Ալեքսանդր Աբյան
Ալեքսանդր Աբյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1923 |
Ծննդավայր | Թավրիզ, Իրան |
Մահացել է | հուլիսի 25, 1999 (76 տարեկան) կամ հուլիսի 24, 1999 (76 տարեկան) |
Մահվան վայր | Ames, Ստորի շրջան, Այովա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ցինցինատիի համալսարան և Չիկագոյի համալսարան |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, համալսարանի դասախոս և Usenet celebrity |
Աշխատավայր | Այովա նահանգի համալսարան |
Ալեքսանդր (Սմբատ) Աբյան (հունվարի 1, 1923, Թավրիզ, Իրան - հուլիսի 25, 1999 կամ հուլիսի 24, 1999, Ames, Ստորի շրջան, Այովա, ԱՄՆ)[1], Իրանում ծնված ամերիկահայ մաթեմատիկոս, որն ավելի քան 25 տարի ուսուցանել է Այովա նահանգի Գիտության և տեխնոլոգիաների համալսարանում և հայտնի է դարձել Usenet-ում իր հաճախակի գրառումների հետևանքով։
Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբյանը ծնվել է Թավրիզում (Իրան), ունի հայկական արմատներ։ Իրանում, բակալավրի աստիճան ստանալուց հետո 1950 թվականին արտագաղթել է Միացյալ Նահանգներ, որտեղ՝ Չիկագոյի համալսարանում ստացել է մագիստրոսի կոչում։ Այնուհետև ստացել է դոկտորի գիտական աստիճան Ցինցինատիի համալսարանում, որտեղ Իսահակ Բարնետի ղեկավարությամբ գրել է իր թեկնածուական ատենախոսությունը՝ Ինվարիանտ տեսության հիման վրա[2]։ Ուսուցանելով Թենեսիի, Նյու Յորքի, Փենսիլվանիայի և Օհայոյի նահանգներում 1967 թվականին աշխատանքի է անցել Այովա նահանգի համալսարանում։ Նա գրել է երեք գիրք և հրատարակել ավելի քան երկու հարյուր հոդված։ Թոշակի է անցել 1993 թվականին[3]։
Անլուսին Երկրի տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբյանը միջազգային ճանաչմում է ստացել, պնդելով, որ լուսինը պայթեցնելը կլուծեր մարդկային գոյության գրեթե բոլոր խնդիրները։ Նա այդ առաջարկն արել է 1991 թվականին ուսանողական ամսագրում[4]։ Նշել է, որ անլուսին Երկիրը չի տատանվի, կվերանան ինչպես եղանակները, այնպես էլ դրա հետ կապված իրադարձությունները, ինչպիսիք են տոթը, ձնամրրիկները և փոթորիկները[5]։ ՆԱՍԱ-ն հերքել է այդ գաղափարը, ասելով, որ պայթեցված լուսնի մի մասը որպես երկնաքար կթափվի Երկրի վրա և բավականաչափ վնաս կպատճառի՝ վերացնելով ողջ մարդկությունը, իսկ եղանակները ժամանակի ընթացքում կվերականգնվեն։
Աբյանն ասել է, որ «Այն քննադատները, որոնք ասում են «մերժել Աբյանի գաղափարները», շատ մոտ են նրանց, որոնք մերժել են Գալիլեոյին»[6]։ Այս և այլ հայտարարությունները, որոնք արվել են Usenet-ի հազարավոր գրառումներում իր կյանքի վերջին շրջանում, վկայակոչել են Աբյանին (հիմնականում քննադատորեն) և հարցազրույցներ են հրապարակել այնպիսի հայտնի ամսագրերում, ինչպիսիք են Omni-ն, People-ը, Weekly World News-ը[7] և The Wall Street Journal-ը[8]։
Լուսնի առաջարկվող միջուկային ոչնչացումը քննադատվել է (2018) հետևյալ պատճառներով 1. խորը միջուկային պայթյունների ձախողումը ավելի հավանական է, քան Լուսինը ճեղքելը, 2. հաջողելու դեպքում, Երկրի մթնոլորտի տաքացումը կործանվող լուսնային բեկորների կարկուտից աղետալի է ողջ մարդկության համար և 3. Երկրագնդի տատանումների աճ, ոչ թե նվազում՝ առանց կայունացնող Լուսնի, որը կհանգեցնի ուղեծրային հարթության նկատմամբ Երկրի պտտման առանցքի 45 աստիճանի թեքմանը և ավելի խիստ եղանակային պայմանների[9][10]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1965. The theory of sets and transfinite arithmetic։ Philadelphia: W. B. Saunders։ LCCN 65023086
- 1971. Linear associative algebras։ New York: Pergamon։ ISBN 0-08-016564-8։ LCCN 74130799
- 1976. Boolean Rings։ Branden Press։ ISBN 0-8283-1678-3։ LCCN 76012065
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ tributes.com։ Tributes, Inc. http://iowaobits.tributes.com/obituary/show/Alexander-Abian-38024256։ Վերցված է նոյեմբերի 18, 2017։ «Alexander was born on January 1, 1923 and passed away on Saturday, July 24, 1999. ... The information in this obituary is based on data from the US Government's Social Security Death Index.»
- ↑ https://www.genealogy.math.ndsu.nodak.edu/id.php?id=237
- ↑ Anderson, Rebecca (July 1999), «ISU professor Abian dies at 76», Ames Tribune, արխիվացված օրիգինալից December 4, 2000-ին, https://web.archive.org/web/20001204074300/http://www.amestrib.com/news.cfm?num=143.
- ↑ «YIKES!: GOODNIGHT, MOON Shoot the moon? Hell, says Prof. Alexander Abian, why not just blow it up?;»։ People։ 1991-06-24։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-22-ին։ Վերցված է 2006-10-18
- ↑ https://groups.google.com/forum/#!msg/sci.physics.relativity/F7IyW8Sq1LM/gi9cTFJoEs8J;context-place=topic/sci.physics.relativity/HFHkeVSHZBg
- ↑ Morin Richard (2006-05-30)։ «Drunks + Kids = Profits»։ The Washington Post։ Վերցված է 2006-10-18
- ↑ https://books.google.am/books?id=wvQDAAAAMBAJ&pg=PA4&redir_esc=y#v=onepage&q&f=false
- ↑ Valente, Judith. "Hate Winter? Here's A Scientist's Answer: Blow Up the Moon." The Wall Street Journal. April 22, 1991.
- ↑ Myburgh Tim (2018-03-01)։ «What would happen if we blew up the Moon?»։ Very Interesting Magazine (40)
- ↑ «What would happen if we blew up the Moon?»։ Skyways Magazine (May, 2018) (Johannesburg: Airlink (Pty) Ltd.)։ 2018-05-01
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալեքսանդր (Սմբատ) Աբյան Archived 2018-10-28 at the Wayback Machine. «Մաթեմատիկայի ծագումնաբանությունում»
- Աբյանի վեբ էջ at the Wayback Machine (archived May 13, 1997)
- Հեղինակային պրոֆիլը zbMATH տվյալների բազայում
|