Ազիմ Պրեմժի
Ազիմ Պրեմժի անգլ.՝ Azim Hashim Premji | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 24, 1945[1][2] (76 տարեկան) |
Ծննդավայր | Մումբայ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Գուջարաթցիներ |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Սթենֆորդի համալսարան[3] |
Մասնագիտություն | ձեռնարկատեր և գործարար |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Rishad Premji? և Tariq Premji? |
![]() |
Ազիմ Պրեմժի (անգլ.՝ Azim Hashim Premji) գուջարաթի՝ અઝીમ પ્રેમજી, (հուլիսի 24, 1945[1][2], Մումբայ), հնդիկ գործարար, բարերար և Wipro Limited-ի տնօրենների խորհրդի նախագահ, որը պատկանում է Wipro Technologies-ին, որը Հնդկաստանի ամենամեծ ծրագրային անվտանգություն ապահովող ընկերություններից է։
Պրեմժին աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է (երկրորդը՝ Հնդկաստանում)՝ 17 միլիարդ ԱՄՆ դոլար զուտ կարողությամբ՝ ըստ Forbes-ի[9][10]։ Պրեմժիին հաճախ անվանվում է հնդկական Բիլ Գեյթս[11][12]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրեմժին ծնվել է Բոմբեյ մուսուլման Գուջարաթի ընտանիքում։ Նրա հայրը ուներ Արևմտյան հնդկական սննդի մի ընկերություն, որը հիդրոգենացված բուսական ճարպերի ընկերություն էր։ Նրա պապը Բիրմայում բրնձի մագնատ էր։ Հայրը մերժել է Մուհամմադ Ալի Ջիննայի հրավերը՝ տեղափոխվելու Պակիստան[13] Նախնական կրթությունը ստացել է Սուրբ Մարիա դպրոցում։ Այնուհետև նա սովորել է Սթենֆորդի համալսարանի (ԱՄՆ) Էլեկտրատեխնիկայի բաժնում, սակայն 1966 թվականին, 21 տարեկան հասակում, նա ստիպված է եղել ընդհատել ուսումը և տնօրինել ընտանեկան բիզնեսը հոր անսպասելի մահվան պատճառով։ Պրեմժին էլեկտրատեխնիկական կրթություն է ստացել միայն 30 տարի անց[14]։ 2010 թվականին Ազիմ Պրեմժի հիմնադրամը Բանգալորում հիմնադրում է Ազիմ Պրեմժի համալսարանը, որը կրում է նրա անունը։ Ազիմ Պրեմժին այս համալսարանի ռեկտորն է։
Նա կինոյի սիրահար է։ Սիրում է քայլարշավ և բարեխիղճ է միջավայրի հանդեպ[15]։
Ճանաչվել է որպես 2020 թվականի ամենաառատաձեռն հնդիկը։ 2019 թվականի ապրիլից 2020 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում նրա նվիրատվությունները կազմել են 79 միլիոն ռուփի (մեկ միլիոն դոլարից քիչ ավելի)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Azim Premji // Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ #83 Azim Premji - The World's Billionaires 2009 // Forbes / S. Forbes — Forbes, 1917. — ISSN 0015-6914
- ↑ https://www.webcitation.org/6U68ulwpb?url=http://mha.nic.in/sites/upload_files/mha/files/LST-PDAWD-2013.pdf
- ↑ https://www.thehindubusinessline.com/todays-paper/tp-info-tech/Premji-awarded-Faraday-Medal/article20294175.ece
- ↑ http://www.pib.nic.in/newsite/erelease.aspx?relid=69364
- ↑ https://economictimes.indiatimes.com/news/company/corporate-trends/et-awards-2012-13-azim-premji-gets-a-lifetime-achievement-for-changing-it-the-country/articleshow/23065427.cms
- ↑ https://www.lemondeinformatique.fr/actualites/lire-ambition-informatique-prend-son-essor-dans-l-ain-72706.html
- ↑ Forbes topic page on Azim Premji Archived 2011-07-27 at the Wayback Machine. Forbes.com(անգլ.)
- ↑ «The World's Billionaires»։ Forbes։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-03-ին։ Վերցված է 2010-07-21 (անգլ.)
- ↑ «Azim Premji is India's Bill Gates: Forbes»։ Economic Times։ Արխիվացված է օրիգինալից 2010-07-18-ին։ Վերցված է 2010-07-21 (անգլ.)
- ↑ «Premji is India's Bill Gates: Forbes»։ Times of India։ Վերցված է 2010-07-21 (անգլ.)
- ↑ Azim Premji Biography Archived 2009-08-27 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ Biography of Azim Hashim Premji Archived 2010-04-28 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ Lifestyles of the Rich and Famous Archived 2011-11-29 at the Wayback Machine.(անգլ.)