Անժելիկա Տիմանինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անժելիկա Տիմանինա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝synchronized swimmer
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 26, 1989(1989-04-26) (34 տարեկան)
Ծննդավայր՝Եկատերինբուրգ, ԽՍՀՄ
175 սմ
Քաշ՝57 կգ
Անժելիկա Տիմանինայի ոսկե մեդալը, որ նվաճել է 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում

Անժելիկա Իգորևնա Տիմանինա (ռուս.՝ Анжелика Игоревна Тиманина, ապրիլի 26, 1989(1989-04-26), Եկատերինբուրգ, ԽՍՀՄ), ռուս գեղալողորդ, Ռուսաստանի գեղալողի օլիմպիական հավաքականի նախկին ավագ, Մոսկվայի հավաքականի անդամ, 2012 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի տասնմեկակի չեմպիոն, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անժելիկա Տիմանինան գեղալողով զբաղվել սկսել է հինգ տարեկանում[1] Եկատերինբուրգի № 19 օլիմպիական ռեզերվի մանկապատանեկան մարզադպրոցում[2]։ Որոշակի մակարդակի հասնելուց հետո տեղափոխվել է Մոսկվա, որտեղ սկսել է մարզվել օլիմպիական ռեզերվի նախապատրաստման «Труд» մարզադպրոցում[3]։

2008 թվականին ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիայի գեղալողի միջազգային տիտղոսի խաղարկության ժամանակ Ռուսաստանի հավաքականը մասնակցել է պատանեկան կազմով։ Անժելիկա Տիմանինան ու Դարյա Կորոբովան զույգերի ազատ ծրագրով գրավել են երրորդ տեղը[4].

2009 թվականին Հռոմում Ռուսաստանի գեղալողի հավաքականի կազմում (Անաստասիա Դավիդովա, Նատալիա Իշչենկո, Դարյա Կորոբովա, Աննա Նասեկինա, Ալեքսանդրա Պացկևիչ, Սվետլանա Ռոմաշինա, Ալլա Շիշկինա) Անժելիկա Տիմանինան կատարել է նորամուտն աշխարհի առաջնությունում, որտեղ նվաճել է երկու ոսկե մեդալ՝ հաղթելով տեխնիկական և ազատ ծրագրերում[5]։

2010 թվականին Բուդապեշտում անցկացվող Եվրոպայի առաջնությունում մասնակցել է խմբերի ու համակցված ծրագրերին, որտեղ ռուս մարզուհիները հաղթել են զգալի առավելությամբ։

2011 թվականին Շանհայում (Չինաստան) անցկացվող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում Անժելիկա Տիմանինան դարձել է աշխարհի եռակի չեմպիոն՝ խմբերի և համակցված ծրագրերում։

2012 թվականին Անժելիկա Տիմանինան դարձել է Լոնդոնում անցկացվող Օլիմպիական խաղերի չեմպիոն։

2013 թվականին Կազանում անցկացվող ամառային Ունիվերսիադայում Անժելիկա Տիմանինան նվաճել է երկու ոսկե մեդալ՝ հաղթելով խմբերի[6] և համակցված ծրագրերում[7]։

Նույն թվականին Բարսելոնայում անցկացված աշխարհի առաջնությունում Անժելիկա Տիմանինան դարձել է աշխարհի չեմպիոն խմբերի ու համակցված մրցություններում[8][9][10]։

2014 թվականի փետրվարին ճանաչվել է Ռուսաստանի ամենաբարձրաշխարհիկ մարզուհի TATLER (Ռուսաստան) ամսագրի վարկածով։ Մարզիկների ընդհանուր ցանկում նա զիջել է ֆուտբոլիստ Ֆեոդոր Սմոլովին՝ զբաղեցնելով երկրորդ տեղը[11]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունիսին Անժելիկա Տիմանինան գերազանցությամբ ավարտել է Ուրալի պետական մանկավարժական համալսարանի Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը (Եկատերինբուրգ)։ Սովորել է նույն ինստիտուտի ասպիրանտուրայում։

2013 թվականին ընդունվել է Մոսկվայի հեռոստատեսության և ռադիոհեռարձակման ինստիտուտի «Օստանկինո» հեռուստատեսության դպրոցի «Հեռուստա- և ռադիոլուրերի հաղորդավար» ֆակուլտետ։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարեկամության շքանշան (13 օգոստոսի, 2012 թվական) – ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, 2012 թվականին Լոնդոնում (Մեծ Բրիտանիա) 30-րդ Օլիմպիական խաղերում ունեցած մարզական բարձր ձեռքբերումների համար[12]
  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (5 ապրիլի, 2010 թվական)[13]
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր (19 հուլիսի, 2013 թվական) – 2013 թվականին Կազանում անցկացված XXVII համաշխարհային ամառային ունիվերսիադայում ցուցաբերած մարզական բարձր ձեռքբերումների համար[14]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Наша землячка стала чемпионкой мира по синхронному плаванью. Интервью с Анжеликой Тиманиной Արխիվացված 2013-10-04 Wayback Machine
  2. «Свердловчанка Анжелика Тиманина включена в состав сборной России по синхронному плаванию на чемпионат Европы». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 28-ին.
  3. «Список спортсменов, включенных в состав сборных команд Москвы и России (основной, резерв, стажёры)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 21-ին.
  4. У России — две бронзы
  5. ЗОЛОТО НА МИРОВОЙ ВОДЕ(չաշխատող հղում)
  6. «Российские синхронистки выиграли командные соревнования на Универсиаде» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2013 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
  7. «Российские синхронистки завоевали все золото Универсиады в синхронном плавании» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2013 թ․ հուլիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
  8. Валерия Миронова (2013 թ․ հուլիսի 22). «Ягоды-малинки наши» (ռուսերեն). Коммерсантъ-Online. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
  9. Анна Козина (2013 թ․ հուլիսի 27). «Российские синхронистки выиграли шестое «золото» чемпионата мира» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
  10. «Российские синхронистки завоевали седьмое золото ЧМ в Барселоне» (ռուսերեն). Взгляд.ру. 2013 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
  11. «20 самых светских спортсменов России TATLER.ru». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  12. Указ Президента Российской Федерации от 13 августа 2012 года № 1165 «О награждении государственными наградами Российской Федерации» Արխիվացված 2013-04-23 Wayback Machine
  13. Приказ Минспорттуризма России от 5 апреля 2010 года № 30-нг «О присвоении почётного спортивного звания „Заслуженный мастер спорта России“» Արխիվացված 2010-05-15 Wayback Machine
  14. «Распоряжение Президента Российской Федерации от 19.07.2013 № 277-рп «О поощрении»» (ռուսերեն). Официальный интернет-портал правовой информации. 2013 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.