Ալբեր Սալոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալբեր Սալոն
ֆր.՝ Albert Salon
Ծնվել էմարտի 12, 1935(1935-03-12) (84 տարեկան)
ԾննդավայրՕսեր
Մասնագիտությունդիվանագետ և ակնարկագիր
Լեզուֆրանսերեն[1]
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
ԿրթությունՎարչական ազգային դպրոց և Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ
ԱնդամակցությունDéfense de la langue française, Avenir de la langue française, Cercle Nation et République[2] և Académie de la Carpette anglaise
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի ասպետ «Մատուցած ծառայությունների համար» շքանշանի կոմանդոր Արվեստների և գրականության շքանշանի ասպետ Ակադեմիական արմավենիներ շքանշանի ասպետ Jean Ferré Prize և Georges Hachette Prize

Ալբեր Սալոն (ֆր՝. Albert Salon, մարտի 12, 1935(1935-03-12), Օսեր), ֆրանսիացի դիվանագետ, էսսեիստ, ֆրանկոֆոնիայի ակտիվ պաշտպան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբեր Սալոնը ծնվել է 1935 թվականի մարտի 12-ին, ֆրանսիական Օսեր քաղաքում:[3] Ծննդավայրի Jacques-Amyot ավագ դպրոցն ավարտելուց հետո մասնակցել է գերմաներեն դասավանդողների որակավորման բարձրացման դասընթացներին ու մրցույթին,[4] այնուհետև ավարտել է Փարիզի քաղաքագիտության ինստիտուտը,[5]) Բլեզ Պաասկալի անվան կառավարման ազգային դպրոցը(1964)[3]:

1981 թվականին Փարիզի Սորբոնի համալսարանում հաջողությամբ պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Ֆրանսիայի մշակութային գործունեությունը աշխարհում. քննական վերլուծություն» թեմայով:

Կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբեր Սալոնն իր աշխատանքային գործունեությունն սկսել է որպես գյուղական դպրոցի ուսուցիչ,[6] այնուհետև եղել է կրթության նախարարության աշխատակից, Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում մշակույթի և գիտության հարցերով խորհրդական, համալսարանների պետքարտուղարության կաբինետի անդամ, Մավրիտիուսում ֆրանսիական համագործակցային առաքելության ղեկավար, Քվեբեկում (Կանադա) գիտական խորհրդատու, Ֆրանսիայի համագործակցության նախարարությունում զարգացման բաժանմունքի փոխտնօրեն, Ճամայկայում Ֆրանսիայի դեսպան[3]:

Հասարակական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ազգի և հանրապետության շրջան» կազմակերպության վարիչն է[3], 1979 թվականից՝ աքադիանների հետ բարեկամության ընկերության անդամ, անգլիական գորգերի ակադեմիայի, ֆրանսերենի պահպանության[7], Ֆրանսիա-Մավրիտիուս ընկերակցությունների աշխատանքների ակտիվ մասնակից: 1992 թվականին Ալբեր Սալոնը Դոմինիկ Նոգուեի (Dominique Noguez) և Դոմինիկ Գալեի (Dominique Gallet) հետ համատեղ հիմնադրել է Avenir de la langue française կազմակերպությունը, որի նախագահն է 2003 թվականից ի վեր: 2001 թվականին հիմնադրել և ղեկավարում է նաև Forum francophone international-France կազմակերպությունը, միաժամանակ նախագահում է ֆորումի ֆրանսերենի և ֆրանկոֆոնիայի կոմիտեի ֆրանսիական բաժնում: 2010 թվականին Ալբեր Սալոնը ֆորումի անունից խնդրագիր (պետիցիա) է ստորագրել՝ կոչ անելով մերժել լիսաբոնյան դաշնագիրը[8]:

Ռադիոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Ալբեր Սալոնը Radio Courtoisie-ում նշանակվել է Le Français en partage ծրագրի տնօրեն:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • La Politique culturelle de la République fédérale d'Allemagne à l'étranger, Paris, La Documentation française, coll. « Notes et Études documentaires » (no 3 664), 1970, 44 p.
  • Vocabulaire critique des relations culturelles internationales, dans les domaines culturel, scientifique et de la coopération technique : avec index des traductions en allemand et en anglais, Paris, La Maison du dictionnaire, 1978, 175 p. (ISBN 2-85608-005-7, notice BnF no FRBNF34593972)
  • L'Action culturelle de la France dans le monde (thèse de doctorat d'État en lettres remaniée), Paris, Nathan, coll. « Francophonie », 1983, 158 p. (ISBN 2-09-163201-5, notice BnF no FRBNF34761020)
  • Atlas historique de la langue française, Paris, Bordas, 1994
  • Avec Michel Guillou et Serge Arnaud, Les Défis de la francophonie : pour une mondialisation humaniste, Chevilly-Larue, Alpharès, coll. « Planète francophone », 2002, 259 p. (ISBN 2-84839-000-X, notice BnF no FRBNF38962662)
  • Avec Alfred Gilder, Alerte francophone : plaidoyer et moyens d'actions pour les générations futures, Paris, Arnaud Franel, 2004, 320 p. (ISBN 2-89603-003-4, notice BnF no FRBNF40776131)
  • Colas colo, Colas colère : un enfant de France contre les empires, Paris, L'Harmattan, coll. « Rue des écoles », 2007, 293 p. (ISBN 2-296-03110-2, notice BnF no FRBNF41028082)
  • France, Québec, Wallonie, même combat ! : libérons-nous tous de l'empire américain et retrouvons ensemble notre monde humain ! (préf. Nicolas Dupont-Aignan), Paris, L'Harmattan, 2008, 196 p. (ISBN 978-2-296-04956-7, notice BnF no FRBNF41212991, SUDOC 125109326)
  • Une volonté française : je me souviens et je projette (préf. Claude Hagège), Paris, Glyphe, 2012, 283 p. (ISBN 978-2-35815-080-4, notice BnF no FRBNF42703821)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • International Award for Charles Helou Francophonie 1995 What Francophonie for the xxi th century ?
  • Jean Ferré Prize 2008

Շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1976: Knight of the Academic Palms
  • 1992: Knight of the Legion of Honor
  • 1995: Knight of Arts and Letters
  • 1996: Knight of the Order of Merit of Benin
  • 1996: Knight of the Order of the Pleiades (under the title of La Francophonie)
  • 2006: Commander of the National Order of Merit

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]