Ադրիան Նիկչի
|
| |||||||||||||||||||||||||||
| Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
| Քաղաքացիությունը |
| ||||||||||||||||||||||||||
| Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 10, 1989[1][2] (36 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
| Ծննդավայր | Սարաևո, Հարավսլավիա | ||||||||||||||||||||||||||
| Հասակ | 178 սմ | ||||||||||||||||||||||||||
| Քաշ | 74 կգ | ||||||||||||||||||||||||||
| Դիրք | Կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||
| Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
| Ներկա ակումբ | Ունիոն (Բեռլին) | ||||||||||||||||||||||||||
| Համար | 14 | ||||||||||||||||||||||||||
| Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
|
| |||||||||||||||||||||||||||
| * Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: | |||||||||||||||||||||||||||
Ադրիան Նիկչի (ալբ․՝ Adrian Nikçi, նոյեմբերի 10, 1989[1][2], Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), շվեյցարացի ֆուտբոլիստ (ծագումով Կոսովոյից է), որ խաղում է կիսապաշտպանի դիրքում։ Ներկայում հանդես է գալիս գերմանական «Ունիոն Բեռլին» ակումբի կազմում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրիան Նիկչին ֆուտբոլով զբաղվել սկսել է շվեյցարական «Ուստեր» ակումբում։ 2002 թվականի հունվարին նա տեղափոխվել է «Ցյուրիխ» ակումբ։ 2008/09 մրցաշրջանում Ադրիան Նիկչին ընդգրկվել է ակումբի հիմնական կազմում՝ այդ մրցաշրջանում մասնակցելով 34 հանդիպման և խփելով 4 գոլ։ Այդ ժամանակ «Ցյուրիխը» դարձել է Շվեյցարիայի չեմպիոն։ «Ցյուրիխի» կազմում Ադրիան Նիկչին իր առաջին գոլը խփել է Շվեյցարիայի գավաթի առաջնության 2008/09 մրցաշրջանում. դա եղել է միակ գոլը «Շաֆհաուզենի» դեմ խաղում[3]։ Սուպերլիգայում Ադրիան Նիկչին առաջին անգամ աչքի է ընկել 2009 թվականի մարտի 8-ին՝ «Լյուցերնի» հետ հանդիպման ժամանակ. այդ խաղի ամենավերջում նա դուբլ է ձևակերպել՝ մեծ ներդրում ունենալով իր թիմի հաղթանակի ձեռքբերման գործում[4]։ Ադրիան Նիկչին «Ցյուրիխի» կազմում մասնակցել է նաև եվրaգավաթների, որտեղ իր առաջին գոլը նա խփել է 2009/10 ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի ընթացքում՝ «Մարիբոր» ակումբի դեմ խաղի հաշիվը դարձնելով 3:0[5]։
2012 թվականի ամռանը Ադրիան Նիկչին 600 հազար եվրոյի դիմաց տեղափոխվել է գերմանական «Հաննովեր 96»[6]։ Գերմանական Բունդեսլիգայում Ադրիան Նիկչին առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2012 թվականի օգոստոսի 26-ին՝ «Շալկե 04» ակումբի դեմ տնային խաղի ժամանակ, որի ընթացքում էլ նա աչքի է ընկել առաջին անգամ՝ հանդիպման 80-րդ րոպեին հավասարեցնելով խաղի հաշիվը[7]։ Սեպտեմբերի վերջին Ադրիան Նիկչին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է մենինգիտ[8]։
Ֆուտբոլիստը հիվանդանոցից դուրս է գրվել երկու շաբաթ անց։ Հիվանդության ու վնասվածքների պատճառով Ադրիան Նիկչին մասնակցել է քիչ թվով խաղերի, իսկ 2014 թվականի հունվարին «Հաննովեր 96»-ի նոր մարզիչ Տայֆուն Կորկուտը Նիկչիին ուղարկել է ակումբի երկրորդական կազմ՝ պատճառաբանելով, թե նա քիչ է մարզվել[9]։ Շուտով Ադրիան Նիկչին վարձավճարով սկսել է խաղալ «Տուն» ակումբում։ 2015 թվականին Ադրիան Նիկչին մի որոշ ժամանակ խաղացել է «Նյուրնբերգ» ակումբում, որից հետո՝ նույն թվականին, տեղափոխվել է «Ունիոն» ակումբ։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2008-2010 թվականներին Ադրիան Նիկչին Շվեյցարիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է 16 խաղի և խփել 3 գոլ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «FC Schaffhausen 0:1 FC Zürich» (անգլերեն) — transfermarkt.com. Վերցված է 8 ապրիլի, 2016-ին.
- ↑ «FC Luzern 1:3 FC Zürich» (անգլերեն) — transfermarkt.com. Վերցված է 8 ապրիլի, 2016-ին.
- ↑ «Maribor 0:3 FC Zürich» (անգլերեն) — soccerway.com. Վերցված է 8 ապրիլի, 2016-ին.
- ↑ «Германия трансферная. Летние переходы» — football.ua. Վերցված է 8 ապրիլի, 2016-ին.
- ↑ «Hannover 96 2:2 Schalke 04» (անգլերեն) — soccerway.com. Վերցված է 8 ապրիլի, 2016-ին.
- ↑ «Никчи заболел менингитом» — germanfootball.org. Վերցված է 8 ապրիլի, 2016-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Ганновер 96: новый тренер, новая тактика» — germanfootball.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 8 ապրիլի, 2016-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը soccerway.com կայքում (անգլ.)
- Էջը transfermarkt.com կայքում (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրիան Նիկչի» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 10 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Սարաևո քաղաքում ծնվածներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Շվեյցարացի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ցյուրիխի ֆուտբոլիստներ
- Յանգ Բոյզի ֆուտբոլիստներ
- Նյուրնբերգի ֆուտբոլիստներ
- Կոսովացի ֆուտբոլիստներ