Ազարիա Ապարանեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ազարիա Ապարանեցի
Ծնվել է 1562
Ծննդավայր Տիգրանակերտ (Նախիջևան)
Մահացել է 1607
Մահվան վայր Հռոմ, Պապական մարզ
Ազգություն հայ
Կրոն կաթոլիկություն
Երկեր «Հաղորդագրություն Հայաստանի եկեղեցիների կացության մասին»
Մասնագիտություն կրոնական ծառայող

Ազարիա Ֆրիդոն Ապարանեցի (1562, Տիգրանակերտ (Նախիջևան) - 1607, Հռոմ, Պապական մարզ), հայ եկեղեցական գործիչ, կաթոլիկ եպիսկոպոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազարիա Ֆրիդոն Ապարանեցին ծնվել է 1562 թվականին, Երնջակ գավառի պատմական Տիգրանավան (Ապարաններ) գյուղում։ Եղել է Նախիջևանի կաթոլիկ եկեղեցու վիճակի առաջնորդ։ 1602 թվականին մեկնել է Հռոմ իր պաշտոնի հաստատման համար և չի կարողացել վերադառնալ հայրենիք։ Մահացել է Հռոմում և թաղվել սուրբ Մարիամ Եգիպտացի եկեղեցում[1]։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատիներեն գրել է «Հաղորդագրություն Հայաստանի եկեղեցիների կացության մասին» աշխատությունը, որի մեջ նկարագրել է նաև ժամանակակից դեպքեր ու իրադարձություններ, ինչպես նաև Նախիջևանի գավառի 12 կաթոլիկ գյուղերի մասին[1]։                         

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 220 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։