Ալան Դադլի Բուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալան Դադլի Բուշ
անգլ.՝ Alan Bush
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 22, 1900(1900-12-22)[1][2]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 31, 1995(1995-10-31)[1][2] (94 տարեկան)
Մահվան վայրՈւոթֆորդ, Հարթֆորշիր, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունԵրաժշտության թագավորական ակադեմիա և Հայգեյթի դպրոց
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, դիրիժոր և դաշնակահար
ԱշխատավայրԵրաժշտության թագավորական ակադեմիա
ԿուսակցությունIndependent Labour Party? (1929), Լեյբորիստական կուսակցություն (1935) և Մեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցություն
ԱնդամությունԳԴՀ Արվեստների ակադեմիա
Alan Bush Վիքիպահեստում

Ալան Դադլի Բուշ (անգլ.՝ Alan Dudley Bush դեկտեմբերի 22, 1900(1900-12-22)[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հոկտեմբերի 31, 1995(1995-10-31)[1][2], Ուոթֆորդ, Հարթֆորշիր, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի երգահան, դիրիժոր, դաշնակահար։

Ծնվել է ապահովված ընտանիքում, նրա մեծ պապը հիմնադրել է քիմիական արտադրության հաջողված արտադրություն։ 1918-ից 1922 թվականներին սովորել է Լոնդոնի Երաժշտության թագավորական ակադեմիայում, աշակերտել է Ֆրեդերիկ Կորդերի և Թոբամայաս Մատտեաի մոտ, սովորելու ընթացքում նվաճել է մի շարք ուսանողական մրցանակներ և պարգևներ։

Ուսանողական տարիներին գրել է առաջին ստեղծագործությունները դաշնամուրի հետ։ Ուսումն ավարտելուց հետո մինչև 1927 թվականը մասամբ ուսումնասիրել է որոշ ստեղծագործություններ Ջոն Այրլենդի ղեկավարությամբ։ Որպես դաշնակահար վարպետության դասեր է ստացել Բեննո Մոիսեևիչի մոտ, իսկ 1920-ական թվականների երկորդ կեսերին զբաղվել է Բեռլինում Արթուր Շնաբելի մոտ։

1925 թվականից մինչև 1954 թվականը դասավանդել է Երաժշտական թագավորական ակադեմիայում։ Ղեկավարել է Լոնդոնի բանվորական երգչախմբային միությունը։ 1936 թվականի հիմնել է բանվորական երաժշտական ասոցիացիան, իսկ 1941 թվականից դարձել է նրա պատվավոր նախագահը։ Բազմիցս հյուրախաղերով այցել է ԽՍՀՄ։

Պրոլետարական երաժշտական շարժման ակտիվ գործիչ է եղել։ Գրել է «Ուոթ Թայլեր» (1950), «Բլեքմուրի մարդիկ» (1955), «Շաքարեղեգ հավաքողները» (1962) օպերաները։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Երաժշտություն (ֆր.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 611 CC-BY-SA-icon-80x15.png