Ալեքսանդրու Ռոբոտ
Ալեքսանդրու Ռոբոտ | |
---|---|
Ծնվել է | 1914 |
Ծննդավայր | Կալարաշ, Մոլդովա |
Վախճանվել է | 1941 |
Վախճանի վայր | Օդեսա, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ, լրագրող և գրական քննադատ |
Քաղաքացիություն | ![]() |
Կուսակցություն | Ռումինիայի կոմունիստական կուսակցություն |
Ալեքսանդրու Ռոբոտ (ռում.՝ Alexandru Robot, ծնյալ՝ Ալտեր Ռոտման, 1914, Կալարաշ, Մոլդովա - 1941, Օդեսա, ԽՍՀՄ), ռումինացի և մոլդովացի գրող, ավանգարդիստ, բանաստեղծ, լրագրող, գրաքննադատ։
Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալտեր Ռոտմանը ծնվել է Բուխարեստում՝ աշխատավորի ընտանիքում։ Նրա հայրը՝ Կարոլ Ռոտմանը հրեական գերեզմանոցում պահակ էր, իսկ մայրը՝ Տոնի Իսրայելը՝ տնային տնտեսուհի։ Չավարտելով միջնակարգ դպրոցը՝ Ալտերը դառնում է «Rampa» ամսագրի լրագրող։ Իր ստեղծագործությունները նա սկսել է հրապարակել «Universul» (Դրախտ), «Cuvântul Liber» (Ազատ խոսք) և «Viaţa Literară» (Գրական կյանք)[1] ամսագրերում։ Քնարական բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն լույս է տեսնում 1932 թվականին․ այն կոչվում է «Apocalips terestru» (Ձմեռային ապոկալիսպսի)[2]։
1935 թվականին Ալեքսանդր Ռոբոտը հիմնավորվում է Քիշնևում, որտեղ միանում է «Viaţa Basarabiei» (Բեսարաբական կյանք) ամսագրի աշխատակիցներին։ Աշխատել է նաև «Gazeta Basarabiei» թերթում որպես խմբագիր։ Բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն՝ «Somnul singurătăţii» (Մենության երազ) հրապարակվել է 1936 թվականին։ Բեսարաբիայի՝ ԽՍՀՄ-ին միանալուց հետո աշխատել է «Молдова сочиалистэ» (Սոցիալիստական Մոդովա) թերթում։
1941 թվականի օգոստոսին անհետ կորել է Օդեսայում։
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Apocalips terestru. Бухарест: Editura Cronicarul, 1932.
- Somnul singurãtãþii. Кишинёв, 1936.
- Скриерь алесе. Кишинёв, 1968.
- Scrieri. Бухарест: Editura Minerva, 1985.
- Îmblânzitorul de cuvinte. Versuri și prozã. Бухарест—Кишинёв: Litera Internațional, 2003.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Iurie Colesnic «Alexandru Robot — poetul enigmelor»
- ↑ Al. Robot Archived 2011-07-16 at the Wayback Machine.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- George Călinescu, Istoria literaturii române de la origini pînă în prezent, Editura Minerva, București, 1986
- Iurie Colesnic, „Alexandru Robot – poetul enigmelor (90 de ani de la naștere)”, în revista Magazin Bibliologic a Bibliotecii Naționale a Republicii Moldova, nr. 1/2006, pp. 72–73.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալեքսանդրու Ռոբոտ կատեգորիայում։ |
- 1914 ծնունդներ
- Մոլդովայում ծնվածներ
- 1941 մահեր
- Օդեսա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռումինացի գրողներ
- Մոլդովացի գրողներ
- Ռումինացի լրագրողներ
- Ռումինացի բանաստեղծներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային տղամարդ գրողներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Խորհրդային լրագրողներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Հրեա բանաստեղծներ
- Մոլդովացի բանաստեղծներ
- Անհետ կորած անձինք
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ