Լյաթիֆ Սաֆարով
Լյաթիֆ Սաֆարով ադրբ.՝ Lətif Bəşir oğlu Səfərov | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 30, 1920 |
Ծննդավայր | Շուշի, Ադրբեջանական ԽՍՀ |
Մահացել է | դեկտեմբերի 12, 1963 (43 տարեկան) |
Մահվան վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, դերասան և սցենարիստ |
Ամուսին | Շովքեթ Ալեքպերովա |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0755805 |
Լյաթիֆ Բաշիր օղլի Սաֆարով (ադրբ.՝ Lətif Bəşir oğlu Səfərov, սեպտեմբերի 30, 1920, Շուշի, Ադրբեջանական ԽՍՀ - դեկտեմբերի 12, 1963, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ադրբեջանցի խորհրդային դերասան և ռեժիսոր, սցենարիստ, Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1960)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյաթիֆ Սաֆարովը ծնվել է 1920 թվականի սեպտեմբերի 30-ին։ Յոթ տարեկանում նա նկարահանվել է ռեժիսոր Լեո Մուրի «Գիլանի աղջիկ» ֆիլմում։ Հետո նա գնաց Բաքու ստեղծագործական թիմով միասին և ընդունվեց ստուդիայում։ 1928-1931 թվականներին «Սևիլ», «Լյաթիֆ», «Արևելք» և «Ոսկե աշուղ» ֆիլմերում նա երեխական դերեր է խաղացել[2]։
1931 թվականին ընդունվել է Գանձակի մանկավարժական տեխնիկում։ Վերադառնալով Բաքվին, նա սկսեց աշխատել ստուդիայի կրկնօրինակային բաժնում։ Այնուհետև աշխատել է ֆիլմերում, որպես ռեժիսորի օգնական։ 1940 թվականին ընդունվել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտ։ Պատերազմից հետո նա վերադարձավ Բարդա, թողնելով իր կրթությունը անավարտ։ 1941-1946 թվականներին զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ 1946 թվականին վերադառնալով Մոսկվա, նա շարունակեց իր կրթությունը։ 1950 թվականին ավարտելուց հետո նա վերադարձել է Բաքու որպես պրոֆեսիոնալ կինեմատոգրաֆ։ Նա սկսեց աշխատել կինոստուդիայում։ Որպես ռեժիսոր նրա առաջին անկախ գործը «Բեխտիյար» էր[3]։
Լյաթիֆ Սաֆարովը 1958 թվականին ընտրվել է Ադրբեջանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ։ Ադրբեջանական պետական ֆոնդում ստեղծեց Լյաթիֆ Սաֆարովի անձնական արխիվը։
Լյաթիֆ Սաֆարովը մահացել է 1963 թվականի դեկտեմբերի 9-ին։ Եղել է երգչուհի Շովքեթ Ալեքպերովայի ամուսինը։
Ֆիլմագրույթուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Азербайджанской ССР кинематография. Кино: Энциклопедический словарь / Гл. ред. С. И. Юткевич; Редкол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др. — Москва: Советская энциклопедия, 1987. — стр. 13.
- ↑ МАСТЕР ОТЕЧЕСТВЕННОГО ЭКРАНА
- ↑ САФАРОВ Лятиф Башир-оглы
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սեպտեմբերի 30 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Շուշի քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 12 մահեր
- 1963 մահեր
- Բաքու քաղաքում մահացածներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Ադրբեջանցի ռեժիսորներ
- Ադրբեջանցի դերասաններ
- Ադրբեջանցի սցենարիստներ