Jump to content

Ադրբեջանա-չինական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրբեջանա-Չինական հարաբերություններ
Ադրբեջան և Չինաստան

Ադրբեջան

Չինաստան

Ադրբեջանա-Չինական հարաբերություններ (ադրբ.՝ Azərbaycan–Çin münasibətləri), պաշտոնական հարաբերություններ Ադրբեջանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև։ Ադրբեջանի պաշտոնական դեսպանությունը գտնվում է Պեկինում, իսկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատունը գտնվում է Բաքվում։

Քաղաքական պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանը ճանաչել է Ադրբեջանի անկախությունը 1991 թվականի դեկտեմբերի 27-ին[1]։

Դիվանագիտական հարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանի և Ադրբեջանի միջև առկա են դիվանագիտական և մշակութային կապեր։ Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի ապրիլի 2-ին։ Չինաստանը մեկն էր այն առաջին երկրներից, որոնք ճանաչեցին 1991 թվականի հոգտեմբերի 21-ին հռչակած Ադրբեջանի Հանրապետության անկախությունը։

Արտակարգ և լիազոր դեսպաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի օգոստոսին Ադրբեջանի Հանրապետությունում բացվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը։ 1993 թվականի դեկտեմբերի 1-ին նշանակվել է առաջին դեսպան։ Ադրբեջանի Ազգային Ժողովի որոշմամբ 1993 թվականի սեպտեմբերի 3-ին բացվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատունը։

Պաշտոնական այցեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականի մարտի 7-10-ը Ադրբեջանի Հանրապետության նախագահ Հեյդար Ալիևը պաշտոնական այցով եղել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում։ Նախագահը պաշտոնական հանդիպումներ է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Ցզյան Ցզեմինի և վարչապետ Լի Պենի հետ։ Այցի ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել է ութ համաձայնագիր[2]։

Ադրբեջանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ստորագրված մշակութային համագործակցության համաձայնագրի համաձայն՝ 1995 թվականի ապրիլի 12-21-ը Պեկինի միջազգային ցուցահանդեսային կենտրոնում տեղի է ունեցել ադրբեջանցի հայտնի նկարիչ Սաթթար Բախլուլզադեի աշխատանքների ցուցահանդեսը։

1996 թվականի ապրիլի 17-18-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխվարչապետ Ցյան Ցիչեն այցելել է Ադրբեջան։ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Հեյդար Ալիևն ընդունել է Ցյան Ցիչենին։

1997 թվականի օգոստոսի 27-30-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ազգային Ժողովրդական Կոնգրեսի փոխնախագահ Վան Բինցյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ադրբեջան։ 1998 թվականի սեպտեմբերի 8-ին Բաքվում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Հեյդար Ալիևի նախաձեռնությամբ պատմական Մետաքսի մեծ ճանապարհի վերականգնման ՏՐԱՍԵԿԱ ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ միջազգային համաժողով՝ նվիրված Եվրոպայի և Ասիայի պետությունների ղեկավարների գագաթնաժողովին։ Այս համաժողովն իր հերթին ավելի է ջերմացրել երկու երկրների հարաբերությունները։ 2000 թվականի հունիսի 21-24-ը Ազգային Ժողովրդական Կոնգրեսի մշտական հանձնաժողովի նախագահ Լի Պենը այցելել է Ադրբեջան։ Լի Պենը հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Հեյդար Ալիևի և պետական այլ պաշտոնյաների հետ։

2005 թվականի մարտի 17-19-ը Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով եղել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում։ Չինաստան կատարած այցի ընթացքում Իլհամ Ալիևը մասնակցել է ադրբեջանա-չինական գործարար համաժողովին, այցելել Չինական մեծ պատ, մասնակցել այլ գործնական հանդիպումների։

2006 թվականի հոկտեմբերի 19-ին Չինաստանի Արտասահմանյան երկրների հետ բարեկամության ընկերության շենքում տեղի է ունեցել Չինաստան-Ադրբեջան բարեկամության ընկերության (ՉԱԲԸ) հիմնադիր ժողովը։

2008 թվականի օգոստոսի 7-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը այցելել է Չինաստան՝ մասնակցելու Պեկինում XXIX ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաք Պեկինում՝ China World Hotel-ում XXIX ամառային օլիմպիական խաղերի շրջանակներում օգոստոսի 10-ին անցկացվել է «Ադրբեջանի օրը»։ Արարողությանը մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա տիկին Մեհրիբան Ալիևան։

Միջխորհրդարանական հարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի Հանրապետության Ազգային Ժողում գործում է Ադրբեջան-Չինաստան միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խումբ[3][4]։ Այս աշխատանքային խումբը ստեղծվել է 1997 թվականի մարտի 7-ին և ղեկավարել է Մաքսիմ Մուսաևը։

Ադրբեջանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ստորագրվել է 44 փաստաթուղթ[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Republic of Azerbaijan Ministry of Foreign Affairs
  2. Official visit of the President of the Republic of Azerbaijan Heydar Aliyev to the People`s Republic of China
  3. «ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԲԱՆԱՁԵՎԸ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
  4. «Միջխորհրդարանական հարաբերություններ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
  5. trend.az