Ադրբեջանի կինեմատոգրաֆիստների միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրբեջանի կինեմատոգրաֆիստների միություն
Տեսակfilm society?
ԵրկիրFlag of Azerbaijan.svg Ադրբեջան
Հիմնադրված1963
Գլխադասային գրասենյակԲաքու, Ադրբեջան
ՏեղագրությունԱդրբեջան Ադրբեջան, Բաքու, Սամադ Վուրգուն[1]
Պաշտ. լեզու(ներ)ադրբեջաներեն
Գլխավոր քարտուղարՇեֆիկե Մամեդովա
ՆախագահՇաֆիղա Մամեդովա
Կայքarki.az

Ադրբեջանի կինեմատոգրաֆիստների միություն (ադրբ.՝ Azərbaycan Kinematoqrafçılar İttifaqı), Ադրբեջանի հասարակական կազմակերպություն, որը միավորում է կինոյի բոլոր ստեղծագործական մասնագիտությունների գործիչներին՝ կինոբեմադրիչներ, կինոօպերատորներ, կինոդրամատուրգներ, դերասաններ, կինոգետներ, կինոարտադրության կազմակերպիչներ։ Ադրբեջանի կինեմատոգրաֆիստների միության նախագահը ժողովրդական արտիստ Շաֆիղա Մամեդովան է[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է 1963 թվականի հունվարի 11-ին։ 1981 թվականին կազմակերպության V համագումարում կինոմատոգրաֆիստ Ռուստամ Իբրահիմբեկովը ընտրվել է կինեմատոգրաֆիստների միության վարչության առաջին քարտուղար։

Մինչև 1991 թվականը Ադրբեջանի կինեմատոգրաֆիստների միությունը եղել է Խորհրդային Միության կինեմատոգրաֆիստների միության կազմի մեջ։ Ադրբեջանի Հանրապետության կինեմատոգրաֆիստների միությունը վերակազմավորվեց 2012 թվականի հունիսի 21-ին։ Նախագահը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Շաֆիղա Մամեդովան[4]։ Միության նախաձեռնող խմբի և վարչության անդամներ են եղել կինոռեժիսորներ Շաֆիղա Մամեդովան, Մաիս Աղաբեկովը, Վագիֆ Մուսթաֆաևը, Ռամիզ Ֆաթալիևը, Մուշֆիկ Հաթամովը, Սիավուշ Քերիմին, Նարիման Մամեդովը, Ջամիլ Կուլիևը, Օքտայ Միրքյազիմովը, Էլդար Կուլիևը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]