Տիգրանակերտ (Նախիջևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տիգրանավանից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրանակերտ (այլ կիրառումներ)

Տիգրանակերտ կամ Տիգրանավան (Ապարաններ) Երնջակ գավառի վաղեմի քաղաքավան Նախիջևանում։ Տարածված է եղել Երնջակ գետի աջ ափին, Աբրակունիսից մոտ 2 կմ վերև։

Հայկական և օտար աղբյուրներում բազմիցս հիշատակվող այս բնակատեղին առավելապես հայտնի է Ապարաններ կամ Ապարան, Ապարանք անվանումներով, ո֊րը այժմյան Ջուլֆայի շրջանի Բանանիար գյուղն է։ Պատմաղբյուրագիտական տվյալների համադրությամբ և Մ. Զամչյանի ու Ղ. Ալիշանի տեղադրությամբ այս քաղաքի տեղում է եղել Տիգրանակերտ քաղաքը ուր Տիգրանը բնակեցրել է իր Տիգրանուհի քրոջը (սա կապ չունի Տիգրան Մեծի կողմից Ամիդում հիմնադրած համանուն Տիգրանակերտ մայրաքաղաքի հետ)։ Այս մասին Մովսես Խորենացին իր պատմության մեջ գրում է, որ «...(Տիգրանը) իր քույր Տիգրանուհուն թագավորավայել ու մեծ բազմությամբ ուղարկում է Հայաստան՝ այն ավանը, որը Տիգրանը շինեց իր անունով, այսինքն` Տիգրանակերտ, և այն գավառները հրա մայում է նրա ծառայության մեջ դնել։ Եվ այդ կողմերի ոստան կոչված ազնվական դասակարգն ասում է, սրա սերունդից Է առաջացել, իբրև թագավորական սերունդ»։

Այնուհետև այս բնակավայրը որպես, քաղաք հիշատակվում է 1-ին դարից՝ հռոմեական Կորբուլոն զորավարի արշավանքների ժամանակ Արտաշատ քաղաքից հետո այն գրավելու և հայերի կազմակերպած դիմադրության առիթով։

Միջնադարում 500 - 600 տուն հայ բնակչություն ունեցող Տիգրանավանը ունեցեյ է բավական մեծ տարածք և վերցված է եղել քաղաքը պաշտպանող պարիսպների մեջ։ Վաղեմի քաղաքի շինությունների, հնձանների, գերեզմանատների մի մասի հետքերն այսօր էլ կարելի է հանդիպել այժմյան գյուղի մերձակայքում, նրան շրջապատող այգիներում ու դաշտերում։

XVII դարի ճանապարհորդ Տավեռնիեն Տիգրանավան-Ապարաններում լինելուց հետո հիացմունքով նրա մասին գրել է, որ այն. «Մի է գեղեցկագոյն վայրած բո վանդակ Ասիոյ, զուարճացեալ այգեօք և պտղաբեր ծառովք եւ ամենայն որ ինչ պիտանացու է կենաց»։

Պատմական աղբյուրներում այս բնակատեղին Ապարանք անվանումով Երնջակ գավառի կազմում հիշատակված է Ստ. Օրբելյանի պատմության մեջ։ Այն առանձ նապես հաճախակի է հիշատակվում XIV դարից սկսած, ուր սկսեցին գործել կա թոլիկ հայերը։ Վերջիններիս համար Ապարանները վերածվեց որպես կենտրոն։ Ըստ XIV դարի մատենագիր Մխիթար Ապարանեցու գրչագրած ձեռագրերից մեկի հիշատակարանի, Ապարաների հուշարձան ները անվանակոչվել են «Սրբուհւոյ Աստուածածին, և ս. Ստեփանոսի Նախավկայի և ս. Յակոբոսի առաքելոյն և Ամենայն Սրբոց, հազարապետաց խորհրդոցն Ատոուծոյ»։ Դժբախտաբար այդ հուշարձանները այժմ իսպառ ավերվել և գետնին են հավասարվել, որոնց մասին աղբյուրներում նկարագրական և պատմական տեղեկություններ չեն պահպանվել։ Քիչ թե շատ որոշ տեղեկություններ կա միայն Ամենայն Սրբոց եկեղեցու մասին, որը կաթոլիկ միաբանների եպիսկոպոսա նիստ եկեղեցին էր։

Ապարանների Ամենայն Սրբոց եկեղեցու մեծակառույց համալիրը կառուցված էր վաղեմի քաղաքավանի կենտրոնական մասում, մի փոքրիկ բարձրության վրա։ Վերջինիս ավերակ հետքերը տեսանելի էին մինչև 1970 թ.։ XIX դարի վերջերին Ապարաններ այցելած Ա. Սեդրակյանը այս եկեղեցու կիսակործան շինությունը նկա րագրելով գրել է, որ. «շէնք եկեղեցւոյն մինչև կամարները քարուկիր, իսկ կա մարները և տանիքը թրծած աղիւսով. թա ղակապ տաճարն բաժանուած է երեք մա տուռի, որոնց միջինն մեծ, և հաստատուած է եղել չորս սեան վերայ. երեք մա տուռն ևս ունեցած են գմբէթներ»։ Ըստ Ալիշանի հաղորդած տեղեկությունների եկեղեցու ծածկը և գմբեթները ավերվել են 1848 թ. երկրաշարժի ժամանակ։

Ամենայն Սրբոց եկեղեցու աբսիդի և շինության այլ մասերում ագուցված մի շարք գեղաքանդակ խաչքարերն ու տա պանաքարերը ունեցել են XII - XIV դա րերին վերաբերվող վիմագրեր։ Եկեղեցու մեջ, նրա հատակում՝ հավանաբար խորանի տակ, եղել է վիմափիր գաղտնի դարան, որտեղից 1870 թ. հայտնաբերվել են մի շարք անոթներ ու զարդեր և այլ իրեր։ Դատելով Ամենայն Սրբոց եկեղեցու վիմագրերի տվյալներով պետք է ընդու նելի համարել, որ այս հուշարձանի նախկին եկեղեցին հիմնադրված է եղել մինչև X - XI դարերը, որի ավերակների վրա XIV դարում կառուցել են միարարների եպիսկոպոսանիստ եկեղեցին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]