Ադենյան վարժարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադենյան վարժարան
Տեսակուսումնարան
Հիմնադրված է1874[1]
Լուծարված է1922[1]
Երկիր Օսմանյան կայսրություն
ՏեղագրությունԱյնթապ[1]

Ադենյան վարժարան, հիմնադրվել է Այնթապում, որբախնամ Ադենական ընկերության (հիմնադրվել է 1874) կողմից։ Սկզբից որբանոց էր 15 որբերով։ 1885 թվականին վերածվել է որբանոց–դպրոցի, 1886 թվականին՝ վարժարանի, 1911 թվականին՝ երկրորդական վարժարանի։ Ուներ ծաղկոց, նախակրթարան, կրթարան և կիրակնօրյա լսարան։ 1914 թվականին աշակերտների թիվը 288 Էր։ 1915 թվականին փակվել Է, վերաբացվել 1919 թվականին, անկանոն գործել մինչև 1922 թվականը և ընդմիշտ փակվել։

Դասավանդվող առարկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադենյան վարժարան առաջնորդվել է Կոստանդնուպոլսի ուսումնական խորհրդի կրթական ծրագրերով, դասավանդվել են՝ Դասավանդվել են

Ադենյան վարժարանում տեսուչներ են եղել Հակոբ Պեքյարյանը (1885–1895), Ներսես Պաղտոյանը, Սմբատ Տեմիրճյանը, Ղազարոս Ղպլիկյանը, Հակոբ Զեյթունցյսւնը։ Վարժարանի շրջանավարտներից շատերը հետագայում դարձան բժիշկներ, ճարտարագետներ, ազգային գործիչներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 70