Աթաբասկա (լիճ)
Աթաբասկա
անգլ.՝ Lake Athabasca | ||
![]() | ||
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Հյուսիսային Ամերիկա | |
Երկիր | ![]() | |
Վարչատարածքային բաժանում | Ալբերտա, Սասկաչևան | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 213 մ | |
Ավազանի մակերեսը | 7850 կմ² | |
Ծավալը | 204 կմ³ | |
Ջրափնյա գծի երկարությունը | 1900 կմ | |
Ամենամեծ խորությունը | 124 մ | |
Միջին խորությունը | 20 մ | |
Ջրահավաքի մակերեսը | 274 540 կմ² | |
Թափվող գետերը | Աթաբասկա | |
![]() ![]() | ||
![]() |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աթաբասկա
Աթաբասկա (անգլ.՝ Athabasca), խոշոր քաղցրահամ լիճ Կանադայի Սասկաչևան և Ալբերտա նահանգներում, Մակենզի գետի համակարգի վերին մասում, հյուսիսային լայնության 58˚ և 60˚-ի միջև։ Լճի 26 %-ը գտնվում է Ալբերտա, իսկ 74 %-ը՝ Սասկաչևան նահանգներում։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիճը զբաղեցնում է 7850 կմ² տարածք, ունի ոչ շատ մեծ խորություն՝ 124 մ և 283 կմ երկարություն։ Ջրի ծավալը կազմում է 204 կմ³: Այն Ալբերտա և Սասկաչևան նահանգների ամենախոշոր և ամենախորը լիճն է, իր մեծությամբ 8-րդը Կանադայում[1]։ Լճի ջուրը՝ դուրս հոսելով Ստրուկների և Մակենզի գետերով, թափվում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս[2]։
Լճի արևմտյան ափին, որտեղ սկիզբ է առնում Ստրուկների գետը, գտնվում է Ալբերտայի ամենահին եվրոպական բնակավայրը՝ Ֆորտ Չիպևյանը։
Զարգացում և շրջական միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուրանի և ոսկու արդյունահանումը լճի հյուսիսային ափին հանգեցրել է Ուրանիում Սիթի բնակավայրի ստեղծմանը, որտեղ բնակություն են հաստատել լեռնագործներն իրենց ընտանիքների հետ։ Արդյունահանումը դադարեցվել է 1980-ական թվականներին, սակայն լճի հյուսիսային առափնյան մինչ օրս աղտոտված է[3]։ Ավազային դյուներն, որոնք գտնվում են հարավային ափի մոտ, համարվում են աշխարհի ամենախոշոր շարժական ավազային դյուները։ 1992 թվականին դյուները կոչվել են «Վայրի բնության նահանգային պարկ»։
Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աթաբասկա լճում բնակվում է 23 ձկնատեսակ, այդ թվում նաև հյուսիսային գայլաձուկը, շիղաձուկը, արկտիկական լերկամորթիկը, լճային իշխանը[4][5]։ 1961 թվականին մեծ խորության վրա որսացել են ռեկորդային 46,3 կգ քաշով իշխան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Lake Athabasca»։ Atlas of Alberta Lakes։ Edmonton: University of Alberta Press։ 1990։ ISBN 0-88864-214-8։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին։ Վերցված է 2016 թ․ հուլիսի 6
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»։ էջ էջ 12
- ↑ Elizabeth Southren (2013-01-08)։ «Deep In Canadian Lakes, Signs Of Tar Sands Pollution»։ National Public Radio]։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-01-ին։ Վերցված է 2016-07-06։ «Canadian researchers have used the mud at the bottom of lakes like a time machine to show that tar sands oil production in Alberta, Canada, is polluting remote regional lakes as far as 50 miles from the operations.»
- ↑ «Canada Fishing Online»։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 17-ին։ Վերցված է 2016 թ․ հուլիսի 6
- ↑ «Lake Trout»։ Perspective Visuals, Inc.։ March 8, 2006։ Արխիվացված է օրիգինալից December 25, 2018-ին։ Վերցված է July 6, 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Lake Athabasca and associated Sand Dunes Archived 2007-05-17 at the Wayback Machine.
- International Lake Environment Committee, June 21, 2001 Archived April 1, 2008, at the Wayback Machine.
- Fish Species of Saskatchewan
- Encyclopedia of Saskatchewan (Lake Athabasca) Archived 2011-04-01 at the Wayback Machine.
- Athabasca Sand Dunes Provincial Park Archived 2012-11-27 at Archive.is
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 125)։ ![]() |