Ազգային թատրոն (Բռնո)
Արտաքին տեսք
Ազգային թատրոն | |
---|---|
Տեսակ | թատերական կազմակերպություն |
Երկիր | Չեխիա[1] |
Գտնվելու վայրը | Բռնո |
Հիմնադրման ամսաթիվ | 1884 |
Կայք | ndbrno.cz(չեխ.) |
Národní divadlo Brno Վիքիպահեստում |
Ազգային թատրոն Բռնոյում (չեխ․՝ Národní divadlo v Brně), Չեխիայի Բռնո քաղաքի գլխավոր պետական թատերական կառույցն է։ Գտնվում է Չեխիա, Բռնո, Դվորժակովի փողոց հասցեում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1884 թվականին, Պրահայի Ազգային թատրոնի օրինակով։ Այժմ Բռնոյի ազգային թատրոնն ունի երեք բեմ, փաստացի այն երկու պրոֆիլային թատրոնների և մեկ թատերական դահլիճի միավորում է.
- Մահենի թատրոն (չեխ․՝ Mahenovo divadlo), Ազգային թատրոնի դրամատիկական թատերախմբի գլխավոր բեմն է[2]։ Եղել է պատմական առաջին թատրոնը, այժմ ուղղակի դրամատիկական բեմ է։ Ի սկզբանե կոչվել է Գերմանական քաղաքային թատրոն (գերմ.՝ Deutsches Stadttheater)[3], ուշ վերածննդի ոճով շենքը կառուցվել է հատուկ թատրոնի համար, ճարտարապետներ Ֆելների ու Հելմերի համար, 1882 թվականին։ Այն եղել է առաջին էլեկտրաֆիկացված թատրոնը Չեխիայի տարածքում[4] և առաջիններից մեկն աշխարհում[5]։ Էլեկտրաֆիկացման ծրագիրը մշակել է անձամբ էլեկտրականության հայտնագործող Թոմաս Էդիսոնը։
1925 թվականի ապրիլի 2-ին Բռնոյի Ազգային թատրոնում իրականացվել է Բռնոյի չեխական ռադիոյի առաջին հաղորդումը[6]։
- Յանաչեկի թատրոն (չեխ․՝ Janáčkovo divadlo), Բռնոյի ազգային թատրոնի օպերային բեմն է, իրականում այն օպերայի ու բալետի թատրոն է, կառուցվել է 1965 թվականին, աշխատում է 1961-1965 թվականներին կառուցված ժամանակակից գործառույթներով շենքում։
- Ռեդուտա թատրոն (չեխ․՝ Divadlo Reduta), Ռեդուտա թատերական համալիրի բեմերն օգտագործվում են համերգների, ներկայացումների, տարբեր թատերախմբերի ցուցադրությունների համար։ 1767 թվականին այստեղ ելույթ է ունեցել 12-ամյա վիրտուոզ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը։ 1731-1735 թվականներին բարոկկո ոճով կառուցված ժամանակակից շենքը մի քանի անգամ վերակառուցվել է։ Շենքը Կենտրոնական Եվրոպայի ամենահին թատերական շինությունն է և վերջերս կրկին վերանորոգվել է։ Ներկայումս շենքում մշտական թատերախումբ չի գործում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Virtual Study of Theatre Institute (չեխերեն) — Institut umění - Divadelní ústav.
- ↑ 133 премьеры(չաշխատող հղում)
- ↑ «Театр им. Магена». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Достопримечательности Брно». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Ort, Jiří (2007). Budiž světlo žárové. 125 let elektrického divadelního osvětlení v Brně. Es werde glühend Licht. 125 Jahre der elektrischen Theaterbeleuchtung in Brünn. Brno: Doplněk. ISBN 978-80-7239-215-5.
- ↑ 80 лет Чешского Радио Брно Արխիվացված 2008-03-13 Wayback Machine на Чешское радио
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Národní divadlo Brno Արխիվացված 2015-02-17 Wayback Machine(չեխ.)
- Ազգային թատրոն Բռնոյում(չեխ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազգային թատրոն (Բռնո)» հոդվածին։ |
|