Ալ-Զաջջաջի
Ալ-Զաջջաջի | |
---|---|
Ծնվել է | 892 |
Մահացել է | 952 |
Քաղաքացիություն | Իրան[1] |
Մասնագիտություն | գիտնական |
Աբու Կասիմ Աբդ ալ-Ռահման իբն Իսհակ ալ-Զաջջաջի (արաբ․՝ أبو القاسم عبد الرحمن بن اسحاق الزجاجي, 892 - 952), արաբ բանասեր, Բաղդադի քերականական դպրոցի ներկայացուցիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 9-րդ դարի վերջին՝ ժամանակակից Իրանի Համադան քաղաքից հարավ գտնվող ալ-Շայմարա բնակավայրում[2]։ Երիտասարդ տարիքում մեկնել է Արաբական խալիֆայություն մայրաքաղաք Բաղդադ՝ կրթություն ստանալու։ Աշակերտել է Աբու Իսհակ ալ-Զաջջաջիին ու իբն Դուրեյդին[3]։ Ուսանել է նաև ժամանակակից Սիրիայի Դամասկոս և Հալեպ քաղաքներում։
Ուսումնառության տարիներին ծանոթացել է ժամանակի արաբ քերականների աշխատություններին, հետաքրքրվել լեզվաբանական առաջատար դպրոցների՝ Քուֆայի ու Բասրայի գիտնականների աշխատություններով, հեղինակել արաբական քերականության վերաբերյալ մի քանի արժեքավոր աշխատություններ։
Մահացել է 952 թվականին՝ ժամանակակից Իսրայելի Տիվերիադ քաղաքում։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արաբական քերականության բնագավառում հեղինակել է մի քանի արժեքավոր աշխատություններ, որոնցից հայտնի են[4]՝
- كتاب الجمل في النحو
- كتاب شرح خطبة أدب الكاتب
- شرح أسماء الله الحسنى
- كتاب الأماني
- الإيضاح في علل النحو
- حروف المعاني