Աթիլա Ալթըքաթ
Աթիլա Ալթըքաթ թուրքերեն՝ Atilla Altıkat | |
---|---|
Ծնվել է | 1937 |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Մահացել է | օգոստոսի 27, 1982 |
Մահվան վայր | Օտտավա, Կանադա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մայրենի լեզու | թուրքերեն |
Մասնագիտություն | դիվանագետ և սպա |
Atilla Altıkat Վիքիպահեստում |
Աթիլա Ալթըքաթ (թուրքերեն՝ Atilla Altıkat, 1937, Ստամբուլ, Թուրքիա - օգոստոսի 27, 1982, Օտտավա, Կանադա), թուրք ռազմական գործիչ, գնդապետ, որը Օտտավայում Թուրքիայի դեսպանությունում զբաղեցնում էր ռազմական կցորդի պաշտոնը։ Սպանվել է 1982 թվականին։ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը ստանձնել է սպանության պատասխանատվությունը[1]։ Հարձակումը խստորեն դատապարտվել է Կանադայի այդ ժամանակվա վարչապետ Պիեռ Թրյուդոյի կողմից[2]։
Սպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1981 թվականին Կանադայի մայրաքաղաք Օտտավայում նշանակվելը, Ալթըքաթը եղել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի սպա։ Ամուսնացած էր ու ուներ մանկահասակ երկու երեխա։ Ալթըքաթն սպանվել է 1982 թվականի օգոստոսի 27-ին, առավոտյան մոտ 09:00-ին, աշխատանքի գնալու ճանապարհին[3]։ Երբ նրա ավտոմեքենան կարմիր լույսի տակ կանգ է առել, հարևանությամբ մոտեցել է մի ավտոմեքենա, որից դուրս է եկել ուղևորը և 9-մմ տրամաչափով Browning տեսակի ատրճանակից 9 փամփուշտ արձակել թուրք դիվանագետի ավտոմեքենային՝ սպանելով նրան[4]։
Այլ սպանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հարձակումը դարձել է աշխարհում թուրք դիվանագետների վրա հարձակումների շարքի մի մաս։ 1982 թվականի ապրիլի 8-ին Օտտավայում Թուրքիայի առևտրային խորհրդական Քանի Գյունգյորը լուրջ վիրավորում էր ստացել ձախողված հարձակման հետևանքով։ Երկու տարի անց, մի խումբ հայ մարտիկներ հարձակվել էին Կանադայում Թուրքիայի դեսպանության վրա՝ սպանելով անվտանգության կանադացի աշխատակցի և լրջորձեն վիրավորելով դեսպանին։ Չնայած այս երկու հարձակումներն իրագործած անձինք ձերբակալվել և պատասխանատվության էին ենթարկվել, Ալթըքաթի սպանությունը մնում է մինչ օրս չբացահայտված։ Մարդասպանի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար կանադական ոստիկանությունը խոստանում էր 100,000 դոլար[1]։
Հիշողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի սեպտեմբերի 20-ին Օտտավայում, ի հիշատակ Աթիլա Ալթըքաթի, հուշարձան է բացվել։ Բացման արարողությանը մասնակցել են այրին և նրա երկու երեխաները, ինչպես նաև Թուրքիայի ու Կանադայի արտաքին գործերի նախարարներ Ահմեդ Դավութօղլուն և Ջոն Բերդը[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 "Turks honour memory of assassinated diplomat: Killer still at large 20 years after slaying of Col. Atilla Altikat;" Susan Burgess. The Ottawa Citizen. Aug 28, 2002. pg. B.9
- ↑ "Turkish diplomat praises protection despite shooting" Charlotte Montgomery. The Globe and Mail. Aug 31, 1982. pg. P.8
- ↑ «Assassinated Turkish Diplomats/Officials and Their Families Serving in Missions Abroad». From Republic of Turkey, Ministry Foreign Affairs Official Web Site. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ "Ottawa's day of terror: Fifteen years after a high-profile slaying, the killer is still free." Jake Rupert. The Ottawa Citizen. Sep 28, 1997. pg. B.5.
- ↑ «Canada honors Turkish diplomat with monument - World News». Hürriyet Daily News (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.
Լրացուցիչ գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Canada honors Turkish diplomat with monument in Hürriyet Daily News.