Ադրբեջանական դասական երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ադրբեջանական դասական երաժշտություն- Ադրբեջանական երաժշտության ժանրերից մեկը; 1920 թվականին ադրբեջանական դասական երաժշտությունը հայտնվեց վերածննդի փուլում, երբ ստեղծվեց Բաքվի երաժշտական ակադեմիան, որպեսզի դասական երաժշտությանը տրվի այն աջակցությունը, ինչ որ ժողովրդական երաժշտությանը։ 20-րդ դարի սկզբին Ուզեիր Հաջիբեկովը դրեց ժամանակակից ադրբեջանական երաժշտական մշակույթի հիմքերը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուզեիր Հաջիբեկով, ժամանակակից ադրբեջանական պրոֆեսիոնալ երաժշտության և ազգային օպերայի հիմնադիրը;

XX դարի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի սկզբին Ուզեիր Հաջիբեկովը դրեց ժամանակակից ադրբեջանական երաժշտական մշակույթի հիմքերը։ Ու. Հաջիբեկովը շատ լավ և վճռականորեն օգտագործեց խորհրդային համակարգի ներուժը։ 1900 թվականին Բաքվում բացվեց Երմոլաևայի երաժշտական դպրոցը։ Այդ ժամանակահատվածում Բաքվում գործել են նաև Շեֆերլինգի, Սեմյոնովի և Ռոզիի երաժշտական դպրոցները։

1920-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականին Ադրբեջանում ստեղծվել է Ադրբեջանի Պետական Սիմֆոնիկ Նվագախումբը։ Իսկ 1921 թվականին ստեղծվեց Ադրբեջանի Պետական Կոնսերվատորիան։ Այդ ժամանակահատվածում Բաքվում գործում էին նորարարական խմբերը։ 1926 թվականին Ադրբեջանում ստեղծվել է առաջին երգչախումբը[1]։ Նույն թվականին աշխատել է նաև «Արևելյան երաժշտության դասընթացները», որը ստեղծվել է Խադիջա Կայիբովայի կողմից։ Ասաֆ Զեյնալին Ադրբեջանում դասական ժանրի հայտնի ներկայացուցիչներից էր։ Նա ազգային ռոմանսի և սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրն է [2]։

1930-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ական թվականները Ադրբեջանում համարվում են դասական երաժշտության զարգացման նոր դարաշրջան։ 1931 թվականին Ազգային Գործիքների նվագախմբի և Ադրբեջանի պետական կոնսերվատորիայի ջանքերով կոնսերվատորիայում ստեղծվել է երաժշտական սենյակ `ադրբեջանական ժողովրդական երաժշտության հավաքելու և ուսումնասիրելու համար։ 1934-ին ստեղծվեց Ադրբեջանի Կոմպոզիտորների Միությունը։ 1936 թվականին Պարային Համույթը և Ադրբեջանի Պետական Ֆիլհարմոնիան միավորվեցին։ Այնուհետև, 1938 թվականին ստեղծվեց Երաժշտական Կոմեդիայի թատրոնը և Ֆիքրեթ Ամիրովի անվան Ադրբեջանի պետական երգի և պարի համույթը։ 1939 թվականին ստեղծվել է ժողովրդական ստեղծագործական տուն[3][4]։

1940-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ադրբեջանի դասական երաժշտության մեջ հերոսության և հայրենասիրության թեման կարևոր էր։ 40-ականների հիմնական աշխատանքներն են Ուզեիր Հաջիբեկովի և Սեիդ Ռուսթամովի ժողովրդական երաժշտական գործիքների համար գրված ստեղծագործությունները, Կարա Կարաևի և Ջովդեթ Հաջիևի «Վաթան» օպերան և այլն։ Ջովդեթ Հաջիևը և Սոլթան Հաջիբեկովը ստեղծեցին իրենց առաջին սիմֆոնիաներն `ադրբեջանական երաժշտության սիմֆոնիկ ժանրի առաջին օրինակները։ Նիյազիի «Խոսրով և Շիրին» օպերան, Ուզեիր Հաջիբեկովի «Սենսիզ» և «Սեվգիլի Ջանան» ռոմանսները գրվել են այդ տարիներին։

1950-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ական թվականներին սիմֆոնիկ երաժշտության ոլորտում տեղի ունեցավ հատուկ զարգացում։ Ֆիքրեթ Ամիրովը հայտնի է որպես երաժշտական պատմության մեջ սիմֆոնիկ մուղամ ժանրի ստեղծող։ 1956 թվականին անցկացվել է Ադրբեջանի կոմպոզիտորների միության առաջին համագումարը։ 1957-ին ստեղծվեց առաջին պետական լարային կվարտետը։

1960-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նոր Ադրբեջան» երաժշտության հիմքը դրվել է 1965 թ-ին կատարված Գարա Գարաևի III սիմֆոնիայի շնորհիվ։

1970-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական փառատոն Գաբալայում

2006 թվականին Բաքվում կայացավ Շոստակովիչի փառատոնը երաժիշտ Մստիսլավ Ռոստրոպովիչի կողմից[5]։ Փառատոնը նվիրված է կոմպոզիտորի ծննդյան 100-ամյակին։ Ադրբեջանի Պետական Սիմֆոնիկ Նվագախումբը 2007 թվականին Իտալիայում ՛ «Վելա փառատոնում» կատարեց Ուզեիր Հաջիբեկովի, Կարա Կարաևի և Ֆիկրետ Ամիրովի ստեղծագործությունները։

Նշանավոր արվեստագետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոզիտորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]