Ագնի յոգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ագնի յոգա կամ Կենդանի էթիկա, սինկրետիկ[1][2] Կրոնա-փիլիսոփայական[1][3] ուսմունք[4], որը միավորում է արևմտյան Օկուլտա-թեոսոֆյան ավանդույթները[5] և Արևելքի Էզոթերիզմը[5][6][7]:

Ուսմունքի հիմնադիրներն են Նիկոլայ Ռերիխն ու Ելենա Ռերիխը: Ուսմունքն առաջին անգամ հրատարակվել է 1924-38 թվականներին գրքերի շարքով՝ առանց հեղինակի նշման[8]: Կենդանի Էթիկայի հիմնական աղբյուրը նույնն է, ինչ որ Ելենա Բլավատսկայայի Գաղտնի դոկտրինը, որի թարգմանիչը Ելենա Ռերիխն[9] է։

Ըստ Ելենա Ռերիխի պնդման՝ Կենդանի Էթիկա ուսմունքը ծագել է «Մեծ Ուսուցչի» ( թեոսոֆյանների շրջանում հայտնի Մահաթմա Մորիա անվամբ) հետ «զրույցների» գործընթացում[1][5], որի համար օգտագործվել է այսպես ասած Ավտոմատացված գրությունը[1][10][11], իսկ հետագա գրությունները ստացվել են պայծառալսության միջոցով[10][12], որով իբր օժտված էր Ելենա Ռերիխը։ Ավելի ուշ նա պնդում է, որ ինքը չի օգտագործել ավտոմատացված գիրը «Մեծ Ուսուցչի» հետ զրուցելու համար[13]: Ռերիխները պնդում են, որ «Մեծ Ուսուցչի» հետ շփումը եղել է 1920-1940 թվականներին[3]: Հարցը այն մարդու գոյության մասին, որին կարելի է նույնացնել Մահաթմա Մորիայի հետ, մինչ այժմ մնում է վիճելի[14][15]: Գրերի ստեղծման սկզբնական փուլում մասնակցում էր Ռերիխների ողջ ընտանիքը[10]: Ագնի յոգա ուսմունքի հիմնական կառուցվածքն իրենից ներկայացնում է 14 գիրք՝ գրված Ռերիխների կողմից՝ որպես այդ զրույցների գրառումներ։ Նրանցից վերջինը «Վերերկրյա»-ն, առաջին անգամ հրատարակվել է 1990 թվականին։

Ռերիխների կրոնա-փիլիսոփայական գաղափարները հանգեցրին շատ երկրներում միությունների ու կազմակերպությունների ստեղծման, որոնց գործունեությունը հիմնված էր Ռերիխների ընտանիքի մշակութային ժառանգության վրա[16]:

Իր գերիշխող ուղղվածությամբ Ռերիխյան շարժումը դա Նոր կրոնական շարժում է[17][18][19][20][21][22], որի կրոնա-փիլիսոփայական հիմքը համարվում է Կենդանի Էթիկան[20]: Կենդանի Էթիկայի հետևորդների մի մասը մերժում են ուսմունքը որպես կրոնական դասակարգումը[23]:

Հետազոտողները Կենդանի Էթիկան համարում են Նոր դարաշրջանի ուսմունք[24][25]: Ուսմունքը ծառայեց նաև Ռուսաստանում «Նոր դարաշրջանի» տարբեր հոսանքների ձևավորման ինքնատիպ հիմք[20], թեև այդ հոսանքների մեծ մասը ընդունեցին Կենդանի էթիկայի գաղափարները ձևականորեն և ինքնակամ մեկնաբանությամբ[20]:

Ագնի յոգայի գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսմունքի առաջին հրատարակված գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Аум» գրքի վերջին էջը, 1936 թ.
  • «Մորիի այգու թերթերը: Կանչ», Փարիզ 1924 թ.
  • «Մորիի այգու թերթերը: Պայծառացում». /…/, 1925 թ.
  • «Համայնք», Ուրգա (ՈՒլան-Բատոր), 1926 թ. (վերահրատարակված է նոր տարբերակով Ռիգայում, 1936 թ.)

«Ագնի յոգա» շարք

  • «Ագնի յոգա», Փարիզ, 1929 թ.
  • «Անսահմանություն, մաս 1», Փարիզ, 1930 թ.
  • «Անսահմանություն, մաս 2», Փարիզ, 1930 թ.
  • «Հիերարխիա», Փարիզ, 1931 թ.
  • «Սիրտ», Փարիզ, 1932 թ.
  • «Հրե երկիր, մաս 1», Փարիզ, 1933 թ.
  • «Հրե երկիր, մաս 2», Ռիգա, 1934 թ.
  • «Հրե երկիր, մաս 3», Ռիգա, 1935 թ.
  • «Աում», Ռիգա, 1936 թ.
  • «Եղբայրություն», Ռիգա, 1937 թ.
  • «Վերերկրյա», Գրքի ավարտի ամսաթիվը՝ 1938 թվական։ 955 պարագրաֆներից կազմված հին ձեռագիր, որն առաջին անգամ հրապարակվել է 90-ականների սկզբին։

Առաջին երկու գրքերն իրենցից ներկայացնում են 1920 թվականների օրատետրի առանձին գրառումներ՝ կատարած Ելենա Ռերիխի կողմից, երկու հատորով. «Կանչ» և «Պայծառացում»: Երրորդ գիրքը՝ «Համայնք»-ը, հրապարակվել է Ուլան Բատորում, Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաքում, 1926 թվականին։ Այդ հրապարակումը պարունակում է մասնակի հիշատակումներ Վլադիմիր Լենինի մասին, որտեղ անց է կացվում զուգահեռներ կոմունիստական համայնքի և Սանգխայի բուդդայական համայնքի միջև։

1936 թվականին Ռիգայում հրապարակվեց «Համայնք»-ի «ունիվերսալ» տարբերակը, որտեղ կոմունիստական ամբողջ կապերը հեռացվեցին[26]:

ՈՒսմունքի առաջին երեք գրքերը առանձնացված էին հաջորդներից, որոնք վերնագրված են ինչպես «Ագնի յոգայի» շարք:

Այսպիսի թվարկում՝ գովազդի տեսքով, տեղադրված էր 1936 թվականին Ռիգայում հրատակված «Аум» գրքի վերջին էջում[27]:

«Ագնի յոգա» գրքի հիմքում ընկած են Ե.Ռերիխի օրատետրի գրառումները՝ արված 1927 թվականի մայիսի 3-ից մինչև 1929 թվականի մայիսի 11-ը[28]: Վերջին «Վերերկրյա» հատորի ավարտը 1938 թվականն է, սակայն առաջին անգամ այն տպագրվեց միայն 90-ականների սկզբին։

Բացի «Ագնի յոգա» շարքից, օրատետրի գրառումների հիման վրա հրապարակվեցին նաև այնպիսի գրքեր ինչպիսիք են.

  • «Արևելքի ծածկագրերը» (1929)
  • «Բարի երթ Առաջնորդին» (1933)

Համարվում է, որ Կենդանի Էթիկա գրքում ընդգրկված է նաև հետևյալ գրականությունը[29],

Ագնի յոգայի կառուցվածք և տեքստերի գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագնի յոգայի տեքստերը, որոնք ըստ Ռերիխների հավաստիացման փոխանցվել են Մահաթմա Մորիայի կողմից, կազմված են երկու հավասարաչափ կարևոր մասերից[30]

Ավանդույթներում, որոնք բնորոշ են Արևելքի փիլիսոփայությանն ու մշակույթին, Ագնի յոգայի լեզուն աֆորիզմական է, կերպարներով են և բազմաշերտ՝ ըստ բովանդակության։ Ագնի յոգայի հետևորդները համարում են, որ ուսուցման ընթերցումը «մասնակից» է դարձնում շամբալային, որի ընթացքում նրանք ընդլայնում են գիտակցությունը, մաքրում են աուրան[1]:

Ագնի յոգայի տեքստերին բնորոշ է խճանկարչականությունը և ուսմունքի շարադրանքի անկանոնությունը, որի պատճառով ընթերցողն ստիպված է ինքնուրույն կառուցել և ավարտել տեքստն ըստ տարբեր գծերի-գոյաբանական, իմացաբանական, հոգեբանական, բարոյագիտական։ Ագնի յոգայի տեքստերի գերծրագրի խնդիրներից մեկը համարվում է ամբողջը տեսնելու համայնապատկերի ժամանակ որակյալ ցատկին հասնելը, որը դրսևորվում է, երբ ուսմունքի ողջ կամ շատ ֆրագմենտներ ընկնում են տեսադաշտի մեջ։ Հաստատվում է, որ դա իրականանում է սովորական բանավոր-տրամաբանական մտածողությունից դուրս[1]:

Էզոթերիստական տրամասության շրջանակներում Ագնի յոգայի գրքերը մի քանի հետազոտողների կողմից դիտվում են որպես դասական՝ կապված նրանց տեքստերի խորը փիլիսոփայական բնավորության հետ[31] ( նեղ իմաստով Էզոթերիկան գործածվում է որպես Ագնի յոգայի և այնպիսի ուսմունքների հոմանիշ, ինչպիսին է Ելենա Բլավատսկայայի Թեոսոֆիան, Ռուդոլֆ Շտայների Անտրոպոսոֆիան և այլն)[32][33]: Օրինակ «Մորիայի այգու թերթերը» գրքի մասին ասվում է, որ այն «ամբողջությամբ «գաղտնի գիտություն է», նրա տեքստերը իրենցից ներկայացնում են տների բաժանումներով «զարդանախշերով էզոթերիկ արձակ»` գրված «շփվողի» միջոցով` գերբբնական էության Մահաթմա Մորիայի թելադրանքով:[31]:

Ըստ բանասեր Կ.Կ. Սունգուրտյանի կարծիքի «Կենդանի Էթիկայի» առաջին հատորի տեքստում («Մորիայի այգու թերթերը») օգտագործվում են այսպես ասած անթրոպոցենտրացված լեզվային միջոցներ (ես-դու, մենք-դուք, իմ-ձեր և այլն), որոնց գործածման հաճախությունը ընթերցողին թույլ չի տալիս անտարբեր մնալ, հարուցելով նրա մեջ կամ ամբողջական չընդունում ակնհայտ հակադիր գաղափարախոսության պատճառով, կամ տեքստի լիակատար ընդունում, երբ լեզվամիջոցները «կարծես կոտրում են վերլուծական ընկալման պաշտպանական արգելապատերը, ստիպում են անքննադատորեն «կլանել» ամբողջ զուգընթաց ինֆորմացիան»[31]:

Ագնի յոգա ուսմունքի հիմնական դրույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագնի յոգայում, ինչպես և Բլավատսկայայի Թեոսոֆիայում, զարգացած է սինկրետիկ կրոնա-փիլիսոփայական մտածողությունը,[1] դրա համար Ռերիխների ուսմունքը համարվում է «ոգեշնչված թեոսոֆիա էզոթերիզմի ձևով»,[34] շարունակելով փիլիսոփայության, գիտության, կրոնի, Արևմուտքի և Արևելքի մշակույթների համադրման ավանդույթը։

Aquote1.png Ագնի յոգայի բնորոշման մեջ մի սկզբունք անկասկած է, դա համադրության սկզբունքն է:
- Ելենա Ռերիխ
Aquote2.png


Ագնի յոգան ձգտում է ներքին կերպարանափոխության, ներքին ընդունակությունների բացահայտման՝ փորձելով տիրապետել տիեզերական էներգիային՝ Ագնիին: Ուսմունքի նպատակն է նպաստել մարդկության ավելի բարձր տիեզերական կեցության ձևի էվոլյուցիային, ինչի համար տեքստերում տրվում են խորհուրդներ ապրելու անհրաժեշտ ձևի համար[1]: Ագնի յոգայի հավատամքի հիմքում ընկած է Տիեզերքի անսահմանության ու անվերջության թեոսոֆյան հայացքների համակարգը՝ նյութի ստեղծման ու քայքայման կրկնվող ցիկլային դրսևորմամբ, ինչը համամարդկային մակարդակով նշանակում է քաղաքակրթության վերելք և անկում, իսկ անհատի համար՝ հոգու Ռեինկառնացիա[34]:

Աշխարհի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգևոր կրակը՝ Ագնին, Ագնի յոգայի հիմնադիր հասկացողությունն է։ Այն համարվում է տիեզերքի բոլոր երևույթների և ձևակերպությունների աղբյուրը։

Նյութի և ատոմի մանրազնին ուսումնասիրությունը կտանի այն եզրահանգման, որ կյանքի էներգիան ոչ թե էլեկտրականությունն է, այլ՝ կրակը։...Նյութը հաստատվում է որպես հրեղեն սուբստանցիա, և ամեն մտածող ոգի չի ժխտի բարձրագույն ուժը, որը հենց Կրակն է։ (Հրե աշխարհ 3-րդ, 60)

Ուսմունքի մեջ տրվում է աշխարհի հետևյալ կառուցվածքը[1]:

  1. «Մարդկային երկրային աշխարհ» — նյութական աշխարհ, որը համարվում է երկրորդական «Նուրբ աշխարհի» և միայն ստվերը «Կրակե աշխարհի» համեմատությամբ։
  2. «Նուրբ աշխարհ» — այս աշխարհը բնակեցված է առանց հոծ ֆիզիկական մարմնի, զարգացման տարբեր մակարդակներ ունեցող էություններով, համապատասխանում է «Աստրալ մակարդակին»[35] «Նուրբ աշխարհի» ցածր շերտերի մութ էությունները համարվում են շատ վտանգավոր, քանի որ նրանք «կարող են միտքն ուղղել երկնային մարմնավորվածներին» և դրդել նրանց հանցագործության կամ մեղք գործելուն։
  3. «Կրակե աշխարհ» — մենթալ-հոգևոր աշխարհ,[3] ավելի բարձր ու կատարյալ, առաջնային աշխարհ՝ համեմատած «Նուրբ աշխարհի» հետ։ Այս աշխարհը կազմված է բարձրագույն հոգևոր էներգիայից («Կրակի սուբստանցիա») և նույնպես լի է «տարբեր էվոլյուցիայի էություններով»:
  4. «Բարձրագույն ոլորտներ» — հասանելի և հասկանալի կդառնան մարդկության կատարելագործության միայն ավելի բարձր աստիճաններում։

Բոլոր աշխարհները ներթափանցվում են իրար մեջ, բայց որպեսզի ըմբռնել վերմարդկային աշխարհները, անհրաժեշտ են կրակե գիտելիքներ։ Մարդկությունն իր հոգեկան վիճակով ազդում է մյուս աշխարհների վրա՝ թունավորելով նրանց իր անկատար ոգով։ Դրա համար ուսմունքի մեջ մեծ ուշադրություն է դարձվում մարդու ինքն իր ներքինի վրա աշխատելուն, ինքնազարգացմանը[1]:

Ուսմունք հիերարխիայի և Շամբալայի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Трефилов В. А. § 3. Агни Йога // Основы религиоведения. (Гл. XVII. Надконфессиональная синкретическая религиозная философия) / Ю. Ф. Борунков, И. Н. Яблоков и др.; Под ред. И. Н. Яблокова.— М.: Высш. шк., 1994.— 368 с. ISBN 5-06-002849-6
  2. А.Ф. Родюков։ «Религиоведение. Тема 14. Надконфессиональная синкретическая религиозная философия»։ СПбГУТ им. М.А. Бонч-Бруевича։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-03-ին։ Վերցված է 2011-8-29 
  3. 3,0 3,1 3,2 Агни Йога // Новейший философский словарь. Сост. А. А. Грицанов. — Мн.: Изд. В. М. Скакун, 1998. — 896 с.
  4. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ comm անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  5. 5,0 5,1 5,2 духовно-нравственное учение в рамках оккультно-теософской традиции знания и эзотерической мудрости Востока — Назаров В. Н. Живая Этика // Новая философская энциклопедия: в 4 т. / Ин-т философии РАН; Нац. обществ.-науч. фонд; Предс. научно-ред. совета В. С. Стёпин. — М.: Мысль, 2000—2001. — ISBN 5-244-00961-3. 2-е изд., испр. и допол. — М.: Мысль, 2010. — ISBN 978-5-244-01115-9.
  6. Живая Этика // Русская философия: Словарь / Под общ. ред. М. Маслина. — М.: ТЕРРА — Книжный клуб; Республика, 1999. — 656 с.
  7. Живая Этика // Русская философия. Малый энциклопедический словарь. — М.: Наука, 1995. — 624 с.
  8. Лащенко Н. Д. Философско-педагогические взгляды Е. И. Рерих: автореф. дис. канд. пед. наук / Белгородский государственный университет. — Белгород, 2001.
    «отсутствие её имени на титульных листах этих книг Елена Ивановна объясняла тем, что изложенная в них сокровенная мудрость Востока не может быть авторской собственностью»
  9. Рерих Елена Ивановна // Краткий философский словарь / А. П. Алексеев, Г. Г. Васильев и др.; Под ред. А. П. Алексеева — 2-е изд., перераб. и доп. — М.: ТК Велби, Изд-во Проспект, 2004
  10. 10,0 10,1 10,2 Росов В. А. Предисловие / Елена Рерих. Листы дневника. Т.1: 1920—1923.— М.: РУССАНТА; Государственный музей Востока, 2009. — 512 с.
  11. Фосдик З. Г. Мои учителя. Встречи с Рерихами. (По страницам дневника: 1922—1934).— М.: Сфера, 2002.
  12. Статья главного редактора публикаторского отдела МЦР (Москва) Т. О. Книжник «Откровение от „Сферы“» // Сборник «Защитим имя и наследие Рерихов» — М.: МЦР. — Т.3. — С.470 — 493.
  13. Рерих Е. И. Письма. Том III (1935 г.) — М.: МЦР, 2001 [Письмо Е. И. Рерих — А. М. Асееву от 15.10.1935]
    «Сама я никогда автоматически не писала, но имела случай наблюдать этот процесс письма в Америке, где он очень распространен».
  14. — Большинство исследователей отрицают реальность существования Учителя Мория. См. например:
    • Андреев А. И. Гималайское братство: Теософский миф и его творцы: Документальное расследование.— СПб.: СПбГУ, 2008.— 432с. ISBN 5-288-04705-7, ISBN 978-5-288-04705-3.
    • Jenkins P. Mystics and Messiahs. Oxford University Press, 2000, NYC. p.41-42.
      — Некоторые из исследователей предполагают историчность личности Махатмы Мория, например:
    • Росов В. А. «МИРОВАЯ СЛУЖБА» И НАЧАЛО СИБИРСКОГО ПУТИ / Николай Рерих: Вестник Звенигорода. Экспедиции Н. К. Рериха по окраинам пустыни Гоби. Книга I: Великий План.— СПб.: Алетейя; М.: Ариаварта-Пресс, 2002.— 272 с.— c.12—13
      «Аллал-Минг – легендарная историческая фигура, предводитель воинов, казненный в Кашмире (III в. до Р.Х.). И в то же время Учитель Аллал-Минг, или Махатма Мория, – живая во плоти современная личность. Он спускается из своей горной обители Тибета и приходит в удушливые города Запада, чтобы поддержать близких учеников.»
  15. См. напр. Носачев П. Г. Рецензия на книгу. А. И. Андреев. Гималайское братство: Теософский миф и его творцы: Документальное расследование // Вестник ПСТГУ.— М.: ПСТГУ, 2009.— с.81-86
  16. Рерихи, семья // Эзотеризм: Энциклопедия / Сост. и гл. редактор А. А. Грицанов.— Мн.: Интерпрессервис; Книжный Дом. 2002.— 1040 с.— (Мир энциклопедий).
  17. Матецкая А.В., Самыгин С.И. Религиоведение (краткий курс). — Ростов н/Д: Феникс, 2008. — С. 202. — 216 с. — (Высшее образование). — ISBN 978-5-222-13761-1

    …некоторые российские новые религии возникли ещё в советские годы — например, «ивановцы» <…>, а также последователи учения Е. И. и Н. К. Рерихов

  18. Лункин Р. Н., Филатов С. Б. The Rerikh Movement: A Homegrown Russian 'New Religious Movement' // Religion, State and Society.— Volume 28, Issue 1, 2000.— pp. 135—148. DOI:10.1080/713694743
  19. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ fight անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  20. 20,0 20,1 20,2 20,3 Симанженкова Т. К. Движение последователей учения Рерихов в современной России: философские истоки и тенденции эволюции // Диссертация на соискание учёной степени канд. философ. наук. Омск.— Красноярск: ГОУ ВПО «Сибирский Государственный технологический университет», 2006. 150 с. Автореферат
  21. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ РАГС անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  22. Тимощук А. С., Федотова И. Н., Шавкунов И. В. Введение в религиоведение. Учебное пособие.— Владимир: ВЮИ ФСИН России, 2011.— с. 102.
    «Новые религиозные движения по происхождению можно условно разделить на 3 группы, каждая из которых в свою очередь включает разнообразные течения (см. прил. 5). Ряд направлений не имеют оформленного культа, обрядов (последователи Иванова, учение Рерихов, Блаватской)…»
  23. Некоторые последователи Живой Этики отвергают отнесение учения к одной из современных разновидностей религии на основании того, что в учении не содержится культовой, обрядовой стороны (см. напр. автореферат докторской диссертации Н. Е. Самохиной). Однако многие новые религиозные движения, в частности, представители Нью-эйдж, также не содержат культовую, обрядовую сторону. Для таких движений характерно позиционировать свои учения как культурологические, образовательные, просвещенческие, оздоровительные, но не как религиозные. Это может затруднить их религиозную идентификацию. См. Новые религиозные движения (обзор) // Российская академия государственной службы при Президенте РФ, кафедра государственно-конфессиональных отношений
    • Тимощук А. С., Федотова И. Н., Шавкунов И. В. Введение в религиоведение. Учебное пособие.— Владимир: ВЮИ ФСИН России, 2011.— с. 22.
      «Итак, наличие вероучения, символической практики и сакрального текста есть первичные признаки религии. Вторичные признаки религии, такие как осуществление обрядов и ритуалов; наличие сакральных символов, присутствуют не во всякой религии»
    • См. также работу, в которой оспаривается отнесение рериховского движения к НРДФатхитдинова Я. Ю. Новейшая история рериховского движения в России // Автореферат диссертации на соискание учёной степени кандидата исторических наук.— Уфа, 2009. Специальность 07.00.02. Архивировано из первоисточника 05/05/2013.
  24. Таевский Д.։ «Новый век (New Age, Новая Эра, Нью Эйдж, Эра Водолея)»։ История религии (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-19-ին։ Վերցված է 2011-05-23 
  25. Бондаренко Д. М., Андреева Л. А., Евгеньева Т. В., Кавыкин О. И. Судьбы христианства в современной России в контексте глобализационных процессов // Новые российские гуманитарные исследования, 2007, № 2
  26. В. А. Росов Великий Всадник. О Ленине и символике звезды на картинах Николая Рериха // Вестник Ариаварты. — 2002, № 1. — С.39
  27. См. отсканированное первоиздание книги «Аум»
  28. Редакционный комментарий к книге Агни-йога
  29. Живая Этика // Новая философская энциклопедия. ИФ РАН, 2001
  30. Трефилов В. А. § 3. Агни Йога // Основы религиоведения. (Гл. XVII. Надконфессиональная синкретическая религиозная философия) / Ю. Ф. Борунков, И. Н. Яблоков и др.; Под ред. И. Н. Яблокова.— М.: Высш. шк., 1994.— 368 с. ISBN 5-06-002849-6
  31. 31,0 31,1 31,2 Сунгуртян К. К. Лингвориторические средства выражения антропоцентризма в русском и переводном эзотерическом дискурсе. Диссертация на степень кандидата филологических наук, Краснодар, 2007 г. — С.129-130. (автореферат)
  32. Эзотерика // Политическая наука: Словарь-справочник / сост. проф. пол. наук Санжаревский И. И. — М., 2010
  33. Эзотерика // Большая энциклопедия Кирилла и Мефодия
  34. 34,0 34,1 Hammer, Olav Claiming Knowledge: Strategies of Epistemology from Theosophy to the New Age. — Leiden: Brill. 2004. 573 pp. стр.78. (Studies in the History of Religion, Том 90). ISBN 978-90-04-13638-0, ISBN 90-04-13638-X.
  35. Агни Йога // Новейший философский словарь. Сост. А. А. Грицанов. — Мн.: Изд. В. М. Скакун, 1998. — 896 с.