Աթաթուրքի թանգարան (Շիշլի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աթաթուրքի թանգարան
İstanbul 5766.jpg
Տեսակթանգարան և պատմական շենք-թանգարան
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա[1]
ՏեղագրությունՇիշլի և Ստամբուլի նահանգ
Հիմնադրված է1942
Կոորդինատներ: 41°3′23.03″ հս․ լ. 28°59′13.96″ ավ. ե. / 41.0563972° հս․. լ. 28.9872111° ավ. ե. / 41.0563972; 28.9872111


Աթաթուրքի թանգարան (թուրք.՝ Atatürk Müzesi), պատմական տուն-թանգարան, որը նվիրված է Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կյանքին: Այն գտնվում է Ստամբուլի եվրոպական մասում գտնվող Շիշլի թաղամասում:

Թանգարանը տեղակայված է 1908 թվականին կառուցված եռահարկ շենքում: Քեմալը վարձել է շենքը սիրիական ճակատից վերադառնալուց հետո և ապրել այստեղ իր մոր` Զյուբեյդե հանըմի, քրոջ` Մաքլուբեի և որդեգիր տղայի` Աբդուրահիմի հետ[2]:

Նա այստեղ ապրել է մինչև 1919 թվականի մայիսի 16-ը, երբ Բանդըրմա նավով նավարկել է դեպի Սամսուն` Էրզրումում IX բանակին հասնելու ճանապարհին[3]:

Տունը 1928 թվականին գնվել է Ստամբուլի քաղաքապետարանի կողմից և Աթաթուրքի որոշ անձնական իրեր բերվել են այստեղ: Շինությունը վերածվել է թանգարանի և այցելուների համար բացվել է 1942 թվականի հունիսի 15-ին` կոչվելով Աթաթուրքի հեղափոխական թանգարան:

Թանգարանում պահվում են Աթաթուրքի այնպիսի անձնական իրեր, ինչպիսիք են նրա հագուստն ու հավաքածուները, ինչպես նաև` պատմական փաստաթղթեր, լուսանկարներ և նկարներ:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. Sadi Borak, Atatürk'ün İstanbul'daki Çalışmaları, Kaynak Yayınları, 1998, 9789753432337, p. 268., Şişli'deki evine giderek annesi Zübeyde, kız kardeşi Makbule (Atadan) hanımlara ve manevi oğlu Abdürrahim Tuncak'a veda ettikten sonra doğruca Bandırma vapuruna gitmiştir.
  3. Zekeriya Türkmen, Mütareke Döneminde Ordunun Durumu ve Yeniden Yapılanması (1918-1920), Türk Tarih Kurumu Basımevi, 2001, 975-16-1372-8, p. 106. (թուրքերեն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]