Դարյա Կորոբովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դարյա Կորոբովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝synchronized swimmer
Երկիր՝ ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 2, 1989(1989-02-02) (35 տարեկան)
Ծննդավայր՝Էլեկտրոստալ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
178 սմ
Քաշ՝49 կգ

Դարյա Սերգեևնա Կորոբովա (ռուս.՝ Дарья Сергеевна Коробова, փետրվարի 2, 1989(1989-02-02), Էլեկտրոստալ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գեղալողորդ[1]։ 2012 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն։ Մոսկվայի և Ռուսաստանի գեղալողի հավաքականների անդամ, աշխարհի ութակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, Ռուսաստանի տասնհինգակի չեմպիոն։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիայի գեղալողի միջազգային տիտղոսի խաղարկության ժամանակ Ռուսաստանի հավաքականը մասնակցել է պատանեկան կազմով։ Դարյա Կորոբովան ու Անժելիկա Տիմանինան զույգերի ազատ ծրագրով գրավել են երրորդ տեղը[2]։

2009 թվականին Ռուսաստանի գեղալողի հավաքականի կազմում Դարյա Կորոբովան դարձել է աշխարհի երկակի չեմպիոն։ Նախ Անժելիկա Տիմանինայի, Աննա Նասեկինայի, Ալեքսանդրա Պացկևիչի, Ալլա Շիշկինայի, Վիկտորյա Շեստակովիչի, Ելիզավետա Ստեպանովայի և Սոֆյա Վոլկովայի հետ Դարյա Կորոբովան գրավել է առաջին տեղը տեխնիկական ծրագրում, ապա Անաստասիա Դավիդովայի, Նատալյա Իշչենկոյի, Անժելիկա Տիմանինայի, Աննա Նասեկինայի, Ալեքսանդրա Պացկևիչի, Սվետլանա Ռոմաշինայի և Ալլա Շիշկինայի հետ հաղթել է ազատ ծրագրում[3]։

2010 թվականին Դարյա Կորոբովան Բուդապեշտում անցկացվող Եվրոպայի առաջնությունում մասնակցել է խմբերի[4] ու համակցված[5] մրցություններին և նվաճել երկու ոսկե մեդալ։

2012 թվականին Դարյա Կորոբովան դարձել է Լոնդոնում անցկացվող Օլիմպիական խաղերի չեմպիոն։

2013 թվականին Կազանում անցկացված ամառային Ունիվերսիադայում Դարյա Կորոբովան նվաճել է երկու ոսկե մեդալ՝ հաղթելով խմբերի[6] և համակցված ծրագրերում[7]։

Նույն թվականին Բարսելոնայում անցկացված աշխարհի առաջնությունում Դարյա Կորոբովան դարձել է աշխարհի չեմպիոն խմբերի ու համակցված մրցություններում[8][9][10]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարեկամության շքանշան (13 օգոստոսի, 2012 թվական) – ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, 2012 թվականին Լոնդոնում (Մեծ Բրիտանիա) 30-րդ Օլիմպիական խաղերում ունեցած մարզական բարձր ձեռքբերումների համար[11]
  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (5 ապրիլի, 2010 թվական)[12]
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր (19 հուլիսի, 2013 թվական) – 2013 թվականին Կազանում անցկացված XXVII համաշխարհային ամառային ունիվերսիադայում ցուցաբերած մարզական բարձր ձեռքբերումների համար[13]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Федерация синхронного плавания РФ / Федерация в лицах / Спортсмены». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 11-ին.
  2. У России — две бронзы
  3. Российские синхронистки выиграли чемпионат мира
  4. Российские синхронистки выиграли золото чемпионата Европы в группе
  5. Российские синхронистки завоевали титул чемпионок Европы в комбинации
  6. «Российские синхронистки выиграли командные соревнования на Универсиаде» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2013 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
  7. «Российские синхронистки завоевали все золото Универсиады в синхронном плавании» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2013 թ․ հուլիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
  8. Валерия Миронова (2013 թ․ հուլիսի 22). «Ягоды-малинки наши» (ռուսերեն). Коммерсантъ-Online. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
  9. Анна Козина (2013 թ․ հուլիսի 27). «Российские синхронистки выиграли шестое «золото» чемпионата мира» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
  10. «Российские синхронистки завоевали седьмое золото ЧМ в Барселоне» (ռուսերեն). Взгляд.ру. 2013 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
  11. Указ Президента Российской Федерации от 13 августа 2012 года № 1165 «О награждении государственными наградами Российской Федерации» Արխիվացված 2013-07-28 Wayback Machine
  12. Приказ Минспорттуризма России от 5 апреля 2010 года № 30-нг «О присвоении почётного спортивного звания „Заслуженный мастер спорта России“» Արխիվացված 2010-05-15 Wayback Machine
  13. «Распоряжение Президента Российской Федерации от 19.07.2013 № 277-рп «О поощрении»» (ռուսերեն). Официальный интернет-портал правовой информации. 2013 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.