Jump to content

Ազարիա Ֆրիդոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազարիա Ֆրիդոն
Ծնվել է1562[1]
ԾննդավայրԱպարաններ
Մահացել է1607[1]
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ
Մասնագիտությունհոգևորական և ունիտոր

Ազարիս Ֆրիդոն (1562[1], Ապարաններ - 1607[1], Հռոմ, Պապական մարզ), հայ եկեղեցական գործիչ, ունիտոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազարիա Ֆրիդոն Ապարանեցին ծնվել է 1562 թվականին, Երնջակ գավառի պատմական Տիգրանավան (Ապարաններ) գյուղում։ Եղել է Նախիջևանի կաթոլիկ եկեղեցու վիճակի առաջնորդ։ 1602 թվականին մեկնել է Հռոմ իր պաշտոնի հաստատման համար և չի կարողացել վերադառնալ հայրենիք։ Մահացել է Հռոմում և թաղվել սուրբ Մարիամ Եգիպտացի եկեղեցում[2]։

Աշխատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմում Ազարիս Ֆրիդոն գրել է լատիներեն՝ «Relatio de statu ecclesiarum Armeniae» («Հաղորդագրություն Հայաստանի եկեղեցիների կացության մասին») աշխատությունը, ուր նկարագրել է իր ժամանակի դեպքերը, մանրամասն տեղեկություններ տվել Ապարանների վանքի ու նրա վիճակի 12 գյուղերի մասին։ Մահացել է Հռոմում և թաղվել հայոց Ս. Մարիամ Եգիպտացի եկեղեցում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
  2. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 220 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 101