Ալեքսանդրա Պացկևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրա Պացկևիչ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝synchronized swimmer և լողորդ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 4, 1988(1988-11-04) (35 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
169 սմ
Քաշ՝49 կգ

Ալեքսանդրա Վյաչեսլավովնա Պացկևիչ (ռուս.՝ Александра Вячеславовна Пацкевич, նոյեմբերի 4, 1988(1988-11-04), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գեղալողորդուհի, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնուհի (2012 և 2016), աշխարհի 13-ակի և Եվրոպայի քառակի չեմպիոնուհի։ Հանդես է եկել զույգերի, խմբային և համակցված ծրագրերում։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդորրա լա Վելյայում Ալեքսանդրա Պացկևիչը Ռուսաստանի թիմի կազմում հաղթել է Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակչի թիմային ծրագրում։

2009 թվականին Ալեքսանդրա Պացկևիչը Ռուսաստանի գեղալողի հավաքականի կազմում դարձել է աշխարհի երկակի չեմպիոն։ Նախ նա Անժելիկա Տիմանինայի, Աննա Նասեկինայի, Դարյա Կորոբովայի, Ալլա Շիշկինայի, Վիկտորյա Շեստակովիչի, Ելիզավետա Ստեպանովայի և Սոֆյա Վոլկովայի հետ գրավել է առաջին տեղը տեխնիկական ծրագրում, ապա Անաստասիա Դավիդովայի, Նատալյա Իշչենկոյի, Անժելիկա Տիմանինայի, Աննա Նասեկինայի, Դարյա Կորոբովայի, Սվետլանա Ռոմաշինայի և Ալլա Շիշկինայի հետ հաղթել է ազատ ծրագրո[1]։

2010 թվականի Եվրոպայի առաջնությունում, որ անցկացվել է Բուդապեշտում, Ալեքսանդրա Պացկևիչը նվաճել է երկու ոսկե մեդալ՝ հաղթելով խմբերի[2] և համակցված ծրագրերում[3]։

2012 թվականին Ալեքսանդրա Պացկևիչը Ռուսաստանի թիմի կազմում դարձել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն։

2013 թվականին Կազանում անցկացվող ամառային Ունիվերսիադայում Ալեքսանդրա Պացկևիչը նվաճել է երկու ոսկե մեդալ՝ հաղթելով խմբերի[4] և համակցված ծրագրերում[5]։

Նույն թվականին Բարսելոնայում անցկացված աշխարհի առաջնությունում Ալեքսանդրա Պացկևիչը դարձել է աշխարհի չեմպիոն խմբերի ու համակցված մրցություններում[6][7][8]։

2016 թվականին նույնպես Ռուսաստանի թիմի կազմում Ալեքսանդրա Պացկևիչը նվաճել է իր երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը Ռիո դե Ժանեյրոյում անցկացված Օլիմպիական խաղերում։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատվո շքանշան (25 օգոստոսի, 2016 թվական) – 2016 թվականին Ռիո դե Ժանեյրո քաղաքում (Բրազիլիա) 31-րդ Օլիմպիական խաղերում ունեցած մարզական բարձր ձեռքբերումների, հաղթանակի նկատմամբ կամք և նպատակասլացություն ցուցաբերելու համար[9]
  • Բարեկամության շքանշան (13 օգոստոսի, 2012 թվական) – ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, 2012 թվականին Լոնդոնում (Մեծ Բրիտանիա) 30-րդ Օլիմպիական խաղերում ունեցած մարզական բարձր ձեռքբերումների համար[10]
  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (5 ապրիլի, 2010 թվական)[11]
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր (19 հուլիսի, 2013 թվական) – 2013 թվականին Կազանում անցկացված XXVII Համաշխարհային ամառային ունիվերսիադայում ցուցաբերած մարզական բարձր ձեռքբերումների համար[12]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Российские синхронистки выиграли чемпионат мира
  2. Российские синхронистки выиграли золото чемпионата Европы в группе
  3. Российские синхронистки завоевали титул чемпионок Европы в комбинации
  4. «Российские синхронистки выиграли командные соревнования на Универсиаде» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2013 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
  5. «Российские синхронистки завоевали все золото Универсиады в синхронном плавании» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2013 թ․ հուլիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
  6. Валерия Миронова (2013 թ․ հուլիսի 22). «Ягоды-малинки наши» (ռուսերեն). Коммерсантъ-Online. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
  7. Анна Козина (2013 թ․ հուլիսի 27). «Российские синхронистки выиграли шестое «золото» чемпионата мира» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
  8. «Российские синхронистки завоевали седьмое золото ЧМ в Барселоне» (ռուսերեն). Взгляд.ру. 2013 թ․ հուլիսի 27. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
  9. Указ Президента Российской Федерации от 25.08.2016 № 429 «О награждении государственными наградами Российской Федерации»
  10. «Указ Президента Российской Федерации от 13 августа 2012 года № 1165 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 23-ին.
  11. «Приказ Минспорттуризма России от 5 апреля 2010 года № 30-нг «О присвоении почётного спортивного звания „Заслуженный мастер спорта России"»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 11-ին.
  12. «Распоряжение Президента Российской Федерации от 19.07.2013 № 277-рп «О поощрении»» (ռուսերեն). Официальный интернет-портал правовой информации. 2013 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրա Պացկևիչ» հոդվածին։