Ադա Շերեմետևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադա Շերեմետևա
Ծնվել էհուլիսի 21, 1936(1936-07-21) (87 տարեկան)
ԾննդավայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի

Ադա Նիկոլաևնա Շերեմետևա (ռուս.՝ Ада Николаевна Шереметьева, հուլիսի 21, 1936(1936-07-21), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի խորհրդային դերասան, որը ճանաչման է արժանացել 1960-ական թվականներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադա Շերեմետևան ծնվել է 1936 թվականի հուլիսի 21-ին Կիևում, բժիշկների ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետ (ծնողները չեն ցանկացել, որ աղջիկը բժիշկ դառնա)[1]։ Ավարտելով ինստիտուտը և ստանալով դիպլոմ՝ նա բաշխմամբ ուղարկվել է ստացել է աշխատանքի, բայց փոխարենը մեկնել է Մոսկվա և հաջողությամբ հանձնել է ընդունելության քննությունները Շչուկինի ուսումնարանում։ Ուսումնարանի ռեկտորը, սակայն, հրաժարվել է գրանցել Շերեմետևային՝ իմանալով, որ նա ուղարկվել է աշխատանքի, քանի որ ԽՍՀՄ-ում բուհի շրջանավարտը պետք է առնվազն երեք տարի աշխատեր մասնագիտությամբ, իսկ այդ պարտականությունից խուսափելը հանգեցնում էր դատական գործի հարուցման։ Մերժում ստանալով՝ աղջիկը մեկնել է Լենինգրադ և ընդունվել Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ։

Ուսանողական տարիներին Շերեմետևան մասնակցել է Վ․ Կոմիսարժևսկայայի անվան ակադեմիական դրամատիկական թատրոնի ներկայացումներին, իսկ ինստիտուտն ավարտելուց հետո՝ 1962 թվականին, ընդունվել է նրա թատերախումբ։ Նույն թվականին թողարկվել է նրա մասնակցությամբ երկու ֆիլմ՝ Դանելիայի «Ճանապարհ դեպի նավամատույց» և Կոնստանտին Վոինովի «Молодо-зелено» ֆիլմերը[2]։ Առաջինում նա կատարել է Մայկայի երկրորդական դերը, իսկ երկրորդում մարմնավորել է ճարտարապետ Իլյինային՝ կատարելով գլխավոր դերերից մեկը։ Երկու ֆիլմերն էլ նկատելի երևույթ են դարձել 1960-ական թվականների սկզբի խորհրդային կինոարվեստի մեջ և ճանաչման են արժանացրել երիտասարդ դերասանուհուն։ Այդ ժամանակ ի հայտ են եկել դերասանուհու ոճի բնորոշ գծերը, որը ստեղծել է վճռական և միևնույն ժամանակ կանացի հերոսուհիների կերպարներ։ Յուրահատուկ ոճը և գրավիչ արտաքին տվյալները դերասանուհուն թույլ են տվել առանձնանալ նույնիսկ այնպիսի վարպետների ֆոնի վրա, ինչպիսիք են Օլեգ Տաբակովը, Իվան Պերևերզևը, Յուրի Նիկուլինը, Եվգենի Եվստիգնեևը, որոնց հետ նա նկարահանվել է «Молодо-зелено» ֆիլմում։ «Հետք օվկիանոսում» (ռուս.՝ «След в океане», 1964), «Խաղաղ ժամանակ» (ռուս.՝ «Мирное время», 1964), «Մոլախոտ» (ռուս.՝ «Бурьян», 1967) ֆիլմերում։

1960-ականների վերջին Շերեմետևան ամուսնացել է հայտնի կրկեսային արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի հետ, որը նրան համոզել է ընդհատել կարիերան և աշխատանքի անցնել կրկեսում։ Սկզբում նրանք տեղափոխվել են Մինսկ, ապա՝ Մոսկվա։ Շուտով նրանք բաժանվել է, ինչից հետո դերասանուհու՝ թատրոն և կինո վերադառնալու փորձերն ավարտվել էր անհաջողությամբ։ Հետագայում նա ամուսնացել է դերասան, երգիչ և բանաստեղծ Անատոլի Գորոխովի հետ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Молодо-зелено, 1962 — Իրինա Իլյինա
  • Ճանապարհ դեպի նավամատույց (ռուս.՝ Путь к причалу), 1962 — Մայկա
  • Խաղաղ ժամանակ (ռուս.՝ Мирное время), 1964 — Գալյա
  • Հետք օվկիանոսում (ռուս.՝ След в океане), 1964 — Կիրա Բալաշովա (նույն ինքը՝ Լյուդմիլա Սկուրատովա, ԿԳԲ ավագ լեյտենանտ)
  • Քաղաքացիների ու կազմակերպությունների ուշադրությանը (ռուս.՝ Вниманию граждан и организаций), 1965 — Լենա, դաստիարակչուհի
  • Մոլախոտ (ռուս.՝ Бурьян), 1967 — Մարիա Կոժուշնայա
  • Ժպտա հարևանիդ (ռուս.՝ Улыбнись соседу), 1968 — Իրինա Իվանովա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Шереметьева Ада Николаевна | Всегда со мною». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.
  2. https://www.kinopoisk.ru/name/342903/