Գիլանչայ (գետ)
Արտաքին տեսք
(Վերահղված է Ազագիրան (գետ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գիլանչայ (այլ կիրառումներ)
Գիլանչայ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 53 կմ |
Ավազանի մակերես | 426 կմ² |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Զանգեզուրի լեռներ |
Գետաբերանի տեղակայում | Արաքս |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Շրջու և Փառակայի գետ |
Երկիր | ![]() |
Երկրամաս | Օրդուբադի շրջան |
Գիլանչայ (Ազագիրան, Ազատ Գիրան, Բելև, Բելեչայ, Բիլեչայ, Բլավ, Բստաձոր, Բստաչայ, Բստի ձոր, Գելան, Գիլան, Գիլյան, Գիրան, Էազատ Ջիրան, Էզատ Ջիրան, Կիլան, Կիլյան, Կիլյանչայ, Փառակայի գետ), գետ և ձորահովիտ Հայկական լեռնաշխարհում, Արաքսի ավազանում, նրա ձախակողմյան վտակը։ Ղևոնդ Ալիշանը կոչում Բիստ գյուղի մոտակայքի հատվածը Բուստ[1]։ Սկզբնավորվում է Զանգեզուրի լեռնաշղթայի ձորակներից, որոնք ունեն ծովի մակարդակից 2700 մ բարձրություն։ Արաքս գետի ձախափնյա այս գետը սնում են Մեսրոպավան, Փառակա, Շրջու և այլ վտակներ։ Ունի 53 կմ երկարություն։ Այն հոսելով Գիրան կամ Բստաձորով, Ներքին Ազա գյուղի մոտ թափվում է Արաքս գետը[2][3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 759 — 992 էջ։
- ↑ Ա. Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 862 — 1008 էջ։
|