Ակակիուս (պրոկոնսուլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ակակիուս
Արևելահռոմեական կայսրության պրոկոնսուլ
536 թ. - 539 թ.
 
Ազգություն Հայ
Դավանանք Քրիստոնյա
Վախճանի օր 530-ականներ
Քաղաքացիություն Byzantine imperial flag, 14th century according to portolan charts.png Բյուզանդական կայսրություն
Զավակներ Ադոլիուս

Ակակիուս (հուն․՝ Ἀκάκιος), հայազգի հռոմեական պրոկոնսուլ Առաջին Հայքում (լատ.՝ Armenia Prima) մոտ 536-539 թվականներին Հուստինիանոս I կայսեր օրոք։ Կենսագրության հիմնական աղբյուրը Պրոկոպիոս Կեսարացին է[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոկոպիոս Կեսարացին Ակակիուսին և նրա տղա Ադոլիուսին համարում է հայ[1]

Aquote1.png Ադոլիուսը, Ակակիուսի տղան... Այս Ադոլիուսը հայ էր ծնունդով" (անգլ.՝ Adolius, the son of Acacius ... This Adolius was an Armenian by birth)
- Պրոկոպիոս Կեսարացի[2]
Aquote2.png


Ակակիուսի առաջին անգամ հիշատակվում է, երբ դավաճանության մեջ մեղադրեց իր ընկեր Համազասպին։ Շուտով Հուստինիանոսի կարգադրանքով Ակակիուսը սպանեց վերջինիս[1]։

Առաջին Հայքի ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]

536 թվականի մարտի 18-ին, Հուստինիանոսի նոր օրենքների համաձայն տեղի ունեցավ Հռոմեական Հայաստանի վարչական բաժանման փոփոխություն։ Հավանաբար Ակակիուսն արդեն Ներքին Հայքի կառավարիչն էր և ենթադրվում է, որ նա կրել է Արմենիա Մագնայի (Ներքին Հայք) կոնսուլարիս տիտղոսը։ Համաձայն նոր օրենքների Ակակիուսը դարձավ Առաջին Հայքի ղեկավար և ստացավ պրոկոնսուլի տիտղոս։ 536 թվականին Ակակիուսը պաշտոնական փաստաթղթի լատիներեն տարբերակում նշվում է որպես Առաջին Հայքի պրոկոնսուլ, իսկ հունական տարբերակում Հայաստանի անտիպաթոս (հուն․՝ ἀνθύπατος ΄Αρμενίας)։ Այս օրենքները հիմանականում ուղղված էին խարխլելու հայ ազնվականության դիրքերը Հռոմեական Հայաստանում և հայ ժողովրդի մետ մեծացրին հակակրանքը դեպի Արևելահռոմեական կայսրությունը։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր դաժանության և ագահության համար Ակակիուսը սիրված չէր նահանգի հայ բնակչության կողմից։ Շուտով կայսրության հայաբնակն տարածքներում սկսվեց հայկական ապստամբություն, որի ընթացքում Ակակիուսը սպանվեց 538 կամ 539 թվականներին։ Ըստ Պրոկոպիոսի նրանց սպանեց հայ ազնվական Արտավանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Մարտինդալ, Ջոնաս և Մորիս (1992), էջ. 8-9
  2. Պրոկոպիոս, Պատերազմների պատմություն, գիրք 2, գլուխ 21

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]