Ալացկիվի (դղյակ)
| Տեսակ | դաստակերտ |
|---|---|
| Տեղագրություն | Ալացկիվի |
| Վարչական միավոր | Peipsiääre Rural Municipality? |
| Երկիր | |
| Համալիրի մաս | Alatskivi manor? |
| Կառուցված | 1880[1] |
| Ճարտարապետական ոճ | Նեոգոթիկա և Scottish baronial architecture? |
| Կայք | alatskiviloss.ee |
| 58°36′14″N 27°07′47″E / 58.603866°N 27.129707°E | |
![]() | |
![]() | |
Ալացկիվի (դղյակ) (էստ․՝ Alatskivi loss, գերմ.՝ Schloss Allatzkiwwi), դղյակ էստոնիայում՝ կառուցված Տարտումաա նահանգի Ալացկիվի շրջանում՝ ամրոցը վերակառուցվել է 19-րդ դարի երկրորդ կեսին նեոգոթիկ ոճով։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դղյակը կառուցվել է համանուն լճի ափին[2]։ Այն անհամաչափ հատակագծով կառույց է, որի մի թևը մեծ է մյուսից, մեկը միահարկ է, մյուսը՝ երկհարկանի։ Դղյակի շուրջը տեղակայված են 41 փոքր օժանդակ կառույցներ (նախկինում՝ 57՝ լվացքատուն, խոհանոց, ախոռներ, հողմաղաց, եկեղեցի, գերեզմանատուն և այլն)։ Դղյակը շրջապատված է 130 հեկտար տարածքով զբոսայգով, որն ամենամեծն է Տարտումաայում։ Զբոսայգու հիմնական ծառատեսակներն են կաղնին, հացենին, թխկին, լաստենին։ Կից ճանապարհի եզրերին տնկված են լորենիներ։ Լճակից բացի զբոսայգում կա երկու փոքր ջրավազան։ Այստեղ կարելի է տեսնել դյուցազուն Կալևիպոեգի քանդակը։ Նախկինում այնտեղ էր գտնվում նաև Ապոլլոնի արձանը, որն այսօր Տալլինի Կադրիորգի զբոսայգում է[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դղյակը կառուցվել է 16-րդ դարի վերջին[4]։ Նրա մասին առաջին անգամ հիշատակվել է 1601 թվականին։ 1628 թվականին Շվեդիայի արքա Գուստավ II Ադուլֆը նվիրել է այն իր քարտուղար Յուհան Ադլեր Սալվիուսին։ 1642 թվականին դղյակն անցել է կալվածատեր Յոահիմ Կրոնմանին, 1753 թվականին՝ Շտակելբերգ ընտանիքին, իսկ 1870 թվականին՝ Նոլքեն ընտանիքին։ 1876 - 1885 թվականներին բարոն Արվեդ Գեորգ ֆոն Նոլքենը վերակառուցեց դղյակը շոտլանդական բարոնական ոճով՝ Շոտլանդիայում արքայական նստավայր Բալմորալ ամրոցի օրինակով։
1919 թվականին Անկախության պատերազմի ընթացքում դղյակն ազգայնացվեց և փոխանցվեց գյուղատնտեսության նախարարության տնօրինությանը։ Այն ծառայել է որպես դպրոց, սահմանապահների զորանոց, կոլտնտեսության վարչական շենք, կինոթատրոն և գրադարան[5][6]։
2005—2011 թվականներին իրականացված մեծածավալ վերականգման արդյունքում դղյակը վերստացավ իր սկզբնական տեսքը[7]։ Առաջին հարկի հինգ սենյակները տրամադրված են դիրիժոր և կոմպոզիտոր Էդուարդ Տուբինի թանգարանին[8]։ Դղյակում անց են կացվում տարբեր հանդիպումներ, գիտաժողովներ, սեմինարներ, որոնց համար կահավորված են 60-120 տեղ ունեցող երեք դահլիճներ[9]։ Կա ռեստորան և 8 անձի համար նախատեսված հյուրանոցային լյուքս-համարներ[10]։ Նկուղային հարկում գտնվում է այստեղ երբևէ ապրած մարդկանց մոմե արձանների թանգարանը[11]։
1997 թվականին դղյակն ընդգրկվել է Էստոնիայի մշակութային հուշարձանների պետական ցուցակում, 13.05.2019-ի տեսչական ստուգման ժամանակ վիճակը գնահատվել է գոհացուցիչ[12]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դղյակի տեսքը հարավ- արևմուտքից
- Նոլքեն տոհմի անդամների դիմանկարներ
- Ցուցահանդես դղյակում
- Դահլիճ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Էստոնիայի մշակութային հուշարձանների ազգային գրանցամատյան — 1994.
- ↑ Замок Алатскиви Արխիվացված 2020-02-25 Wayback Machine(ռուս.)(էստոներեն)(լատ.)(անգլ.)(ֆին.)(ֆր.) на сайте viktoria-reisid.ee
- ↑ Парк замка Алатскиви Արխիվացված 2013-10-29 Wayback Machine(ֆին.) на сайте devepark.utu.fi
- ↑ Бэйн, Каролин Эстония, Латвия и Литва. — Lonely Planet, 2009. — С. 126. — ISBN 978-1-74104-770-7
- ↑ Замок Алатскиви(անգլ.)(էստոներեն)(գերմ.)(ֆին.) на сайте mois.ee
- ↑ Замок Алатскиви Արխիվացված 2014-07-28 Wayback Machine(ռուս.) на сайте silver-ring.ru
- ↑ Замок Алатскиви(գերմ.)(անգլ.) на сайте estlandia.de
- ↑ Eduard Tubin — a honorary guest of Alatskivi castle Արխիվացված 2013-10-29 Wayback Machine(անգլ.)(էստոներեն)(ռուս.) на сайте alatskiviloss.ee
- ↑ Замок Алатскиви Արխիվացված 2013-12-12 Wayback Machine(անգլ.)(էստոներեն) на сайте ecb.ee
- ↑ Замок Алатскиви(ռուս.)(էստոներեն)(անգլ.) на сайте nn44.org
- ↑ Замок Алатскиви(ռուս.) на сайте jartour.ru
- ↑ «7158 Alatskivi mõisa peahoone, 1880.-1885. a». Kultuurimälestiste riiklik register.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт замка Алатскиви (էստոներեն) (անգլ.) (ռուս.)
- История замка на его официальном сайте(էստոներեն)(անգլ.)(ռուս.)
- Замок Алатскиви (ռուս.) на сайте own-way.me, 16 июля 2014
- Замок Алатскиви (անգլ.) (էստոներեն) (գերմ.) (իսպ.) (ֆր.) (իտալ.) (շվեդ.) (ռուս.) (ֆին.) (լեհ.) (չին.) (ճապոներեն) (լատիշերեն)
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալացկիվի (դղյակ) կատեգորիայում։ |

