Հարձակում Օտտավայում թուրքական դեսպանության վրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարձակում Օտտավայում թուրքական դեսպանության վրա
Turkey, Ottawa.JPG
Օտտավայում թուրքական դեսպանությունը
Տեսակահաբեկչական ակտ
ԵրկիրFlag of Canada.svg Կանադա
Գրոհի վայրՕտտավա
ՏեղադրանքՕտտավա
Գրոհի նպատակԿանադայում Թուրքիայի դեսպան
Տարեթիվ1985 թվականի մարտի 12
Գրոհի միջոցԶինված հարձակում, պայթյուն
ԶենքՀրաձգային զենք, ինքնաշեն պայթուցիկ
Զոհվածներմեկը (թիկնապահ Քլոդ Բրյունելը)
Վիրավորներմեկը (Ջոուշկուն Կիրջա)
Ահաբեկիչների քանակերեք
ԱհաբեկիչներԳեվորգ Մարաչելյան, Րաֆի Փանոս Թիթիցյան և Հովհաննես Նուբարյան
ԿազմակերպիչներՀայ հեղափոխական բանակ
Պատանդներ12

Զինյալների հարձակումը Օտտավայում թուրքական դեսպանության վրա, ահաբեկչություն, որը տեղի է ունեցել Կանադայի Օտտավա քաղաքում, 1985 թ․ մարտի 12-ին[1]։ Իրականացվել է Հայ հեղափոխական բանակի կողմից ընդդեմ թուրքական դիվանագիտական առաքելության։

Հարձակումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարձակումը դեսպանատան վրա սկսվել է առավոտյան 7-ից մի քանի րոպե առաջ։ Զինյալները վարձակալված բեռնատարով ժամանեցին դեսպանության դարպասների մոտ։ Նրանք ցատկեցին դարասների վրայով և սկսեցին կրակել թիկնապահների խցիկի վրա։ Այդ ժամանակ խցիկում գտնվում էր 31-ամյա Քլոդ Բրյունելը, Օտտավայի համալսարանի ուսանող, ով աշխատում էր Pinkerton’s մասնավոր ընկերությունում։ Երբ սկսվեց հարձակումը, Բրյունելը հաղորդեց արտակարգ իրավիճակի մասին իր պետին և դուրս եկավ խցիկից, որպեսզի ձերբակալի զինյալներին։ Նա հասցրեց կրակել նրանց ուղղությամբ 4 անգամ, սակայն ինքը ստացավ երկու գնդակ կրծքավանդակին, որոնք տեղում սպանեցին նրան[2][3]։

Ինքնաշեն հզոր ռումբով զինյալները պայթեցրեցին դեսպանության դուռը։ Հայտնվելով ներսում, նրանք գերի վերցրեցին թուրք դեսպանի կնոջը, նրա 10-ամյա աղջկան և դեսպանատան անդամներին[4], ընդհանուր 12 մարդու։ Ջոշկուն Կիրջան հասցրեց փախչել երկրորդ հարկի լուսամուտից, կոտրելով իր աջ ձեռքը, աջ ոտքը և կոնքը[5]։

Ոստիկանությունը արձագանքեց գրեթե րոպեական, հայտնվելով 3 րոպեից։ Լրագրողների հետ հեռախոսային զրույցների ժամանակ զինյալները պահանջում էին, որպեսզի պատանդների ազատման դիմաց Թուրքիան ճանաչեր 1915 թ. հայոց ցեղասպանությունը և հետ վերադարձներ թուրքիայի կողմից բռնագրավված հայկական տարածքները։ Զինյալները իրենց հայտարարում էին Հայ հեղափոխական բանակի անդամներ[4]։ Չորս ժամ անց զինյալները ազատ արձակեցին բոլոր պատանդներին և հանձնվեցին[6], գցելով զենքը և դուրս գալով շենքից բարձրացված ձեռքերով, խնդրելով ոստիկաններին չկրակել[2][4]։

Նախապատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա արդեն երրորդ հարձակումն էր հայերի կողմից Օտտավայում թուրք դեսպանի վրա վերջին 3 տարում[6]։ 1982 թ. ապրիլին կոմերցիոն դեսպանության խորհրդական Կանին Գյունգերը իր ավտոտնակում ստանալով մի քանի գնդակ կաթվածահար եղավ, անմիջապես դրա պատասխանատվությունն իր վրա վերցրեց Ասալան։ Չորս ամիս անց, 1982 թվականի օգոստոսին, ռազմական կցորդ գնդապետ Ատիլլա Ալտիկատն աշխատանքի գնալիս գնդակահարվեց, դրա պատասխանատվությունն իրենց վրա վերցրեցին Հայոց ցեղասպանության հանդեպ արդար հարաբերությունների զինյաներ[2]։

Բացի դրանից, 1973—1994 թթ. հայ զինյալները կատարեցին մի շարք հարձակումներ Թուրքիայի բնակիչների վրա, այդ թվում՝ թուրք դեսպանների վրա տարբեր երկրներում[7]։

Դատավարությունը և վճիռը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարձակման մասնակիցներն էին՝

Բոլոր երեքն էլ մեղարդվեցին առաջին աստիճանի սպանության մեջ[4]։ Նաև նրանք մեղադրվեցին դիվանագիտական տարածքի վրա հարձակման համար, ստեղծելով վտանգ դեսպանի կյանքի համար, տարածքի պայթեցման, անօրինական հրաձգային զենք և պայթուցիկ կրելու մեջ[8]։ Փաստաբան Արսլանյանը, պաշտպանելով երկու ամբաստանյալներին, հայտարարեց, որ նրանք անմեղ են։ Պարզ է, ասաց Արսլանյանը լրագրողներին, «որ դա հանցանք չէ, այլ քաղաքական ակցիա» [9]։

Մի տարի անց, 1986 թ. հոկտեմբեր 14-ին, սկսվեց դատավարությունը։ Երդվյալ ատենակալների կոլեգիան Օնտարիոյի բարձրագույն դատարանը մտորումների մեջ էր 8 ու կես ժամ, ինչից հետո ճանաչեց երեքին էլ մեղավոր առաջին աստիճանի սպանության համար[8]։ Դատավոր Դևիդ Ուոտտը դատապարտեց երեքին էլ ցմահ բանտարկության 25 տարի առանց ներման իրավունքի[10][11]։

2005 թ. փետրավարի Կանադայի ազգային ներումների կոմիսսիան թույլ տվեց դատապարտվածներից մեկին՝ Մարաչելյանին, այցելել իր ընտանիքին 20 տարվա ընթացքում առաջին անգամ ։ Հաջորդ կես տարվա ընթացքում նման հնարավորություն տրվեց իրեն ևս երկու անգամ, ընդ որում նրան ուղեկցում էր ուղղիչ հիմնարկի սպա[12]։

Մարաչելյանը և Նուբարյանը ազատ արձակվեցին 2010 թ. փետրվարի 19-ին[13], Րաֆի Թիթիցյանը ազատ արձակվեց 2010 թվականի ապրիլին, և հենց այդ պահին ուղևորվեց Հայաստան, որտեղ բնակվում էր իր ընտանիքը։

Հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարձակումը դարձավ մեծ միջազգային սկանդալ Կանադայի համար։ Մի քանի տարվա ընթացքում Օտտավայում արտասահմանյան դեսպանությունները խնդրում էին Կանադայի կառավարությանը բարձրացնել անվտանգությունը, սակայն անարդյունք։ Թուրքիան Օտտավան հայտարարեց որպես թուրք դեսպանների համար ամենավտանգավոր տեղերից մեկը աշխարհում[2]։

Կանադային պահանջվեց ստորաբաժանում, որը կարող է պայքարել լավ զինված և ագրեսիվ զինյալների դեմ[14]։ Դեսպանությունում իրադարձությունները հանգեցրեցին, ընդահնուր հաշվով, 2-րդ Միավորված օպերատիվ խմբի ստեղծմանը[2]։

Քլոդ Բրյունելը հետմահու պարգևատրվեց Քաջության աստղով, քանի որ ձերբակալեց հարձակվողներին, թույլ տվեց փախչել թուրք դեսպանին[3][4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Deadly embassy attack in OttawaCBC Archives. March 12, 1985. Accessed 2009-06-11. 2009-06-15.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Our 'Men in Black' (Part 1). The Ottawa Citizen. February 9, 2002 Saturday Edition, pg. B1 / Front
  3. 3,0 3,1 «Decorations for Bravery: M. Claude Gerard Brunelle, S.C.»։ Governor General of Canada։ 2009-04-30։ Արխիվացված է օրիգինալից 2009-06-15-ին։ Վերցված է 2009-06-11 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Three charged with murder in siege. The Globe and Mail (Canada). March 13, 1985
  5. World Notes Canada Archived 2008-02-20 at the Wayback Machine.. Time Magazine. Monday, Mar. 25, 1985
  6. 6,0 6,1 Turks’ Embassy in Ottwa Seized. The New York Times. March 13, 1985, Late City Final Edition. Section A; Page 3, Column 2; Foreign Desk
  7. Hugh Pope, «Opinion: Turkey and Armenia Inch Forward: Over soccer, the two countries' leaders begin to work on the future instead of getting mired in the past.» Los Angeles Times, September 16, 2008.
  8. 8,0 8,1 3 go on trial over slaying at embassy. The Globe and Mail (Canada). October 14, 1986. News; Pg. A18
  9. Raid 'political act': lawyer . The Globe and Mail (Canada). March 13, 1985
  10. Spectators weep as 3 sentenced to life in Turkish Embassy slaying . The Globe and Mail (Canada). November 1, 1986. News; Pg. A13
  11. 3 Armenians Convicted In Attack in Ottawa. The New York Times. November 1, 1986, Late City Final Edition. Section 1; Page 5, Column 1; Foreign Desk
  12. Turkish diplomat survived 1985 embassy siege: Ambassador hurled himself out window during attack by Nick Petter. The Ottawa Citizen, Ontario, Canada. March 7, 2005 Final Edition
  13. Armenians who occupied Turkish embassy released in Canada Archived 2011-07-22 at the Wayback Machine.. News.az, February 14, 2010
  14. What Manner of Man by James Ogle, Darnell Bass, 2006. ISBN 1-897113-39-0, 9781897113394. Pg 221