Ալեքսանդր Աղավելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Ալեքսանդր Աղավելյան
Ծնվել էփետրվարի 14, 1951(1951-02-14) (68 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ, պրոկտոլոգ և վիրաբույժ
Կոչումլրիվ պրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1994)
ԱշխատավայրԱռողջապահության ազգային ինստիտուտ և ՀՀ ԱՆ
ՊարգևներՀայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ
ՎիքիդարանԱլեքսանդր Աղավելյան

Ալեքսանդր Մինասի Աղավելյան (փետրվարի 14, 1951(1951-02-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, վիրաբույժ, պրոկտոլոգ: Բժշկական գիտությունների դոկտոր (1994), պրոֆեսոր (1994): ՀՀ վաստակավոր բժիշկ (2007):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Աղավելյանը ծնվել է 1951 թվականի փետրվարի 14-ին, Երևանում, բժիշկների ընտանիքում: 1968 թվականին ավարտել է Պուշկինի անվան դպրոցը, 1974 թվականին` Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: Վիրաբուժական ինտրենատուրա է անցել Երևանի հանրապետական հիվանդանոցում: 1975 թվականին ինտերնատուրան ավարտելուց հետո որպես վիրաբույժ աշխատում է Աշտարակի շրջանային հիվանդանոցում, այնուհետև Հոկտեմբերյանի շրջանի Մեծամոր գյուղում[1]: 1975-1979 թվականների ընթացքում ծառայել է Խորհրդային բանակում՝ որպես գնդի բուժծառայության պետ: 1980 թվականից աշխատում է Երևանի թիվ 8-րդ հիվանդանոցի պրոկտոլոգիական բաժանմունքում` որպես պրոկտոլոգ:

1980 թվականին մրցույթային կարգով սովորել է Մոսկվայի Բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտի ասպիրանտուրայում, որը ղեկավարել է ակադեմիկոս Վ. Դ. Ֆյոդորվը: 1983 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ուղիղ աղիքի հետանցքային անդամահատումից հետո հիվանդների ռեկոնստրուկտիվ-վերականգնողական վիրահատությունները» թեմայով: Մոսկվայից վերադառնալուց հետո աշխատել է Երևանի Բժիշկների կատարելագործման ինստիտուտիպրոկտոլոգիայի ամբիոնում՝ որպես ասիստենտ հայկական պրոկտոլոգիայի դպրոցի հիմնադիր ակադեմիկոս Լ. Ու. Նազարովի ղեկավարության ներքո: 1985 թվականի սեպտեմբերից մինչև 1998 թվականի նոյեմբերը միաժամանակ ղեկավարել է ՀՀ առողջապահության նախարարության պրոկտոլոգիայի բաժնի հաստ աղիքի վիրաբուժության բաժինը:

1994 թվականին Աղավելյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Պերիտոնիտի բուժումը լապարոստոմիայի մեթոդով և պոլիմերային նյութերի կիրառման ճանապարհով» թեմայով: Աղավելյանը առաջիներից է Հայաստանում, ով սկսել է կիրառել «բաց որովայն»-ի գաղափարը՝ տարածված թարախային պերիտոնիտի դեպքում, օգտագործելով հատուկ պոլիմերային շերտեր և դրենաժային սպունգեր: Այս եղանակը ստացել է արտոնագիր (N718 от 01.03.2000)[2]:

1998 թվականին Աղավելյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարության պրոկտոլոգիայի բաժնի տնօրեն, 2000 թվականին` Միքայելյան վիրաբուժական կենտրոնի Կոլոպրոկտոլոգիայի գիտական կենտրոնի ղեկավար: 1999 թվականին ՀՀ առողջապահության նախարարությանկողմից գործուղվել է ԱՄՆ՝ Գլենդելի հիվանդանոցում երկամսյա պրակտիկայի, որտեղ ստացել է մենեջերի դիպլոմ[3]:

Աշխատանքները վերաբերում են ուղիղ աղիի մասնահատումներից հետո վերակառուցող-վերականգնող վիրահատությունների, բաց որովայնային (լապարաստոմա) եղանակով (պոլիմերային նյութերի կիրառմամբ) ուղիղաղիքային որովայնամզաբորբերի բուժման հարցերին: Բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ է[4]:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևանի պետական բժշկական համալսարանի մասնագիտացված վիրաբուժական գիտխորհրդի անդամ
  • ՀՀ առողջապահության նախարարության գիտխորհրդի և Միքայելյան ինստիտուտի անդամ
  • Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ (1998)
  • Ռուսաստանի պրոկտոլոգիայի միության անդամ (2000):
  • «Հայաստանի վիրաբուժության տեղեկատու» ամսագրի անդամ
  • Endoscopic Surgery of Armenia-ի անդամ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գիտության և մշակույթի ասպետ» պատվավոր կոչում (1999):
  • ՀՀ վաստակավոր բժիշկ (2007):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
  2. «АГАВЕЛЯН АЛЕКСАНДР МИНАСОВИЧ (к 60-летию со дня рождения)» 
  3. www.ysmu.am https://www.ysmu.am/hy/main/update_your_browser/։ Վերցված է 2019-08-24 
  4. «Ալեքսանդր Աղավելյան Մինասի (ծննդյան 60 ամյակի կապակցությամբ)»։ www.med-practic.com։ Վերցված է 2019-08-24