Աթաթուրքի թանգարան (Սալոնիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աթաթուրքի թանգարան
Տեսակպատմական շենք-թանգարան և հայրենի տուն
Երկիր Հունաստան
ՏեղագրությունՍալոնիկի մունիցիպալիտետ
ՎայրՍալոնիկ
Հիմնադրվել էապրիլի 21, 2011
Կայքthessaloniki.cg.mfa.gov.tr/ShowInfoNotes.aspx?ID=483
Քարտեզ
Քարտեզ

Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի տուն-թանգարան, պատմական թանգարան Հունաստանի Կենտրոնական Մակեդոնիայի պերիֆերիայի Սալոնիկ քաղաքում։

Թանգարանի ներկայիս շենքում հասակ է առել ժամանակակից Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է մի շենքում, որտեղ 1881 թվականին ծնվել է Թուրքիայի նախագահ Մուստաֆա Քեմալը[1]։ Այն իրենից ներկայացնում է եռահարկ առանձնատուն, որը տեղակայված է Ապոստալու Պավլուի փողոցի վրա՝ Հունաստանում Թուրքիայի պատվո հյուպատոսության հարևանությամբ։

Նախքին 1912 թվականին հունական բանակի կողմից Սալոնիկի ազատագրումը, այս թաղամասը հայտնի էր Քազըմ փաշայի շրջանի Իսլահաննեի փողոց։ Այն կառուցվել է 1870 թվականին, իսկ 1935 թվականին Սալոնիկի քաղխորհուրդը այն նվիրել է Թուրքիայի Հանրապետությանը։ Թուրքիայի կառավարության որոշմամբ այստեղ կառուցվել է թանգարան, որը նվիրված է Մուստաֆա Քեմալին[2]։

Թանգարանը հիմնադրվել է 1953 թվականին[3]։ Վերակառուցվել է 1981 թվականին։ Որոշ նյութեր այստեղ տեղափոխվել են Ստամբուլից։ Թանգարանի պատերին կան լուսանկարներ, որոնք ներկայացնում են Աթաթուրքի կյանքը՝ տարբեր ժամանակահատվածներում։

1955 թվականի սեպտեմբերին թուրքական հյուպատոսության մոտ ռումբ է պայթել, որը վնասել է նաև թանգարանի շենքը։ Պատասխան սրա՝ Թուրքիայի կառավարությունը սկսել է Ստամբուլի հույն համայնքի ջարդ։ Վեց տարի անց թուրքական դատարանը հայտնաբերեց, որ պայթյուրի հեղինակը եղել է Ադնան Մենդերեսը։ Ի պատասխան սրա՝ Թուրքիան ներողություն է խնդրել Հունաստանից և վերակառուցել թանգարանի շենքը։

1981 թվականին նման մի թանգարան է կառուցվել նաև մայրաքաղաք Անկարայում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ο βίος και η πολιτεία του Μουσταφά Κεμάλ στη Θεσσαλονίκη». www.makthes.gr. 2007 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 21-ին.
  2. Մակեդոնիայի թանգարաններ և մշակութային օջախներ
  3. «Atatürk Evi Müzesi» (թուրքերեն). www.thessaloniki.cg.mfa.gov.tr/. Վերցված է 2011 թ․ ապրիլի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթաթուրքի թանգարան (Սալոնիկ)» հոդվածին։