Ալեխանդրո Կոռն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեխանդրո Կոռն
իսպ.՝ Alejandro Korn
DrAlejandroKorn.JPG
Ծնվել էմայիսի 3, 1860(1860-05-03)[1]
San Vicente, Բուենոս Այրես, Արգենտինա
Մահացել էհոկտեմբերի 9, 1936(1936-10-09)[1] (76 տարեկանում)
Լա Պլատա, Արգենտինա
ՔաղաքացիությունFlag of Argentina.svg Արգենտինա
Մասնագիտությունփիլիսոփա և քաղաքական գործիչ
Ալմա մատերԲուենոս Այրեսի ազգային համալսարան
Տիրապետում է լեզուներինիսպաներեն[2]
ԿուսակցությունRadical Civic Union?
Alejandro Korn Վիքիպահեստում

Ալեխանդրո Կոռն (իսպ.՝ Alejandro Korn մայիսի 3, 1860(1860-05-03)[1], San Vicente, Բուենոս Այրես, Արգենտինա - հոկտեմբերի 9, 1936(1936-10-09)[1], Լա Պլատա, Արգենտինա)՝ արգենտինացի հոգեբույժ, դասախոս, համալսարանի բարենորոգիչ, փիլիսոփա, քաղաքական գործիչ, մարզիկ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեխանդրո Կոռնը ծնվել է 1860 թվականին, Արգենտինայի Բուենոս Այրես պրովինցիայի Սան Վիսենտե քաղաքում, Բրեսլաուից (ներկայիս լեհական Վրոցլավ քաղաքից) այստեղ գաղթած բժշկի բազմանդամ ընտանիքում (նա ութ երեխաներից ամենամեծն էր): Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ընդունվել է Բուենոս Այրեսի Արգենտինական համալսարանի բժշկական ֆակուլտետ, որտեղ հինգ տարի ուսումնասիրել է հոգեբուժություն, խորացել հոգեբույժի մասնագիտության նրբությունների մեջ: Ընդ որում՝ համալսարանական ուսմանը զուգընթաց աշխատել է մայրաքաղաքի Լա Պլատա շրջանի հոգեբուժարանում (ի դեպ, դեռևս տասնութ տարեկան հասակում նրան վստահվել է այդ հիվանդանոցի ղեկավարումը): Սակայն որոշ ժամանակ անց որոշել է թողնել բժշկությունը և նվիրվել փիլիսոփայությանը: 1906-1930 թվականներին աշխատել է Բուենոս Այրեսի համալսարանում որպես փիլիսոփայության դասախոս:

Ալեխանդրո Կոռնը համարվում է փիլիսոփայության՝ որպես գիտության հիմնադիրներից մեկը Արգենտինայում, նրան դասում են Լա Պլատայի հինգ իմաստուն մարդկանց թվին: 1929 թվականին նա հիմնադրել է փիլիսոփայական Կանտական դպրոցը:

Քաղաքացիական արմատական միության հիմնադրման պահից՝ 1891 թվականից ի վեր Կոռնը եղել է դրա ակտիվ, գործունյա անդամներից մեկը, մասնակցել է 1893 թվականի հեղափոխությանը: Բացահայտորեն ընդունել ու ողջունել է Ռուսաստանում 1917 թվականին տեղի ունեցած սոցիալիստական հեղափոխությունը՝ հայտարարելով, որ սոցիալիստական գաղափարներն ու իդեալները բարերար են հասարակության համար: Դրա հիման վրա նա, որ Արգենտինայում առաջինն էր ուսանողների տված ձայների շնորհիվ երկրի օրենսդիր մարմնի պատգամավոր ընտրվել և ընդգրկվել էր քաղաքացիական արմատական միության խմբակցության մեջ, 1918 թվականին դուրս է եկել այդ խմբակցությունից, գրել «Բարոյական սոցիալիզմ» գիրքը: 1931 թվականին ընդունվել է սոցիալիստական կուսակցության շարքերը, հանդես եկել «Ժան Ժորես, Հեգել և Մարքս» և «Անտիմարքս» ընդգրկուն թեմաներով դասախոսությունների շարքով, որոնք 1935 թվականի փետրվարին լույս են ընծայվել Revista Socialista (“Սոցիալիստական ամսագիր”) պարբերականի համարներում:

Ալեխանդրո Կոռնը Բուենոս Այրեսի և Լա Պլատայի համալսարաններում դասախոսելու տարիներին զբաղեցրել է նաև ղեկավար պաշտոններ և ամեն ջանք գործադրել է, որպեսզի կյանքի կոչվեն այն բարեփոխիչ նախաձեռնությունները, որոնց հեղինակը անձամբ ինքն էր կամ ակտիվ, խելահաս ուսանողները:

Որպես մարզիկ՝ նա մեծ գործ է կատարել հատկապես սուսերամարտ մարզաձևը Արգենտինայում տարածելու համար:

Տեղեկություններ կան, որ Ալեխանդրո Կոռնը դեռ 21 տարեկան հասակում՝ 1885 թվականի հունիսի 15-ին ընդունվել է մասոնների շարքերը, հետևելով հոր օրինակին՝ դարձել Germania Nº 19 օթյակի անդամ, երկու տարի անց մինչև անգամ նշանակվել Venerable Maestro (Պատվարժան վարպետ), ավելի ուշ անդամագրվել է La Plata Nº 80 օթյակին, որտեղ ընդգրկված էին նաև հեղինակավոր մտավորականներ Կառլոս Սպեգացինին, Պեդրո Բենուան:

Ալեխանդրո Կոռնը մահացել է 1936 թվականին՝ 76 տարեկան հասակում:

Հիշատակի հավերժացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմավաստակ գործչի հիշատակը հավերժացնելով՝ Արգենտինայում նրա պատվին են անվանակոչել՝

Ալեխանդրո Կոռնի կիսանդրին՝,,Հինգ իմաստուններ,, հուշարձանախմբից
  • նրա ծննդավայր Սան Վինսենտե քաղաքը - 1964 թվականին
  • Melchor Romero նյարդահոգեբուժական հիվանդանոցը, որի տնօրենն է եղել 1898–1916 թվականներին - 1954 թվականին
  • Ալեխանդրո Կոռնի անվան ժողովրդական համալսարանը, որը հիմնադրվել է նրա մահվան տարում և գործում է առ այսօր[3]
  • Cátedra libre ամբիոնը՝ Լա Պլատայի ազգային համալսարանում (ամբիոնը հիմնադրվել է 1997 թվականին՝ գիտության մեջ և արվեստում նրա նորամուծությունները, գաղափարները տարածելու նպատակով)
  • Ռոսարիոյի համալսարանի ուսանողական բարենորոգիչ ընկերությունը[4]:

Լա Պլատայում՝ բնագիտական թանգարանի դիմաց, հառնում է քանդակագործ Մաքսիմո Մալդոնադոյի ստեղծած «Հինգ իմաստուններ» հուշարձանը. իմաստունների հնգյակի մեջ է նաև Ալեխանդրո Կոռնը:

Ալեխանդրո Կոռնի հեղինակած գրքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Socialismo ético (1918) Բարոյական սոցիալիզմ
  • Inscript vita nova (1918)
  • La Reforma Universitaria (1919) Համալսարանական ռեֆորմ
  • La libertad creadora (1920) Ստեղծարար ազատություն
  • Esquema gnoseológico (1924)
  • El concepto de ciencia (1926) Գիտության կոնցեպտը
  • Axiología (1930)
  • Apuntes filosóficos (1935) Փիլիսոփայական խորհրդածություններ
  • Influencias filosóficas en la evolución nacional (1936)
  • Filósofos y sistemas (1936) Փիլիսոփաներ և համակարգեր
  • Ensayos críticos (1936)
  • Obras completas (1949)
  • Juan Pérez (1963)
  • Estudios de filosofía contemporánea (1963)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]