Ալլա Շիշկինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալլա Շիշկինա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Алла Анатольевна Шишкина
Մասնագիտացում՝synchronized swimmer և լողորդ
Երկիր՝ ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 2, 1989(1989-08-02) (34 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
Ակումբ՝Դինամո
Մարզիչ(ներ)՝Տատյանա Պոկրովսկայա
1,7 մետր
Քաշ՝56 կիլոգրամ

Ալլա Անատոլևնա Շիշկինա (ռուս.՝ Алла Анатольевна Шишкина, օգոստոսի 2, 1989(1989-08-02), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գեղալողորդ։ Ամառային օլիմպիական խաղերի երկակի չեմպիոն (2012 և 2016), աշխարհի 14-ակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական չեմպիոնների գավաթի դափնեկիր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալլա Շիշկինան հինգ տարեկանից զբաղվել է երաժշտությամբ և բալետով։ Յոթ տարեկաում հեռուստացույցով տեսել է գեղալողի մրցություն և ծնողներին խնդրել իրեն տանել «Օլիմպիական» մարզահամալիրի գեղալողի խմբակ։ Առաջին մարզիչը եղել է Ելիզավետա Ֆիլատկինան, հետագայում՝ Սվետլանա Վոլկովան, իսկ անհատական մարզիչը՝ Նատալյա Չիժովան։ Հետագայում մարզվել է Տատյանա Պոկրովսկայայի մոտ։

Պատանեկան հավաքականի կազմում չի ընդգրկվել։ Պեկինի Օլիմպիական խաղերից հետո ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականում (2008)։

2009 թվականին Հռոմում անցկացվող աշխարհի առաջնությունում Ռուսաստանի գեղալողի հավաքականը (Անաստասիա Դավիդովա, Նատալիա Իշչենկո, Դարյա Կորոբովա, Աննա Նասեկինա, Ալեքսանդրա Պացկևիչ, Սվետլանա Ռոմաշինա, Ալլա Շիշկինա, Անժելիկա Տիմանինա) նվաճել է երկու ոսկե մեդալ՝ հաղթելով տեխնիկական և ազատ ծրագրերում[2]։

2010 թվականին Բուդապեշտում անցկացվող Եվրոպայի առաջնությունում Ալլա Շիշկինան մասնակցել է խմբերի ու համակցված ծրագրերին, որտեղ ռուս մարզուհիները հաղթել են զգալի առավելությամբ։

2011 թվականին Շանհայում (Չինաստան) անցկացվող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում Ալլա Շիշկինան դարձել է աշխարհի եռակի չեմպիոն խմբերի և համակցված ծրագրերում։

2012 թվականին Ալլա Շիշկինան Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է Լոնդոնում անցկացվող Օլիմպիական խաղերի չեմպիոն։

2013 թվականին Կազանում անցկացվող ամառային Ունիվերսիադայում նվաճել է երկու ոսկե մեդալ՝ հաղթելով խմբերի[3] և համակցված ծրագրերում[4]։

Նույն թվականին Բարսելոնայում անցկացված աշխարհի առաջնությունում Ալլա Շիշկինան դարձել է աշխարհի չեմպիոն խմբերի ու համակցված մրցություններում[5][6][7]։

2015 թվականին Կազանում և 2019 թվականին Կվանջուում անցկացվող աշխարհի առաջնություններում Ալլա Շիշկինան արժանացել է ոսկե մեդալների խմբերի ու համակցված մրցություններում։ 2016 թվականին Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերին՝ հաղթելով խմբային վարժություններում։

Նկարահանվել է РЕН ТВ ալիքի «Званый ужин» ծրագրում։

Կրթություն է ստացել զբոսաշրջային մենեջմենթի բնագավառում և սպորտով զբաղվելուն զուգահեռ աշխատել մասնագիտությամբ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատվո շքանշան (25 օգոստոսի, 2016 թվական) – 2016 թվականին Ռիո դե Ժանեյրո քաղաքում (Բրազիլիա) XXXI Օլիմպիական խաղերում մարզական բարձր արդյունքների, հաղթանակի նկատմամբ կամքի և նպատակասլացության ցուցաբերման համար [8].
  • Բարեկամության շքանշան (13 օգոստոսի, 2012 թվական) – ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, 2012 թվականին Լոնդոնում (Մեծ Բրիտանիա) 30-րդ Օլիմպիական խաղերում ունեցած մարզական բարձր ձեռքբերումների համար[9].
  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (9 փետրվարի, 2010 թվական)[10].
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր (19 հուլիսի, 2013 թվական) – 2013 թվականին Կազանում անցկացված XXVII համաշխարհային ամառային ունիվերսիադայում ցուցաբերած մարզական բարձր ձեռքբերումների համար[11].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сборная России — обладательница Кубка европейских чемпионов(չաշխատող հղում)
  2. ЗОЛОТО НА МИРОВОЙ ВОДЕ(չաշխատող հղում)
  3. «Российские синхронистки выиграли командные соревнования на Универсиаде» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2013 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
  4. «Российские синхронистки завоевали все золото Универсиады в синхронном плавании» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2013 թ․ հուլիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
  5. Валерия Миронова (2013 թ․ հուլիսի 22). «Ягоды-малинки наши» (ռուսերեն). Коммерсантъ-Online. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
  6. Анна Козина (2013 թ․ հուլիսի 27). «Российские синхронистки выиграли шестое «золото» чемпионата мира» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
  7. «Российские синхронистки завоевали седьмое золото ЧМ в Барселоне» (ռուսերեն). Взгляд.ру. 2013 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
  8. Указ Президента Российской Федерации от 25.08.2016 № 429 «О награждении государственными наградами Российской Федерации»
  9. «Указ Президента Российской Федерации от 13 августа 2012 года № 1165 «О награждении государственными наградами Российской Федерации»». Официальный интернет-портал правовой информации. 15 августа 2012. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 15-ին.
  10. Приказ Минспорттуризма России от 9 февраля 2010 года № 6-нг «О присвоении почётного спортивного звания „Заслуженный мастер спорта России“» Արխիվացված 2010-05-15 Wayback Machine
  11. Распоряжение Президента Российской Федерации от 19 июля 2013 года № 277-рп «О поощрении» Արխիվացված 2013-09-21 Wayback Machine

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Русалочка» // «Спорт-Экспресс» 29 августа 2016 года

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալլա Շիշկինա» հոդվածին։