Ազադ Ռահիմով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ազադ Ռահիմով
Azad Rahimov.jpg
 
Կրթություն՝ Ադրբեջանի լեզուների համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 8, 1964(1964-10-08)
Ծննդավայր Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր ապրիլի 30, 2021(2021-04-30) (56 տարեկան)
Վախճանի վայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]
Գերեզման II Alley of Honor (Azerbaijan)
Թաղված II Alley of Honor (Azerbaijan)
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Azerbaijan.svg Ադրբեջան
 
Պարգևներ

«Փառքի» շքանշան և Q98538719?

Ազադ Արիֆ օկլի Ռահիմով (ադրբ.՝ Azad Arif oğlu Rəhimov, հոկտեմբերի 8, 1964(1964-10-08), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 30, 2021(2021-04-30), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ադրբեջանցի պետական գործիչ, Ադրբեջանի Հանրապետության երիտասարդների և սպորտի նախարար[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազադ Արիֆ օկլի Ռահիմովը ծնվել է 1964 թվականի հոկտեմբերի 8-ին Բաքու քաղաքում։ 1971-1981 թվականներին ստացել է միջնակարգ կրթություն Բաքվի թիվ 134 դպրոցում։ Նույն թվականին ընդունվել է Ադրբեջանի Լեզուների Համալսարանի անգլերենի ֆակուլտետ։ 1986 թվականին ավարտել է նույն ֆակուլտետը[3]։

1986-1987 թվականներին ծառայել է բանակում Մոսկվայում։

Նա Ադրբեջանական ԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ Սադիգ Ռահիմովի (1954-1958) թոռն է։ Ամուսնացած է, ունի մեկ երեխա։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1984 թ. - Կոմսոմոլի քարտուղարը Խաթայի շրջանի թիվ 245 դպրոցում։
  • 1987–1989 թթ. - Ադրբեջանի երիտասարդների կազմակերպությունների կոմիտեի բաժնի վարիչ։
  • 1989–1990 թթ. - Ադրբեջանի երիտասարդների կազմակերպությունների կոմիտեի բաժնի նախագահ։
  • 1994–1998 թթ. - «Ros-IMESCO» ընկերության գլխավոր տնօրեն։
  • 1998-2006 թթ. - «İtaldizayn» ընկերության գլխավոր տնօրեն։
  • 2006 թ. - Ադրբեջանի Հանրապետության Նախագահի հրամանով նա նշանակվել է երիտասարդների և սպորտի նախարար[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]