Աժդաբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
արաբ․՝ إجدابيا‎‎
Centre of Adjabiya, Libya.jpeg
ԵրկիրԼիբիա Լիբիա
ԲԾՄ2 մետր
Բնակչություն416 000 մարդ (2020)
Ժամային գոտիUTC+2[1]
##Աժդաբիա (Լիբիա)
Red pog.png

Աժդաբիա (արաբ․՝ إجدابيا‎‎), քաղաք Լիբիայի հյուսիսում, Միջերկրական ծովի ափից 10 կմ հեռավորության վրա (Սիդրա ծոց), Բենգազիից 160 կիլոմետր հարավ, Էլ Վահաթ[2] մունիցիպալիտետի մայրաքաղաքը։

Քաղաքն ունեցել է երկաթուղային կայարան, սակայն 1965 թվականից ճանապարհը չի գործում և ապամոնտաժվել է (տես Երկաթուղային տրանսպորտ Լիբիայում)[2] ։

Հռոմեական տիրապետության ժամանակաշրջանում այստեղ էր գտնվում Կոռնիկլանում ռազմական ամրոցը[2]։

1917-1922 թվականներին Աջդաբիան Կիրենայկա նահանգի մայրաքաղաքն էր[2]։

Քաղաքում պահպանվել են 10-16-րդ դարերում կառուցված մզկիթներ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին ժամանակներում Աջդաբիան շրջապատված էր պարիսպներով, սակայն այժմ անապատում կանգուն է մնացել միայն երկու ամրոց։ Աջդաբիան ծովից չորս մղոն հեռավորության վրա է։ Բերբերների ցեղերը մեծ թվով շրջում էին քաղաքի շուրջ։ Նրա բնակիչների մեծամասնությունը հրեա և մահմեդական վաճառականներ են։ Քաղաքում և շրջակայքում բուսականություն չկա։ Աժդաբիայում հոսող ջուր չկա, և մարդիկ ջուրը ստանում են ցիստեռններից և ջրափոսերից (սավանի)[3]։

Հետագայում քաղաքը վերածնվեց օսմանցիների կողմից փոքր վարչական կենտրոնի՝ Արևմտյան Կիրենայկայի համար։

1920-1923 թվականներին Իտալիայի հետ կնքված համաձայնագրի պայմաններով, որն օկուպացրել էր Լիբիան 1911 թվականից, Աժդաբիան դարձավ ինքնավար Սենուսիի մայրաքաղաքը։ 1923 թվականի ապրիլին, սակայն, համաձայնագիրը խզվեց, և իտալացիները գրավեցին Աջդաբիան՝ այն վերածելով կարևոր ռազմական հենակետի[4]։

Աժդաբիայի թանգարանը

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է ծանր մարտերի թատերաբեմ։ «Կոմպասս» գործողության ժամանակ բրիտանական ուժերը ստիպեցին իտալական զորքերին նահանջել Աժդաբիայի միջով (1941թ. փետրվար, Բեդա Ֆոմմի ճակատամարտ), բայց շուտով նրանք նորից կորցրին վերահսկողությունը այդ տարածքի նկատմամբ։ Քաղաքը վերադարձավ դաշնակիցների վերահսկողությանը 1942 թվականի նոյեմբերի 23-ին, երբ այն վերագրավվեց բրիտանական 7-րդ զրահապատ դիվիզիայի կողմից[5]։

Պատերազմից հետո իրավիճակը Աժդաբիայում փոխվել է՝ մոտակա Բրեգայում լիբիական նավթարդյունաբերության զարգացման շնորհիվ։ 1979 թվականին այն դարձել էր ծաղկող քաղաք՝ շուրջ 32000 բնակչությամբ։ Տղամարդկանց մեծ մասն աշխատում էր նավթարդյունաբերության, պետական ծառայության կամ տեղական սպասարկման այլ ոլորտներում։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աժդաբիան ունի տաք անապատային կլիմա (Կյոպենի կլիմայի դասակարգում BWh): Սահարա անապատի տաք քամիները ծայրահեղ ջերմաստիճաններ են բերում հյուսիս։ Ամռանը Աժդաբիան նման է Հարավային Եվրոպայի ներքին կլիմայական պայմաններին։ Ձմեռները մեղմ են, ժամանակ առ ժամանակ տեղումներ են լինում:

Աժդաբիաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 27.5
(81.5)
36.7
(98.1)
39.0
(102.2)
47.2
(117)
47.4
(117.3)
46.7
(116.1)
46.0
(114.8)
45.6
(114.1)
45.2
(113.4)
40.3
(104.5)
35.6
(96.1)
30.6
(87.1)
47.4
(117.3)
Միջին բարձր °C (°F) 17.6
(63.7)
19.3
(66.7)
22.0
(71.6)
26.2
(79.2)
30.3
(86.5)
33.3
(91.9)
32.1
(89.8)
32.8
(91)
32.0
(89.6)
29.0
(84.2)
24.0
(75.2)
19.2
(66.6)
26.5
(79.7)
Միջին օրական °C (°F) 12.5
(54.5)
13.7
(56.7)
16.0
(60.8)
19.7
(67.5)
23.3
(73.9)
26.1
(79)
25.8
(78.4)
26.3
(79.3)
25.3
(77.5)
22.5
(72.5)
18.1
(64.6)
14.1
(57.4)
20.3
(68.5)
Միջին ցածր °C (°F) 7.5
(45.5)
8.0
(46.4)
10.0
(50)
13.2
(55.8)
16.4
(61.5)
19.0
(66.2)
19.5
(67.1)
19.8
(67.6)
18.7
(65.7)
16.1
(61)
12.1
(53.8)
8.9
(48)
14.1
(57.4)
Ռեկորդային ցածր °C (°F) 0.4
(32.7)
0.2
(32.4)
1.8
(35.2)
3.9
(39)
7.2
(45)
9.4
(48.9)
11.2
(52.2)
10.0
(50)
9.2
(48.6)
7.0
(44.6)
3.6
(38.5)
1.9
(35.4)
0.2
(32.4)
Տեղումներ մմ (դյույմ) 40
(1.57)
23
(0.91)
6
(0.24)
1
(0.04)
2
(0.08)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
8
(0.31)
22
(0.87)
27
(1.06)
129
(5.08)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 9 4 4 2 1 0 0 0 1 2 4 8 35
% խոնավություն 68 65 54 47 43 47 54 52 52 52 57 66 55
Միջին ամսական արևային ժամ 206 216 250 267 312 344 377 360 301 273 230 191 3327
աղբյուր: Deutscher Wetterdienst (sun 1961–1990)[6][7][Ն 1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://ar.thetimenow.com/libya
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 1. А — Анкетирование. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт.
  3. Hopkins J.F.P., Levtzion Nehemia (2000)։ Corpus of Early Arabic Sources for West African History։ Markus Wiener Publishing։ էջ 129։ ISBN 978-1-55876-241-1 
  4. Azema, James (2000). Libya Handbook The Travel Guide. Footprint Handbooks. pp. 136–137. ISBN 978-1-900949-77-4
  5. "Defeat Of The Wehrmacht II – How Alamein Was Planned And Won, The Army Commander's Vital Decisions". The Times, February 18, 1947; p. 5
  6. «Klimatafel von Agedabia / Libyen»։ Baseline climate means (1961-1990) from stations all over the world (German)։ Deutscher Wetterdienst։ Վերցված է 27 March 2016 
  7. «Station 62055 Agedabia»։ Global station data 1961–1990—Sunshine Duration։ Deutscher Wetterdienst։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-17-ին։ Վերցված է 27 March 2016 



Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found