Ալեքսանդրու Շահիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդրու Շահիկյան
Ծնվել էնոյեմբերի 20, 1901(1901-11-20)
ԾննդավայրԲուխարեստ, Ռումինիա
Վախճանվել էմարտի 31, 1965(1965-03-31) (63 տարեկանում)
Վախճանի վայրԲուխարեստ, Ռումինիա
Մասնագիտությունգրող և հրապարակախոս
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Romania.svg Ռումինիա
ԿրթությունԲուխարեստի ազգային արվեստների համալսարան
ԿուսակցությունՌումինիայի կոմունիստական կուսակցություն

Ալեքսանդրու Մելքոնի Շահիկյան (1901, նոյեմբերի 20, Բուխարեստ - 1965, մարտի 31, Բուխարեստ), հայազգի ռումինական գրող, հրապարակագիր։ Ռումինիայի կոմկուսի անդամ 1943 թվականից։

Յոն Շահիկյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանել է Բուխարեստի գեղարվեստի ակադեմիայում։ 1924 թվականից աշխատակցել է առաջադիմական մամուլին, պայքարել ֆաշիզմի դեմ, հետապնդվել իշխանությունների կողմից։ 1936 թվականին հրատարակել է «Ատլաս» շաբաթաթերթը, որտեղ հոդվածներ է տպագրել նաև Խորհրդային Հայաստանի հաջողությունների մասին։ Ռումինիայի ազատագրումից (1944 թ.) հետո վարել է պատասխանատու պաշտոններ, 12 տարի գլխավորել է «Ռևյու Ռումեն» («Revue Roumaine») ֆրանսիական հանդեսը։ Ռումինական գրականության լավագույն նմուշներից կազմել և աշխատասիրությամբ լույս է ընծայել «Աշխատանքի ն ազատության պոեզիա» գիրքը։ Հրատարակվել են նրա «Հանքագործների գործադուլը» (1929 թ.), «Գրիվիցա» (1933 թ.) և այլ պոեմներ, «Դանուբյան պատմվածքներ» (1959 թ.) գիրքը, «Կապույտ թռչուն» (1961 թ.) բանաստեղծությունների ժողովածուն։ Քիչ չեն մանուկների ու պատանիների համար Շահիկյանի գրած գրքերը («Ռիչ Ռիչ» (1948 թ.), «Մինչև տասը եկ հաշվենք» (1953 թ., հայկական հրատարակչություն 1959 թ.), «Ոսկյա սաղավարտը» (1962 թ.), «Խտացած չարությունը» (1965 թ.) և այլն։ Տպագրվել են նաև «Գեորգե», «Ջուրջույի եղբորորդին», «Ջայլամի փետուրներով գլխարկը», «Խորտակում» և այլ պիեսներ (բեմադրվել են Բուխարեստի թատրոններում), «Տյանշանից մինչև Ժասպի լեռները» ճանապարհորդական նոթերի ժողովածուն։ Շահիկյանի շատ գործեր թարգմանվել են հայերեն, ռուսերեն, ուկրաիներեն, հունգարերեն, գերմաներեն և այլ լեզուներով։

Պագևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է ՌԽՀ-ի շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 421 CC-BY-SA-icon-80x15.png