարայի խանի պալատում, Թեոդոսիայում, Լուցկում, Կամենեց-Պոդոլսկում և այլուր։

Առաջինն է ուսումնասիրել Մեդժիբոժսկի ամրոցը։ Այնտեղ էլ սպանվել է (Ալեքսանդր Ավագյանին սպանել է իր աշակերտը)։

«Օզյորնայա» և «Օպտիմիստիչեսկայա» քարանձավները ուսումնասիրելու համար արշավախմբեր է կազմակերպել, որոնց արդյունքում պարզվեց, որ նրանք աշխարհում ամենամեծերի շարքում են։ Ավագյանի անվամբ քարանձավ է անվանված։

Երաժիշտ և բանաստեղծ[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին ստեղծել է «Բերեզեն» (Մարտ) ռոք-անսամբլը։ Մ․ Նիկոլաևի և Վ․ Կրիշտոֆովիչի համահեղինակությամբ ստեղծել է «Մարիա Օրանտա» ռոք-օպերան, ուր ներառվել են Ավագյանի «Ծիր կաթին», «Գանկա», «Ջրաղացպանը» և «Ինչու են կաթիլներ ապակիին․․․» երգերը։

Ալեքսանդր Ավագյանի հիշատակին է նվիրված համաուկրաինական ամենամյա հեղինակային երգի «Ծիր կաթին» փառատոնը (ուկր.՝ Чумацький шлях

Տպագիր գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ծիր կաթին» (ռուս.՝ «Млечный путь», ուկր.՝ «Молочний шлях»), Երգեր, Կիև, 1993 (ռուս.)
  • «Ոսկե փոշի», (ռուս.՝ «Пыль золотая»), Հնէաբանների երգերի հավաքածո, Մոսկվա, 1994 (ռուս.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տ․ Ա․ Բոբրովսկի, Բ․ Ա․ Ժոլդակ, Ալեքսանդր Բենիամինի Ավագյան, «Ժամանակակից Ուկրաինայի հանրագիտարան», հատոր 1, Կիև, 2001, էջ 45.(ռուս.)
  • Մ․ Նեկրասովա, «Այրին», Նատալի. 1998 թ. - № 5.(ռուս.)
  • Տ․ Ա․ Բոբրովսկի, Բ․ Ա․ Ժոլդակ. Ալեքսանդր Բենիամինի Ավագյան, «Տերնոպոլի հանրագիտարանային բառարան», Մոսկվա, ։ «Զբրուչ» հրատարակչություն, 2004-2010. - ISBN 966-528-197-6, հատոր 1, 2004, էջ 18-19. (ռուս.)