Ստեփան Մայրապետյան
Ստեփան Մայրապետյան | |
---|---|
Ծնվել է | 1939, հոկտեմբերի 24 |
Ծննդավայր | Նոր Բայազետ, Գեղարքունիքի մարզ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | կենսաբան |
Ստեփան Խաչատուրի Մայրապետյան (1939, հոկտեմբերի 24, Նոր Բայազետ), հայ կենսաբան։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1988), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ՝ 2000 թվականից։
Համաճարակաբան Ալբերտ Մայրապետյանի եղբայրն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1963 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1973-1980 թվականներին եղել է Էջմիածնի գիտաարտադրական հիդրոպոնիկական բազայի վարիչ, 1980 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Հիդրոպոնիկայի հիմնախնդիրների ինստիտուտի բույսերի սննդառության և արդյունավետության լաբորատորիայի վարիչ, 1980-1986 թվականներին և 1990-2006 թվականներին` ինստիտուտի տնօրեն[1][2]։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի բյուրոյի անդամ, 1995
- Հիդրոպոնիկայի միջազգային միության անդամ, Հոլանդիա, 1984
- Գյուղատնտեսական գիտությունների միջազգային միության անդամ, Բելգիա, 1999
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխատանքները վերաբերում են եթերայուղատու, ներկատու և դեղատու բույսերի անհող աճեցման ֆիզիոլոգիական, կենսաքիմիական և ագրոքիմիական առանձնահատկություններին, հիդրոպոնիկական արտադրության կենսատեխնոլոգիաներին[3]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Արցախ» հուշամեդալ, 1996
- Համամիութենական գիտատեխնիկական ընկերության դիպլոմ, 1969
- ՀամԼԿԵՄ, ՀԼԿԵՄ կենտկոմների պատվոգրեր
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գագիկ Դավթյան, Ստեփան Մայրապետյան, Производство розовой герани без почвы , Ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի ինստիտուտ, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1976:
- Культура эфиромасличных растений в условиях открытой гидропоники, Ереван, 1989.
- Характер изменения состава питательного раствора в условиях открытой гидропоники, Ереван, 1989.
- Культивирование хны и басмы без почвы, Ереван, 1994.
- Водный режим растений в условиях открытой гидропоники, Ереван, 1991.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ, Ստեփան Մայրապետյան
- ↑ «Ստեփան Խաչատուրի Մայրապետյան (նվիրվում է ծննդյան 60-ամյակին և 35-ամյա գիտական ու գիտակազմակերպական գործունեությանը)»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2014-11-18
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
|