Ալբերտ Մայրապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալբերտ Մայրապետյան
Ծնվել էդեկտեմբերի 24, 1931(1931-12-24)
ԾննդավայրՆոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2015
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1954)
Մասնագիտությունհամաճարակաբան և հիգիենիստ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1999) և պրոֆեսոր
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան

Ալբերտ Խաչատուրի Մայրապետյան (դեկտեմբերի 24, 1931(1931-12-24), Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2015, Երևան, Հայաստան)[1], հայ համաճարակաբան, հիգիենիստ, առողջապահության կազմակերպիչ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1999), պրոֆեսոր։ ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս (2003):

Կենսաբան Ստեփան Մայրապետյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Մայրապետյանը ծնվել է 1931 թվականին Նոր Բայազետում (այժմ՝ Գավառ)[2]։ 1954 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1954-1964 թվականներին եղել է Կամոյի շրջանի շրջանային համաճարակագետ և շրջանային հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ, 1964-1969 թվականներին՝ Մարտունու շրջանի շրջանային բուժմիավորման գլխավոր բժիշկ։ 1969-1989 թվականներին նշանակվել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության սանիտարահամաճարակային վարչության պետ, 1989-1991 թվականներին՝ առողջապահության փոխնախարար և ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ, 1991 թվականից՝ Շրջակա միջավայրի հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության ԳՀԻ տնօրեն։

1983 թվականին նախաձեռնել է ճառագայթաակտիվ մնացորդների Երևանի գերեզմանատան վերաթաղումը Հոկտեմբերյանի շրջանում (այժմ՝ Արմավիրի մարզՍպիտակի երկրաշարժից (1988) հետո իրականացրել է հակահամաճարակային միջոցառումներ, որոնց շնորհիվ խոշոր աղետների պատմության մեջ Հայաստանի Հանրապետությունն առաջինն է, որտեղ չեն գրանցվել համաճարակային բարդություններ։

Աշխատանքները վերաբերում են ՀՀ ազգաբնակչության շրջանում առողջ կենցաղի արմատավորման, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ու կանխարգելման, շրջակա միջավայրի առողջացման հարցերին[3]։

Երևանի պետական բժշկական համալսարանում սահմանված է Ալբերտ Մայրապետյանի անվան կրթաթոշակ։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ առողջապահության նախարարության «Առողջապահության գերազանցիկ», 1962 (Կամոյի շրջանում դիֆթերիայի վերացումն ապահովելու համար)
  • ՀՀ հիգիենիստների և սանիտարական բժիշկների գիտական ընկերությունների վարչության անդամ, 1972։
  • Համաճարակաբանների և մանրէաբանների գիտական ընկերությունների վարչության անդամ, 1971:
  • ՌԴ պետական քիմիացման կոմիտեի նախագահության անդամ, 1992 :
  • Էկոլոգիական գիտությունների ակադեմիայի անդամ
  • Կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիայի անդամ, 2001:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատվո նշան շքանշան
  • ԽՍՀՄ ԺՏՆՑ ոսկե մեդալ, (1966)
  • Ն. Ֆ. Գամալեայի մեդալ, (1966)
  • Լ. Պաստյորի մեդալ, (1967)
  • Մ. Վ. Լոմոնոսովի ոսկե մեդալ,

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Организация и тактика гигиенических и противоэпидемических мероприятий в условиях стихийных бедствий и массовых катастроф, Е. 2000 (համահեղինակ).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կյանքից հեռացել է բժիշկ-համաճարակագետ Ալբերտ Մայրապետյանը». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. «Ալբերտ Խաչատուրի Մայրապետյան». kyavartv.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.