Ադրբեջանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարություն
Ադրբեջանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարություն | |
---|---|
![]() | |
Տեսակ | նախարարություն |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 2006 |
Իրավ. կարգավիճակ | նախարարություն |
Գլխադասային գրասենյակ | Ադրբեջան, Բաքու, Օլիմպիա փողոց, AZ-1072 |
Տարածաշրջան | Ադրբեջան |
նախարար | Ազադ Ռեհիմով |
նախարարի տեղակալ | Ինթիկամ Բաբաև |
նախարարի տեղակալ | Իսմայիլ Իսմայիլով |
նախարարի տեղակալ | Ֆարհադ Հաջիև |
Վերադաս կազմակերպություն | Ադրբեջանի Հանրապետություն |
Կայք | mys.gov.az |
Ադրբեջանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Gənclər və İdman Nazirliyi), գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է երիտասարդության և սպորտի հարցերի բնագավառում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը։
Ադրբեջանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարությունը մշակում և իրականացնում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Ադրբեջանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված գործունեության ոլորտում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը։ Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով։ Նախարարությունը գործում է Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա [1]։
2018 թվականից Ադրբեջանիի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարն Ազադ Ռեհիմովն է[2]։
Նախարարության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադրբեջանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարությունը ստեղծվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի 1994 թվականի հուլիսի 26-ի N 179-Ն հրամանագրով [3]։
Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Ադրբեջանի Հանրապետության Նախագահի հրամանագրով։ Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Ադրբեջանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, ինչպեu նաև Ադրբեջանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։
Նախարարության հիմնական գործառույթները[խմբագրել | խմբագրել կոդը]
- մշակում է օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծեր, ընդհանրացնում իրավական ակտերի գործնական կիրառումն ու ներկայացնում առաջարկություններ երիտասարդության և սպորտի հարցերի բնագավառներում Ադրբեջանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
- մշակում և իրականացնում է հայեցակարգեր ու պետական նպատակային ծրագրեր երիտասարդության և սպորտի հարցերի բնագավառներում.
- բնագավառի վաuտակաշատ անձանց ներկայացնում է պետական պարգևների, մրցանակների և պատվավոր կոչումների.
- շնորհում է մարզական կոչումներ և կարգեր, հանրապետական առաջնությունների մրցանակակիրներին, բնագավառի նվիրյալներին և կազմակերպություններին պարգևատրում է մեդալներով, մրցանակներով ու դիպլոմներով.
- ապահովում է պետական կառավարման տարածքային մարմինների հետ համատեղ երիտասարդական և սպորտային տարածքային քաղաքականության իրականացումը.
- մշակում և իր իրավասության սահմաններում կնքում է միջազգային միջգերատեսչական պայմանագրեր, օրենքով սահմանված կարգով մասնակցում է Ադրբեջանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մշակմանը, ապահովում Ադրբեջանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումը սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում.
Ընդհանուր տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախարար
- Ազադ Ռեհիմով
Տեղակալներ
- Ինթիկամ Բաբաև
- Իսմայիլ Իսմայիլով
- Ֆարհադ Հաջիև
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Նախարարության պաշտոնական կայքէջը»։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-14-ին։ Վերցված է 2018-09-27
- ↑ «Ազադ Ռեհիմով»։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-04-ին։ Վերցված է 2018-09-27
- ↑ «e-qanun»։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-30-ին։ Վերցված է 2018-09-27