Jump to content

Ազատ Ալչուջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ազատ Հակոբի Ալչուջյանից)
Ազատ Ալչուջյան
Ծնվել էփետրվարի 18 (մարտի 3), 1906[1][2]
Ախալցխա[1][2]
Մահացել էհուլիսի 27, 1974(1974-07-27)[1] (68 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Բնակության վայր(եր)Երևան[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս և դասախոս
Հաստատություն(ներ)ՀԱՊՀ[1]
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ (1932)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր[1][2] (1952)
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Ազատ Հակոբի Ալչուջյան (փետրվարի 18 (մարտի 3), 1906[1][2], Ախալցխա[1][2] - հուլիսի 27, 1974(1974-07-27)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1958), պրոֆեսոր (1953), Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է փետրվարի 18-ին, Ախալցխայում։ 1932 թվականին ավարտել է Լենինգրադի Լենսովետի անվան տեխնոլոգիական ինստիտուտը, ապա աշխատել տեղի բարձր ճնշումների ԳՀԻ-ում։

1938 թվականին տեղափոխվել է Երևան և մինչև 1970 անընդմեջ ղեկավարել պոլիտեխնիկական ինստիտուտի ընդհանուր և անօրգանական քիմիայի ամբիոնը, այնուհետև նշանակվել պրոֆեսոր-կոնսուլտանտի պաշտոնում։ Եղել է ինստիտուտի քիմիա-տեխնոլոգիական ֆակուլտետի դեկան (1943-1947 և 1950-1957)։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատը զբաղվել է հետերոգեն կատալիզի հարցերով, ուսումնասիրել պալադիումի, նիկելի, կոբալտի և այլ մետաղների կատալիտիկ ազդեցությունը հիդրման ռեակցիաների վրա։ Զբաղվել է նաև Հայկական ԽՍՀ մի քանի հանքանյութերի կոմպլեքսային վերամշակման հարցերով[3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարձրամոլեկուլային սինթետիկ միացություններ, Ե., 1966

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1974. — հատոր 1. — էջ 187.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազատ Ալչուջյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 187