Jump to content

Ազազել (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազազել
ռուս.՝ Азазель
ՀեղինակԲորիս Ակունին
Անվանվել էԱզազել
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ
Բնօրինակ լեզուռուսերեն
Կերպար(ներ)Erast Fandorin?
Նկարագրում էՄոսկվա, Լոնդոն և Սանկտ Պետերբուրգ
ՇարքԷրաստ Ֆանդորինի արկածները
ՀաջորդThe Turkish Gambit?
Երկիր Ռուսաստան
ՀրատարակիչZakharov Books?
Հրատարակման տարեթիվ1998

«Ազազել» (կոնսպիրոլոգիական դետեկտիվ), Բորիս Ակունինի գիրքը, դետեկտիվ Էրաստ Պետրովիչ Ֆանդորինի մասին գրված վեպերից առաջինը։

Գրքի անգլերեն թարգմանությունը կոչվում է «Ձմեռային թագուհի» (անգլ.՝ Winter Queen)[1]

Ակունինի «Էրաստ Ֆանդորինի արկածները» շարքի վեպերում ներկայացրել է դետեկտիվի բոլոր ժանրերը։ Առաջին դետեկտիվը կոնսպիրոլոգիական է, լրտեսական կամ քաղաքական դետեկտիվի ենթաժանր, որտեղ հիմնական իրադարձությունները տեղի են ունենում գաղտնի կազմակերպությունների դավադրության արդյունքում։

Գործողությունները սկիզբ են առնում 1876 թվականին՝ Մոսկվայում։ Երիտասարդ մեծահարուստ Կոկորինը տարորինակ հանգամանքներում ինքնասպանություն է գործում։ Տեղի ունեցածի ուսումնասիրմամբ սկսում է զբաղվել ոստիկանության 20-ամյա գրագիր Էրաստ Պետրովիչ Ֆանդորինը։ Նա աղքատ է և անփորձ, բայց և միաժամանակ՝ հետևողական, խորաթափանց, ճարպիկ, ազնիվ, գեղեցիկ և չափազանց բախտավոր։

Ֆանդորինին հաջողվում է պարզել, որ Կոկորինը իր ողջ ունեցվածքը կտակել է անգլիացի բարեգործուհի և բարոնուհի լեդի Էսթերին, և գտնում է ինքնասպանության հետ կապված մարդկանց․ Կոկորինի ծանոթ մեկ այլ մեծահարուստի՝ Ախտիրցևային և ճակատագրական կին Ամալիա Բեժեցկային։ Բեժեցկայի շուրջ պարբերաբար հավաքվում են նրան մեծարողները, այդ թվում Ախտիրցևան և մենամարտի սիրահար կոմս Իպոլիտ Զուրովը։ Ախտիրցևը Ֆանդորինին պատմում է, որ Կոկորինի ինքնասպանությունը Բեժեցկայի բարեհաճությանը արժանանալու համար իրենց միջև տեղի ունեցած ինքնատիպ դուելի արդյունք է։ Դրանից հետո ոմն մեկը սպանում է Ախտիրցևային և վիրավորում Ֆանդորինին։

Այս իրադարձությունները լուսաբանելու նպատակով Սանկտ Պետերբուրգից ժամանում է Իվան Բրիլինգը: Նա զարմացնում և ոգևորում է Ֆանդորինին։ Էրաստ Պետրովիչը ծանոթանում է Էսթերի հետ նրա մոսկովյան որբանոցում։ Բարոնուհին պատմում է նրան իր մանկավարժական տեսությունը․ բոլոր երեխաները, առանց բացառության ունեն տաղանդ ինչ-որ բնագավառում, պարզապես անհրաժեշտ է այն բացահայտել և զարգացնել։ Բրիլինգը Ֆանդորինին ուղարկում է Զուրովի խաղասրահ․ կոմսը Ֆանդորինին տրամադրում է Բեժեցկայի Լոնդոնի բնակության հասցեն։ Այնուհետև Բրիլինգը, Ֆանդորինի պնդմամբ, նրան գործուղում է Լոնդոն։

Լոնդոնում Ֆանդորինը գտնում է Բեժեցկային և պարզում է, որ նա ողջ աշխարհից ինչ որ անձանց մասին տեղեկություններ է ստանում և ապա ուղարկում դրանք Պետերբուրգ։ Բեժեցկայի թիկնապահները փորձում են սպանել Ֆանդորինին, սակայն վերջինս կոմս Զուրովի շնորհիվ փրկվում է։

Պարզվում է, որ Պետերբուրգում Բեժեցկայի ուղարկած տեղեկությունները ստանում է լեդի Էսթերի անմիջական օգնական Կանինգեմը։ Բրիլինգը հայտարարում է, որ նրանք Ֆանդորինի հետ պարտավոր են կանգնեցնել Կանինգեմին։ Սակայն արդյունքում Բրիլինգը սպանում է վերջինիս իսկ Ֆանդորինի ապանության փորձ կատարելու ժամանակ ինքն է մահանում։

Երրորդ բաժանման գեներալ Մազինովին հաջողվում է պարզել Բեժեցկայի ցուցակից մի քանի մարդու ինքնությունը, որոնց տեսել է Ֆանդորինը․ նրանք բոլորը ունեն փայլուն կարիերա, իսկ նրանց ծագումը անհայտ է։ Ֆանդորինը Կանինգեմի մասին զրուցելու նպատակով գնում է բարոնուհու մոտ և հասկանում, որ Բեժեցկայի ցուցակի մարդիկ էստեռնատների սաններն են, իսկ ինքը՝ լեդին իր մասնակցությունն ունի սպանություններում։ Բարոնուհու թիկնապահները փորձում են ոչնչացնել Ֆանդորինին։ Լեդի Էսթերը պատմում է, որ իր սաները ողջ աշխարհում մեկ աշխատում են հանուն առաջընթացի։ իսկ «կեղտոտ գործով» զբաղվում է Ազազել անվանումով գաղտնի կազմակերպությունը։ Բարոնուհին մտադրրվում է պայթեցնել իրեն և Էրաստ Պետրովիչին, սակայն վերջինս համոզում է նրան որ իրեն բաց թողնի։

Լեդի Էսթերի մահանալուց հետո էստեռնատների ցանցը ոչնչանում է։ Էրաստ Պետրովիչը ամուսնանում է Լիզա Էվերտ-Կոլոկոլզեվայի հետ[Ն 1]: Սակայն հարսանիքի օրը ողբերգություն է տեղի ունենում․ Ֆանդորինը ռումբով ծանրոց է ստանում, որից Լիզան մահանում է։

Գրքի հիմնական միտքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Ակունինը գրում է, որ իր համար կենտրոնական կերպարը ոչ թե Էրաստ Ֆանդորինն է, այլ լեդի Էսթերը[2]։ Գրքի հիմնական միտքը, ըստ հեղինակի, կայանում է նրանում, որ աշխարհը լի է «չարթնացած» և չկայացած կյանքերով մարդկանցով։ Ակունինը գրում է[2]

...մանկությունում մեզ ոչ ոք չի սովորեցրել ամենակարևորը․ պարզել թևերը և թռչել։ Իսկ մեծամասնությանը անգամ չեն պատմում, որ մարդը թևերով է օժտված։ Ես կցանկանայի դաստիրակության համակարգ հնարել, որում թռիչքը անխուսափելի կլինի։

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ազազել» ռուսական մինի սերիալը նկարահանվել է 2002 թվականին ռեժիսոր Ալեքսանդր Ադաբաշյանի ջանքերով։ Պրեմիերան կայացել է 2002 թվականի մարտի 10-ին[3]։
  • 2002 թվականին Էրաստ Պետրովիչ Ֆանդորինի մասին գրված վեպերի հիման վրա էկրանավորման իրավունքները գնվել են հոլիվուդյան U Squared Productions ընկերության կողմից։ 2012 թվականին հայտարարություն է տարածվել, որ իրավունքների հետ կապված խնդրի պատճառով էկրանավորումը տեղի չի ունենա[4][5]։
  • 2020 թվականին հայտարարվել է, որ ԿինոՊոիսկ օնլայն կինոթատրոնը պատրաստվում է էկրանավորել վեպը։ «Ֆանդորին։ Ազազել» սերիալի նկարահանումները ավարտվել են 2022 թվականի օգոստոսին, իսկ պրեմիերան տեղի է ունեցել 2023 թվականի հունվարի 19-ին[6][7][8][9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Գլխավոր հերոսի և իր սիրելիի անունները համընկնում են Նիկոլայ Կարամզինի «Թշվառ Լիզան» վիպակի հետ
  1. Sarah Weinman (2003-05). «Muscovy Dick» (անգլերեն). Կաղապար:Нп3. Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին. Վերցված է 2016-01-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. 2,0 2,1 Акунин, 2022
  3. «Азазель». // Ruskino.ru. Արխիվացված է օրիգինալից 2012-05-17-ին. Վերցված է 2012-04-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Зимняя королева». // Ruskino.ru. Արխիվացված է օրիգինալից 2012-06-15-ին. Վերցված է 2012-04-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Дарико Цулая (2012-04-11). «Борис Акунин: «Я несу ответственность за своих героев»». // КиноПоиск. Արխիվացված է օրիգինալից 2012-04-15-ին. Վերցված է 2016-01-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. ««Кинопоиск» экранизирует роман Бориса Акунина «Азазель»». // ТАСС. Արխիվացված է օրիգինալից 2020-09-26-ին. Վերցված է 2020-09-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Закончились съемки сериала "Азазель" по одноименному роману Бориса Акунина». Российская газета. Արխիվացված է օրիգինալից 2022-08-16-ին. Վերցված է 2022-08-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Сериал «Азазель» о приключениях Фандорина в альтернативном 2023 году выйдет 4 января». TACC (ռուսերեն). 2022-10-12. Արխիվացված է օրիգինալից 2022-10-26-ին. Վերցված է 2022-10-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Киллиан Мёрфи постигает ядерную физику, а Марго Робби шалит: 12 лучших трейлеров недели». Кинопоиск (ռուսերեն). 2022-12-23. Արխիվացված է օրիգինալից 2022-12-23-ին. Վերցված է 2022-12-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]