Էլզա Իբրահիմովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլզա Իբրահիմովա
Elza Ibrahimova.jpg
Ծնվել է հունվարի 10, 1938(1938-01-10)
Հաջիգաբուլի շրջան, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Flag of Azerbaijan.svg Ադրբեջան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մահացել է փետրվարի 11, 2012(2012-02-11) (74 տարեկանում)
Բաքու, Ադրբեջան
Ժանրեր ֆիլմի երաժշտություն և դասական երաժշտություն
Մասնագիտություն կոմպոզիտոր
Շրջանավարտ Բաքվի երաժշտական ակադեմիա

Էլզա Իբրահիմովա(ադրբ.՝ Elza İbrahimova), (հունվարի 10, 1938(1938-01-10), Հաջիգաբուլի շրջան, ԱԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 11, 2012(2012-02-11), Բաքու, Ադրբեջան), ադրբեջանական կոմպոզիտոր և երաժիշտ, Ադրբեջանի Հանրապետության և Դաղստանի ժողովրդական արտիստ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլզա Իբրահիմովան ծնվել է 1935 թվականին Հաջիգաբուլ քաղաքում: Նա սովորել է Բաքվի թիվ 8 երաժշտական դպրոցում: Կրթություն է ստացել Ասեֆ Զեյնալլու անվան երաժշտական Դպրոցում, կոմպոզիտորական դասարանում: 1964 թվականին ավարտել է Ու.Հաջիբեկովի անվան Ադրբեջանի Պետական Կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժինը:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլզա Իբրահիմովան իր առաջին երգը գրեց 1969 թվականին: «Դա սուտ չէ» երգի առաջին կատարող Շովքեթ Ալեքպերովան էր: Էլզա Իբրահիմովան հանդիսանում է Ադրբեջանում տանգոյի ժանրը ներկայացնող առաջին կոմպոզիտորներից մեկը: «Ես զոհաբերում եմ», «Դուք պետք է ինձ», «Դու գնացիր այգին»-տանգոյի ժանրում գրված երգեր են: Նա «Աֆետ», «Շեյխ Շամիլ» և «Օրորոցային երգ» երկերի, ինչպես նաև Ադրբեջանում նավթագործներին նվիրված օրհներգի հեղինակ է: Էլզա Իբրահիմովան նաև գրել է ռոմանսներ, սոնատատներ, կանտատներ: Էլզա Իբրահիմովան Երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է կյանքի 74 տարեկան հասակում[2]:

1992 թ․-Ադրբեջանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ;

2008 թ․-Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ;

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Afət" operası («Աֆետ» օպերա)
  • "Yanan laylalar" operası, 1992 («Օրորոցային երգ» օպերա);
  • "Neftçilər himni", 2001 (նավթագործներին օրհներգ)
  • "Dünya sevənlərindi", 1998-(Նրանք, ովքեր սիրում են աշխարհը)
  • Mahnı və romanslar, 1990–2001-(երգեր և ռոմանսներ).
  • "Rekviyem", 2009-«Ռեքվիեմ»
  • "Gecələr bulaq başı"-(Գիշերը)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nəğməkar torpaq, 1981-(Երկրի երգը)
  2. Bağışla, 1983-(Ներել)
  3. Qayıdış, 1992-(Վերադարձ)
  4. Yalçın, 2004-(Յալչըն)
  5. Sən yadıma düşəndə, 2013-(Երբ ես հիշում եմ քեզ)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիդեո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]