Ադոլիոս
Ադոլիոս | |
---|---|
անհայտ[1] - 543[1] | |
Մահվան վայր | Հայկական մարզպանություն, Սասանյան Պարսկաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Ադոլիոս (ծ. թ. անհայտ - 543), VI դարի բյուզանդական հայազգի ռազմական գործիչ, Հայոց իշխան Ակակիոսի որդին։
Մասնակցել է հայերի 536 թվականի ապստամբության ճնշմանը։ Հետագայում Հուստինիանոս Ա-ի արքունիքում դարձել է սիլենտիարիոս (բարձրաստիճան պաշտոնյա)։ Հայկական զորքի գլուխն անցած մասնակցել է Բելիսարիոսի մղած կռիվներին՝ ընդդեմ Խոսրով Անուշիրվանի։ Պարտություն կրելով Ծաղկոտն գավառի Անգղ գյուղում՝ փախել է և ճանապարհին սպանվել։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 76.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 76)։ ![]() |